Ղուկաս 20:1-47

20  Մի օր, երբ նա տաճարում ուսուցանում էր ժողովրդին և բարի լուրն էր հռչակում, ավագ քահանաներն ու դպիրները երեցների հետ նրա մոտ եկան+  ու ասացին. «Ասա՛ մեզ, ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները, կամ ո՞վ տվեց քեզ այս իշխանությունը»+։  Նա էլ ասաց նրանց. «Ես էլ ձե՛զ մի հարց տամ, և դուք ինձ պատասխանեք+։  Հովհաննեսի կատարած մկրտությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից»+։  Նրանք էլ սկսեցին իրար մեջ խորհել ու ասել. «Եթե ասենք՝ երկնքից, նա կասի. «Ինչո՞ւ չհավատացիք նրան»+։  Իսկ եթե ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը կքարկոծի մեզ+, որովհետև նրանք համոզված են, որ Հովհաննեսը+ մարգարե էր»+։  Ուստի պատասխանեցին, որ չգիտեն, թե որտեղից էր։  Հիսուսն էլ ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս ամենը»+։  Ապա նա ժողովրդին հետևյալ առակը պատմեց. «Մի մարդ խաղողի այգի+ տնկեց և այն վարձով տալով մշակներին՝ երկար ժամանակով օտար երկիր գնաց+։ 10  Երբ եկավ բերքահավաքի ժամանակը, մշակների+ մոտ մի ծառա+ ուղարկեց, որ նրան խաղողի այգու բերքից իր բաժինը տան+։ Սակայն մշակները նրան ծեծեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին+։ 11  Հետո նա մի ուրիշ ծառա ուղարկեց նրանց մոտ։ Նրան նույնպես ծեծեցին, անարգեցին ու դատարկաձեռն հետ ուղարկեցին+։ 12  Ապա նա երրորդին ուղարկեց+. սրան էլ վիրավորեցին ու դուրս շպրտեցին։ 13  Խաղողի այգու տերն ասաց. «Ի՞նչ անեմ։ Իմ սիրելի որդուն+ ուղարկեմ, գուցե հարգեն նրան»։ 14  Երբ մշակները տեսան նրան, խորհուրդ արին՝ ասելով. «Սա է ժառանգը։ Եկեք սպանենք սրան, որ ժառանգությունը մերը լինի»+։ 15  Եվ նրան դուրս շպրտեցին+ խաղողի այգուց ու սպանեցին+։ Ուստի այգու տերը ի՞նչ կանի նրանց+։ 16  Նա կգա ու կսպանի այդ մշակներին, իսկ այգին ուրիշներին կտա»+։ Սա լսելով՝ ժողովուրդն ասաց. «Թող դա երբեք չպատահի»։ 17  Իսկ Հիսուսը նայեց նրանց ու ասաց. «Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այս գրվածը. «Այն քարը, որ շինարարները մերժեցին+, նա՛ դարձավ գլխավոր անկյունաքարը»+։ 18  Ամեն ոք, ով այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի+։ Իսկ ում վրա այն ընկնի+, կճզմի նրան»+։ 19  Դպիրներն ու ավագ քահանաները հասկացան, որ իրենց նկատի ունենալով նա պատմեց այդ առակը։ Ուստի ցանկացան հենց այդ ժամին բռնել նրան, բայց ժողովրդից վախեցան+։ 20  Ապա ուշադիր նրան հետևելով՝ գաղտնաբար մարդիկ վարձեցին և ուղարկեցին նրա մոտ, որ ձևացնեն, թե արդար են, որպեսզի իր իսկ խոսքերով բռնեն+ նրան ու հանձնեն կառավարությանն ու կառավարչի իշխանությանը+։ 21  Նրանք հարցրին նրան. