Ղուկաս 14:1-35

14  Մի շաբաթ օր նա մտավ փարիսեցիների իշխաններից մեկի տուն՝ հաց ուտելու+։ Այնտեղ եղողները ուշադիր նրան էին նայում+։  Նրա առաջ մի մարդ կար, որը ջրգողությամբ* էր տառապում։  Հիսուսը Օրենքից լավատեղյակներին և փարիսեցիներին հարցրեց. «Օրենքով թույլատրելի՞ է շաբաթ օրը բուժել, թե ոչ»+։  Բայց նրանք լուռ մնացին։ Նա էլ դիպավ այդ մարդուն, բուժեց նրան և ուղարկեց։  Ապա հարցրեց նրանց. «Եթե ձեզանից որևէ մեկի որդին կամ ցուլը շաբաթ օրը ընկնի ջրհորը+, մի՞թե իսկույն դուրս չի հանի նրան»+։  Եվ նրանք չկարողացան պատասխան տալ+։  Ապա նկատելով, թե ինչպես էին հրավիրվածները ամենապատվավոր տեղերն ընտրում՝ նա ասաց նրանց*+.  «Երբ հրավիրվում ես հարսանեկան խնջույքի, մի՛ բազմիր ամենապատվավոր տեղը+։ Գուցե քեզնից ավելի նշանավոր մեկն էլ հրավիրված լինի,  և ձեզ երկուսիդ հրավիրողը գա ու քեզ ասի. «Տեղդ այս մարդո՛ւն զիջիր»։ Եվ այդ ժամանակ ամաչելով վեր կկենաս ու ամենացածր տեղը կզբաղեցնես+։ 10  Բայց երբ հրավիրվում ես, գնա և նստիր ամենացածր տեղը+, որ երբ քեզ հրավիրողը գա, քեզ ասի. «Ընկե՛ր, ավելի պատվավոր տեղ զբաղեցրու»։ Այդ ժամանակ դու պատվի կարժանանաս մյուս բոլոր հյուրերի առաջ+։ 11  Ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, իսկ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա»+։ 12  Հետո իրեն հրավիրողին Հիսուսն ասաց. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր քո ընկերներին, եղբայրներին, ազգականներին կամ հարուստ հարևաններին։ Գուցե, ի պատասխան, նրանք էլ օրերից մի օր քեզ հրավիրեն, և դրանով քեզ փոխհատուցեն։ 13  Այլ երբ խնջույք ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին+, 14  և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն, և քո հատուցումը արդարների հարության+ ժամանակ կստանաս»։ 15  Սա լսելով՝ հյուրերից մեկն ասաց նրան. «Երջանիկ է նա, ով հաց կուտի Աստծու թագավորության մեջ»+։ 16  Հիսուսն էլ նրան ասաց. «Մի մարդ մեծ ընթրիք կազմակերպեց ու շատերին հրավիրեց+։ 17  Ընթրիքի ժամին նա իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. «Եկե՛ք+, ամեն ինչ արդեն պատրաստ է»։ 18  Սակայն բոլորը մի մարդու պես սկսեցին պատրվակ բերելով հրաժարվել+։ Առաջինն ասաց նրան. «Ես արտ եմ գնել, պետք է գնամ ու տեսնեմ այն։ Խնդրում եմ, ներիր ինձ»+։ 19  Մյուսն ասաց. «Ես հինգ լուծ եզ եմ գնել, գնում եմ, որ փորձեմ նրանց։ Խնդրում եմ, ներիր ինձ»+։ 20  Մյուսն էլ ասաց. «Ես նոր եմ ամուսնացել+, այդ պատճառով չեմ կարող գալ»։ 21  Եվ ծառան եկավ ու այս ամենը պատմեց իր տիրոջը։ Այդ ժամանակ տանտերը զայրացավ ու ասաց իր ծառային. «Շտապ գնա քաղաքի գլխավոր փողոցներն* ու նրբանցքները և այստեղ բեր աղքատներին, խեղանդամներին, կույրերին ու կաղերին»+։ 22  Մի որոշ ժամանակ անց ծառան եկավ ու ասաց. «Տե՛ր, ինչ որ հրամայեցիր, կատարված է, և դեռ էլի տեղ կա»։ 23  Տերն էլ ասաց ծառային. «Գնա ճանապարհներն+ ու ցանկապատված տեղերը և ստիպիր մարդկանց գալ, որ տունս լցվի+։ 24  Ասում եմ ձեզ. այն հրավիրվածներից և ոչ մեկը չի ճաշակի իմ ընթրիքը»»+։ 25  Հիսուսի հետ մի մեծ բազմություն էր գնում, և նա շրջվեց ու ասաց. 26  «Եթե մեկը գալիս է ինձ մոտ և չի ատում* իր հորն ու մորը, կնոջն ու երեխաներին, եղբայրներին ու քույրերին, և իր իսկ հոգին+, նա չի կարող իմ աշակերտը լինել+։ 27  Ով որ չի կրում իր տանջանքի ցիցը և չի գալիս իմ հետևից, չի կարող իմ աշակերտը լինել+։ 28  Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը+՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ այն ավարտելու համար։ 29  Այլապես, նա միգուցե հիմքը դնի, բայց չկարողանա ավարտել, և բոլոր տեսնողները սկսեն ծաղրել նրան՝ 30  ասելով. «Այս մարդը սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել»։ 31  Կամ ո՞ր թագավորը մեկ ուրիշ թագավորի դեմ պատերազմելու գնալիս նախ չի նստի և չի խորհրդակցի, թե տասը հազարանոց զորքով կկարողանա՞ դիմադրել նրան, որը քսան հազարով է գալիս իր դեմ+։ 32  Եթե չի կարող, ապա քանի դեռ մյուսը հեռու է, նա մի խումբ դեսպաններ կուղարկի և խաղաղություն կխնդրի+։ 33  Այսպիսով՝ վստահ եղեք. ձեզանից նա, ով չի հրաժարվում իր ողջ ունեցվածքից+, չի կարող իմ աշակերտը լինել։ 34  Ինչ խոսք, աղը լավ բան է։ Բայց եթե աղը կորցնի իր համը, էլ ինչպե՞ս կվերականգնվի նրա աղիությունը+։ 35  Այն ո՛չ հողի համար պիտանի կլինի, ո՛չ էլ գոմաղբի։ Մարդիկ այն դուրս կնետեն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»+։

Ծանոթագրություններ

Հիվանդություն, որի ժամանակ մարդու մարմինը ուռչում է հեղուկ կուտակվելու պատճառով։
Բռց.՝ «մի առակ պատմեց»։
Տե՛ս Մթ 6։5-ի ծնթ.։
Այսինքն՝ «ինձ ավելի քիչ է սիրում, քան իր....»։