Հռութ 4:1-22
4 Բոոսը գնաց դարպասի+ մոտ ու նստեց այնտեղ։ Եվ ահա անցնում էր այն ազգականը, որի մասին Բոոսը խոսել էր+։ Նա ասաց նրան. «Ե՛կ այստեղ նստիր, ո՛վ այսինչ մարդ»։ Նա էլ եկավ ու նստեց։
2 Դրանից հետո Բոոսը քաղաքի երեցներից+ տասը մարդ վերցրեց ու ասաց. «Նստե՛ք այստեղ»։ Եվ նրանք նստեցին։
3 Նա ասաց այդ ազգականին, որը փրկագնելու իրավունք ուներ+. «Նոեմին, որ վերադարձել է Մովաբի+ երկրից, պետք է վաճառի մեր եղբոր՝ Ելիմելեքի+ արտի բաժինը։
4 Մտածեցի, որ պետք է տեղեկացնեմ քեզ և առաջարկեմ քեզ գնել+ այն քաղաքի բնակիչների ու իմ ժողովրդի երեցների ներկայությամբ+։ Եթե փրկագնելու ես, փրկագնի՛ր։ Իսկ եթե ոչ, ասա՛ ինձ, որ իմանամ, քանի որ քեզանից բացի ազգական չկա, որ փրկագնի+։ Քեզանից հետո հաջորդը ես եմ»։ Նա էլ պատասխանեց. «Ես կփրկագնեմ»+։
5 Այդ ժամանակ Բոոսն ասաց. «Այն օրը, երբ Նոեմիից արտը գնես, պետք է գնես նաև մովաբացի Հռութից՝ մահացածի կնոջից, որպեսզի մահացածի անունը վերականգնես նրա ժառանգության մեջ»+։
6 Իսկ ազգականն ասաց. «Ես չեմ կարող փրկագնել, որ չլինի թե իմ ժառանգությունը ավիրեմ։ Դո՛ւ վերցրու փրկագնելու իրավունքը, որովհետև ես չեմ կարող դա անել»։
7 Իսրայելում հնուց մի սովորություն կար՝ կապված փրկագնելու իրավունքի և փոխանակման հետ, որպեսզի ամեն բան հաստատվեր. մարդը պետք է հաներ իր սանդալն+ ու տար իր ընկերոջը, և դրանով գործարքը վավերացվում էր Իսրայելում։
8 Ուստի երբ ազգականը Բոոսին ասաց, թե՝ «դո՛ւ գնիր», հանեց իր սանդալը+։
9 Այդ ժամանակ Բոոսն ասաց երեցներին ու ամբողջ ժողովրդին. «Այսօր դուք վկա+ եք, որ ես Ելիմելեքի ողջ ունեցվածքը և Քելլոնի ու Մաալոնի ողջ ունեցվածքը գնում եմ Նոեմիի ձեռքից։
10 Նաև Մաալոնի կնոջը՝ մովաբացի Հռութին, ինձ որպես կին եմ գնում, որպեսզի մահացածի անունը+ վերականգնվի նրա ժառանգության վրա և որ նրա անունը չվերանա իր եղբայրների միջից ու իր քաղաքի դարպասի մոտից։ Դուք այսօր վկա+ եք»։
11 Դարպասի մոտ գտնվող բոլոր մարդիկ ու երեցներն ասացին. «Վկա՛ ենք։ Թող Եհովան քո տունը մտնող կնոջը դարձնի Ռաքելի+ ու Լիայի+ նման, որոնք երկուսով Իսրայելի տունը կառուցեցին+։ Իսկ դու Եփրաթայում+ արժանավոր մարդ եղիր, և թող քո անունը Բեթլեհեմում+ հայտնի լինի։
12 Թող որ այն սերնդի միջոցով, որին Եհովան կտա քեզ այս երիտասարդ կնոջից+, քո տունը Փարեսի տան պես դառնա, որին Թամարը Հուդայի համար ծնեց»+։
13 Բոոսը Հռութին կնության առավ ու նրա հետ հարաբերություն ունեցավ։ Եհովան նրան հղիություն շնորհեց+, և նա մի որդի ծնեց։
14 Կանայք ասում էին+ Նոեմիին. «Օրհնյա՜լ լինի Եհովան+, որ այսօր քեզ առանց փրկագնողի չթողեց։ Թող հռչակվի նրա անունը Իսրայելում։
15 Նա թարմություն եղավ քո հոգու համար և կխնամի քեզ ծերությանդ օրերում+, քանի որ նրան ծնեց հարսդ, որը սիրում է քեզ+ և որը քեզ համար յոթ որդուց էլ լավ է»+։
16 Նոեմին վերցրեց մանկանը, իր գիրկն առավ նրան ու նրա դայակը եղավ։
17 Հարևան+ կանայք նրան անուն դրեցին՝ ասելով. «Նոեմին որդի է ծնել»։ Եվ նրա անունը Օբեդ+ դրեցին։ Նա Դավթի հոր՝ Հեսսեի+ հայրն է։
18 Սրանք են Փարեսի+ սերունդները. Փարեսը ունեցավ Եսրոնին+,
19 Եսրոնը ունեցավ Ռամին, Ռամը+ ունեցավ Ամինադաբին,
20 Ամինադաբը+ ունեցավ Նաասոնին+, Նաասոնը ունեցավ Սալմոնին,
21 Սալմոնը+ ունեցավ Բոոսին, Բոոսը+ ունեցավ Օբեդին,
22 Օբեդը ունեցավ Հեսսեին+, և Հեսսեն ունեցավ Դավթին+։