Ղուկաս 19:1-48

19  Հետո Հիսուսը մտավ Երիքով+ ու անցնում էր նրա միջով։  Այնտեղ մի հարուստ մարդ կար Զաքեոս անունով, որ հարկահավաքների պետն էր։  Նա ուզում էր տեսնել+, թե ով էր այդ Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։  Ուստի նա առաջ վազեց և բարձրացավ մի ժանտաթզենու վրա, որ տեսնի նրան, որովհետև նա այդ ճանապարհով էր անցնելու։  Երբ Հիսուսը հասավ այնտեղ, վեր նայեց ու ասաց նրան. «Զաքեո՛ս, շտապ ցած իջիր, որովհետև այսօր քո տանը պետք է մնամ»։  Նա էլ շտապելով ցած իջավ և ուրախությամբ հյուրընկալեց նրան։  Բայց սա տեսնելով՝ բոլորը սկսեցին փնթփնթալ+. «Մեղավոր մարդու տուն մտավ իջևանելու»։  Զաքեոսն էլ կանգնեց և Տիրոջն ասաց. «Ահա իմ ունեցվածքի կեսը, Տե՛ր, տալիս եմ աղքատներին, և ինչ էլ որ շորթել եմ որևէ մեկից կեղծ մեղադրանքով+, քառապատիկն եմ վերադարձնում»+։  Սա լսելով՝ Հիսուսն ասաց նրան. «Այսօր փրկություն եկավ այս տանը, որովհետև նա նույնպես Աբրահամի որդի է+։ 10  Մարդու Որդին եկավ կորածին փնտրելու և փրկելու»+։ 11  Մինչ աշակերտները լսում էին այս բաները, Հիսուսը մի առակ էլ պատմեց, քանի որ նրանք կարծում էին, թե երբ հասնեն Երուսաղեմ, Աստծու թագավորությունն իսկույն պիտի հայտնվի+։ 12  Ուստի նա ասաց. «Մի ազնվատոհմ մարդ մեկնեց հեռավոր երկիր, որ թագավորական իշխանություն ստանա ու վերադառնա+։ 13  Կանչելով իր տասը ծառաներին՝ նրանց տասը մնաս* տվեց ու ասաց. «Գործի մեջ դրեք, մինչև որ գամ»+։ 14  Բայց նրա համաքաղաքացիները ատում էին+ նրան և նրա հետևից մի խումբ դեսպաններ ուղարկեցին՝ ասելու. «Մենք չենք ուզում, որ այս մարդը մեզ վրա թագավոր լինի»+։ 15  Ի վերջո, երբ թագավորական իշխանություն ստանալուց հետո նա վերադարձավ, հրամայեց, որ իր մոտ կանչեն այն ծառաներին, որոնց արծաթադրամ էր տվել, որպեսզի իմանա, թե գործի մեջ դնելով՝ ինչ են շահել+։ 16  Առաջինը ներկայացավ ու ասաց. «Տե՛ր, քո մնասը տասը մնաս շահեց»+։ 17  Նա էլ ասաց. «Ապրե՛ս, բարի՛ ծառա։ Քանի որ փոքր բանում հավատարիմ եղար, տասը քաղաքների վրա իշխանություն ունեցիր»+։ 18  Ապա երկրորդը եկավ ու ասաց. «Քո մնասը, Տե՛ր, հինգ մնաս բերեց»+։ 19  Նա նրան էլ ասաց. «Իսկ դու հինգ քաղաքների վրա իշխիր»+։ 20  Հետո երրորդը եկավ ու ասաց. «Տե՛ր, ահա՛ քո մնասը, որ շորի մեջ փաթաթած պահում էի։ 21  Ես վախենում էի քեզանից, քանի որ դու խիստ մարդ ես, վերցնում ես այն, ինչը չես ներդրել, և հնձում ես այն, ինչը չես ցանել»+։ 22  Նա էլ ասաց նրան. «Հենց քո բերանով+ եմ դատում քեզ, չա՛ր ծառա։ Չէ՞ որ դու գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ այն, ինչ չեմ ներդրել, և հնձում եմ այն, ինչ չեմ ցանել+։ 23  Ուրեմն ինչո՞ւ իմ արծաթադրամը չդրեցիր վաշխառուների սեղանին, որ երբ գայի, տոկոսով այն հետ ստանայի»+։ 24  Եվ այնտեղ կանգնածներին ասաց. «Վերցրեք նրանից մնասը և տվեք տասը մնաս ունեցողին»+։ 