Հռութ 1:1-22
1 Այն օրերին, երբ դատավորներն+ էին կառավարում, երկրում սով+ սկսվեց։ Մի մարդ իր կնոջ ու երկու որդիների հետ Հուդայի Բեթլեհեմից+ գնաց և պանդխտացավ Մովաբի+ երկրում։
2 Այդ մարդու անունը Ելիմելեք էր, նրա կնոջ անունը՝ Նոեմի, իսկ երկու որդիների անուններն էին՝ Մաալոն ու Քելլոն։ Նրանք եփրաթացիներ էին+՝ Հուդայի Բեթլեհեմից։ Եվ ահա նրանք եկան Մովաբի երկիր ու բնակվեցին այնտեղ։
3 Որոշ ժամանակ անց Ելիմելեքը՝ Նոեմիի ամուսինը, մահացավ, և նա մնաց իր երկու որդիների հետ,
4 որոնք իրենց համար մովաբացի կանայք+ առան։ Մեկի անունը Օրփա էր, իսկ մյուսինը՝ Հռութ+։ Նրանք այնտեղ բնակվեցին մոտ տասը տարի։
5 Ժամանակի ընթացքում Մաալոնն ու Քելլոնն էլ մահացան, և այդ կինը մնաց առանց իր երկու զավակների ու ամուսնու։
6 Ուստի նա իր երկու հարսների հետ վեր կացավ ու Մովաբի երկրից հետ դարձավ, որովհետև դեռ Մովաբի երկրում լսել էր, որ Եհովան ուշադրություն է դարձրել իր ժողովրդին+ ու նրան հաց+ է տվել։
7 Նա դուրս եկավ այն տեղից, ուր ապրում էր+, և երկու հարսներն էլ իր հետ, և նրանք ճանապարհ ընկան, որ վերադառնան Հուդայի երկիր։
8 Նոեմին ասաց իր երկու հարսներին. «Գնացե՛ք, վերադարձե՛ք ամեն մեկդ ձեր մոր տուն։ Թող Եհովան սիրառատ բարություն* ցուցաբերի ձեր հանդեպ+, ինչպես որ դուք ցուցաբերեցիք ձեր մահացած ամուսինների ու իմ հանդեպ+։
9 Թող Եհովան ձեզ պարգև+ տա, և ձեզանից ամեն մեկը հանգստություն+ գտնի իր ամուսնու տանը»։ Ապա նա համբուրեց+ նրանց, և նրանք, իրենց ձայները բարձրացնելով, լաց եղան։
10 Նրան ասում էին. «Ո՛չ։ Քեզ հետ քո ժողովրդի+ մոտ կգանք»։
11 Բայց Նոեմին ասաց. «Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս։ Ինչո՞ւ գաք ինձ հետ։ Մի՞թե իմ ներսում ուրիշ որդիներ ունեմ, որ ձեր ամուսինները դառնան+։
12 Հե՛տ դարձեք, աղջիկնե՛րս, գնացե՛ք, քանի որ ես արդեն չափազանց ծեր եմ մարդի գնալու համար։ Նույնիսկ եթե ասեի, թե հույս ունեմ և հենց այս գիշեր ամուսին կունենամ ու որդիներ կծնեմ+,
13 կսպասեի՞ք մինչև նրանց մեծանալը։ Կամ նրանց համար կմնայի՞ք մենակ՝ առանց ամուսնանալու։ Ո՛չ, աղջիկներս, երբ ես ձեր մասին եմ մտածում, դառնությամբ եմ լցվում, որ Եհովայի ձեռքը իմ դեմ է ուղղվել»+։
14 Այդ խոսքերի վրա նրանք ձայները բարձրացրին ու նորից լաց եղան։ Հետո Օրփան համբուրեց իր սկեսրոջն ու հեռացավ, իսկ Հռութը մնաց նրա հետ+։
15 Նա էլ ասաց. «Ահա տեգրոջդ այրիացած կինը հետ դարձավ իր ժողովրդի ու իր աստվածների մոտ+։ Դո՛ւ էլ հետ դարձիր նրա հետ»+։
16 Բայց Հռութն ասաց. «Մի՛ խնդրիր, որ թողնեմ քեզ ու հետ դառնամ։ Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ, որտեղ էլ որ գիշերն անցկացնես, ես էլ այնտեղ կանցկացնեմ+։ Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի+, և քո Աստվածը իմ Աստվածը կլինի+։
17 Որտեղ էլ որ դու մեռնես, ես էլ այնտեղ կմեռնեմ+ ու կթաղվեմ։ Թող Եհովան այսպես և սրանից ավելին անի+ ինձ, թե որ մահից բացի մեկ ուրիշ բան բաժանի ինձ քեզանից»։
18 Տեսնելով, որ Հռութը հաստատ որոշել է+ գնալ իր հետ՝ Նոեմին այլևս այդ մասին չխոսեց։
19 Նրանք երկուսով շարունակեցին իրենց ճանապարհը, մինչև որ հասան Բեթլեհեմ+։ Հենց որ եկան Բեթլեհեմ, ամբողջ քաղաքում իրարանցում սկսվեց+, և կանայք ասում էին. «Մի՞թե սա Նոեմին+ է»։
20 Իսկ նա ասում էր այդ կանանց. «Ինձ Նոեմի* մի՛ կոչեք, այլ Մարա* կոչեք, որովհետև Ամենակարողը+ խիստ դառնացրել է ինձ+։
21 Ես գնացի լիքը+, բայց Եհովան ինձ դատարկաձեռն հետ բերեց+։ Ինչո՞ւ եք ինձ Նոեմի կոչում, երբ Եհովան նվաստացրեց ինձ+, և Ամենակարողը դժբախտություն+ բերեց ինձ վրա»։
22 Այսպիսով՝ Նոեմին իր հարսի՝ մովաբացի Հռութի հետ վերադարձավ Մովաբի+ երկրից, և գարու հնձի+ սկզբին նրանք հասան Բեթլեհեմ+։