Հռութ 2:1-23

2  Նոեմին իր ամուսնու կողմից մի ազգական+ ուներ, մեծ կարողության+ տեր մի մարդ՝ Ելիմելեքի ընտանիքից։ Նրա անունը Բոոս+ էր։  Մի անգամ մովաբացի Հռութն ասաց Նոեմիին. «Խնդրում եմ, թույլ տուր՝ գնամ արտ և ում աչքում որ բարեհաճություն գտնեմ, նրա հետևից հասկաքաղ անեմ»+։ Նա էլ ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։  Նա գնաց և մտնելով մի արտի մեջ՝ սկսեց հնձվորների հետևից հավաքել մնացած հասկերը+։ Այդպես նա պատահաբար հայտնվեց արտի այն մասում, որը պատկանում էր Ելիմելեքի+ ընտանիքից եղող Բոոսին+։  Եվ ահա Բոոսը եկավ Բեթլեհեմից և հնձվորներին ասաց. «Եհովան ձեզ հետ լինի»+։ Նրանք էլ պատասխանեցին. «Եհովան օրհնի քեզ»+։  Հետո Բոոսը+ հնձվորների վրա նշանակված երիտասարդին հարցրեց. «Ո՞ւմ աղջիկն է սա»։  Երիտասարդն էլ պատասխանեց. «Մովաբացի+ աղջիկն է, որ Նոեմիի հետ վերադարձել է Մովաբի երկրից+։  Նա ինձ ասաց. «Թո՛ւյլ տուր, խնդրո՛ւմ եմ, հնձվորների հետևից հասկաքաղ անեմ»+։ Ուստի եկել է և առավոտից մինչև հիմա ոտքի վրա էր, և միայն հիմա է, որ տանը մի քիչ նստել է»+։  Դրանից հետո Բոոսն ասաց Հռութին. «Լսի՛ր, աղջի՛կս։ Հասկ հավաքելու համար ուրիշ արտ մի՛ գնա+ ու մի՛ հեռացիր այստեղից, այլ մնա ինձ ծառայող աղջիկների+ հետ։  Աչքերդ թող այն արտի վրա լինեն, որը նրանք հնձելու են, և գնա՛ նրանց հետ։ Ես պատվիրել եմ տղաներին, որ քեզ չդիպչեն+։ Երբ որ ծարավես, գնա ամանների մոտ և խմիր տղաների հանած ջրից»+։ 10  Լսելով այս խոսքերը՝ Հռութը երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց+ ու ասաց նրան. «Ինչպե՞ս է, որ քո աչքերում ես բարեհաճություն գտա, և դու ուշադրություն դարձրիր ինձ, երբ ես մի օտարական+ եմ»։ 11  Իսկ Բոոսը պատասխանեց նրան. «Ինձ պատմել են+ այն ամենի մասին, ինչ որ արել ես քո սկեսրոջ համար ամուսնուդ մահից հետո+, թե ինչպես ես թողել քո հորն ու մորը, քո ազգականների երկիրը և եկել ես մի ժողովրդի մոտ, որին նախկինում չես ճանաչել+։ 12  Թող Եհովան վարձատրի քեզ քո արածի համար+, և թող քո վարձատրությունը+ լիակատար լինի Իսրայելի Աստծու՝ Եհովայի կողմից, որի թևերի տակ դու եկել ես ապաստան+ փնտրելու»։ 13  Նա էլ ասաց. «Տե՛ր իմ, թո՛ւյլ տուր բարեհաճություն գտնել քո աչքերում, որովհետև դու մխիթարեցիր ինձ և քո աղախնի հետ քաղցրությամբ խոսեցիր+, թեև ես քո աղախիններից մեկի նման էլ չեմ»+։ 14  Երբ եկավ ճաշի ժամը, Բոոսն ասաց նրան. «Մոտեցի՛ր և հացից կե՛ր+, պատառդ քացախի մեջ թաթախիր»։ Նա էլ նստեց հնձվորների կողքին, և Բոոսը նրան բոված ցորեն+ տվեց։ Նա կերավ, կշտացավ, ու դեռ մի բան էլ ավելացավ։ 15  Հետո վեր կացավ հասկ հավաքելու+։ Բոոսը իր մոտ աշխատող տղաներին պատվիրեց՝ ասելով. «Թող խրձերի միջից էլ հավաքի, չնեղացնե՛ք+ նրան։ 16  Մի փոքր էլ կապած խրձերից առանձնացրեք նրա համար և ձեր հետևից գետնին թողեք, որ հավաքի+, և չկշտամբե՛ք նրան»։ 17  Այդպես Հռութը մինչև երեկո այդ արտի մեջ հավաքեց+, որից հետո հավաքածը ծեծեց+, և մոտավորապես մի արդու*+ գարի եղավ։ 18  Ապա վերցրեց այն ու քաղաք գնաց, և սկեսուրը տեսավ նրա հավաքածը։ Հետո հանեց իր մոտ եղած կերակուրը, որ մնացել էր+ իր կշտանալուց հետո, ու տվեց նրան։ 19  Սկեսուրը հարցրեց. «Այսօր որտե՞ղ հավաքեցիր և որտե՞ղ աշխատեցիր։ Թող օրհնյալ լինի այն մարդը, ով քեզ ուշադրություն է դարձրել»+։ Եվ նա պատմեց իր սկեսրոջը, թե ում մոտ է աշխատել ու ասաց. «Այդ մարդու անունը, ում մոտ այսօր աշխատել եմ, Բոոս է»։ 20  Նոեմին ասաց իր հարսին. «Օրհնյալ լինի նա Եհովայից+, որ իր սիրառատ բարությունը+ չպակասեցրեց ողջերից ու մեռածներից»+։ Ապա ավելացրեց. «Այդ մարդը մեր ազգականն+ է։ Նա մեկն է այն մարդկանցից, ով փրկագին տալու իրավունք ունի»+։ 21  Մովաբացի Հռութը շարունակեց պատմել. «Նա նաև ասաց. «Իմ աշխատողների մոտ մնա, մինչև որ ամբողջ հունձը հավաքեն վերջացնեն»»+։ 22  Նոեմին+ էլ ասաց իր հարս Հռութին+. «Ավելի լավ է, աղջի՛կս, որ դու նրա մոտ աշխատող աղջիկների հետ գնաս, որ չլինի թե քեզ նեղացնեն ուրիշ արտում»+։ 23  Եվ Հռութը Բոոսին ծառայող աղջիկներին միացավ ու մինչև գարու+ և ցորենի հնձի ավարտվելը նրանց հետ հասկ հավաքեց։ Եվ նա իր սկեսրոջ հետ էր ապրում+։

Ծանոթագրություններ

Մոտ 22 լ.։ Տե՛ս հավելված 17։