25  Բայց նրանք ասացին. «Տե՛ր, նա տասը մնաս ունի»։ 26  «Ասում եմ ձեզ. ով որ ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի+։ 27  Իսկ իմ այն թշնամիներին, որ չուզեցին՝ իրենց վրա թագավոր լինեմ, այստեղ բերեք և մորթեք նրանց իմ առաջ»»+։ 28  Այս բաներն ասելուց հետո նա շարունակեց իր ճանապարհը և գնաց դեպի Երուսաղեմ+։ 29  Երբ մոտեցավ Բեթփագեին ու Բեթանիային՝ այն սարի մոտ, որ Ձիթենյաց լեռ+ է կոչվում, աշակերտներից երկուսին ուղարկեց+՝ 30  ասելով. «Գնացեք դիմացի գյուղը և երբ մտնեք այնտեղ, մի կապած էշի քուռակ կգտնեք, որի վրա ոչ մի մարդ դեռ չի նստել։ Արձակեք նրան ու բերեք+։ 31  Իսկ եթե մեկը հարցնի ձեզ՝ «ինչո՞ւ եք արձակում», ասեք՝ «Տիրոջը պետք է»»+։ 32  Աշակերտներն էլ գնացին ու գտան ճիշտ այնպես, ինչպես որ իրենց ասել էր+։ 33  Եվ երբ արձակում էին էշի քուռակին, դրա տերերը հարցրին նրանց. «Ինչո՞ւ եք արձակում քուռակին»+։ 34  Նրանք էլ պատասխանեցին. «Տիրոջը պետք է»+։ 35  Եվ քուռակին բերեցին Հիսուսի մոտ, իրենց վերնահագուստները գցեցին դրա վրա և Հիսուսին նստեցրին վրան+։ 36  Մինչ նա գնում էր+, նրանք իրենց վերնահագուստները փռում էին ճանապարհին+։ 37  Հենց որ նա մոտեցավ Ձիթենյաց լեռան զառիվայր ճանապարհին, աշակերտների ողջ բազմությունը սկսեց ուրախանալ ու բարձր ձայնով գովաբանել Աստծուն բոլոր այն զորավոր գործերի համար, որ նրանք տեսել էին+։ 38  Նրանք ասում էին. «Օրհնյա՜լ է նա, ով որպես թագավոր գալիս է Եհովայի անունով+։ Խաղաղությո՜ւն երկնքում, և փա՜ռք բարձունքներում»+։ 39  Սակայն փարիսեցիներից ոմանք բազմության միջից ասացին նրան. «Ուսուցի՛չ, սաստի՛ր քո աշակերտներին»+։ 40  Իսկ նա ասաց. «Ասում եմ ձեզ. եթե նրանք լռեն էլ, քարերը+ կաղաղակեն»։ 41  Երբ նա մոտեցավ Երուսաղեմին, նայեց քաղաքին ու լաց եղավ նրա վրա+՝ 42  ասելով. «Եթե միայն այսօրվա օրը հասկանայիր+ այն բաները, որոնք խաղաղություն են բերում... բայց հիմա դրանք ծածկված են քո աչքերից+, 43  որովհետև օրեր կգան, երբ թշնամիներդ քո շուրջը սուր գերաններով+ պատնեշ կկանգնեցնեն+ և կշրջապատեն+ ու ամեն կողմից կնեղեն+ քեզ 44  և քեզ ու քո մեջ եղող երեխաներիդ գետին կտապալեն+ և քարը քարի վրա չեն թողնի+ քեզանում, որովհետև դու չիմացար քեզ ստուգելու ժամանակը»+։ 45  Հիսուսը տաճար մտավ ու սկսեց դուրս վռնդել բոլոր նրանց, ովքեր առուծախ էին անում+՝ 46  ասելով. «Գրված է՝ «իմ տունը աղոթքի տուն պիտի լինի»+, բայց դուք այն ավազակների որջ եք դարձրել»+։ 47  Նա ամեն օր ուսուցանում էր տաճարում։ Բայց ավագ քահանաները, դպիրներն ու ժողովրդի գլխավորները հնար էին փնտրում, որ սպանեն նրան+, 48  սակայն չէին իմանում, թե ինչպես դա անեն, որովհետև ամբողջ ժողովուրդը չէր հեռանում նրանից և ուշադրությամբ նրան էր լսում+։

Ծանոթագրություններ

Հուն. մնասը կշռ. էր 340 գ և համարժեք էր 100 դրախմային։ Տե՛ս հավելված 17։