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճիշտ ես խոսում ու սովորեցնում և կողմնապահություն չես անում, այլ Աստծու ճանապարհը ճշմարտության համաձայն ես ուսուցանում+։ 22  Օրենքով թույլատրելի՞ է կայսրին հարկ տալ, թե՞ ոչ»+։ 23  Նկատելով նրանց խորամանկությունը՝ նա ասաց+. 24  «Ինձ մի դինար* ցույց տվեք։ Ո՞ւմ պատկերը և ո՞ւմ գիրն է վրան»։ Նրանք պատասխանեցին. «Կայսրինը»+։ 25  Նա էլ ասաց. «Ուրեմն կայսրինը կայսրին տվեք+, իսկ Աստծունը՝ Աստծուն»+։ 26  Եվ նրանք չկարողացան ժողովրդի առաջ այս խոսքով բռնել Հիսուսին ու նրա պատասխանի վրա զարմանալով՝ ոչինչ չասացին+։ 27  Սադուկեցիներից ոմանք (սադուկեցիներն ասում էին, թե հարություն չկա) եկան նրա մոտ+ ու հարցրին. 28  «Ուսուցի՛չ, Մովսեսը+ գրեց մեզ. «Եթե ամուսնացած մի մարդ անզավակ մահանա, նրա եղբայրը+ պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի»+։ 29  Եվ այսպես՝ յոթ եղբայրներ կային։ Առաջինը ամուսնացավ ու անզավակ մահացավ+։ 30  Հետո երկրորդը ամուսնացավ այդ կնոջ հետ ու մահացավ։ 31  Նույնը պատահեց երրորդին։ Եվ այսպես, յոթն էլ ամուսնացան նրա հետ և անզավակ մահացան+։ 32  Վերջում կինն էլ մահացավ+։ 33  Ուստի հարության ժամանակ նա սրանցից ո՞ր մեկի կինն է լինելու, քանի որ յոթն էլ նրա հետ ամուսնացան»+։ 34  Հիսուսն ասաց նրանց. «Այս աշխարհի* զավակները կին են առնում և մարդու են գնում+, 35  բայց նրանք, ովքեր արժանի են+ կյանք ստանալու գալիք աշխարհում*+ և հարություն առնելու+, ո՛չ կին են առնում, ո՛չ էլ մարդու գնում։ 36  Իրականում նրանք այլևս չեն մահանալու+, քանի որ հրեշտակների պես են լինելու և հարության զավակները լինելով՝ Աստծու զավակներն են լինելու+։ 37  Բայց այն, որ մահացածները հարություն են առնելու, նույնիսկ Մովսեսը իմացրեց այրվող թփի+ պատմության մեջ, երբ Եհովային կոչեց «Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»+։ 38  Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի, որովհետև նրանք բոլորն էլ ողջ են նրա համար»+։ 39  Դպիրներից ոմանք ասացին. «Ուսուցի՛չ, լա՛վ ասացիր»։ 40  Եվ այլևս չէին համարձակվում մի հարց անգամ տալ նրան։ 41  Նա էլ ասաց նրանց. «Ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի որդին է+, 42  երբ Դավիթն ինքը «Սաղմոսներ» գրքում ասում է. «Եհովան ասաց իմ Տիրոջը. «Նստիր իմ աջ կողմը, 43  մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դնեմ»»+։ 44  Ուրեմն եթե Դավիթը նրան «Տեր» է կոչում, այդ դեպքում էլ ինչպե՞ս է նա նրա որդին»։ 45  Երբ ամբողջ ժողովուրդը լսում էր նրան, նա իր աշակերտներին ասաց+. 46  «Զգո՛ւյշ եղեք դպիրներից, որոնք սիրում են պատմուճաններով շրջել, հրապարակներում ողջույններ ընդունել, ժողովարաններում՝ առաջին աթոռները և ընթրիքների ժամանակ՝ ամենապատվավոր տեղերը+։ 47  Նրանք կուլ են տալիս այրիների տները+ և ցուցադրաբար երկար աղոթքներ անում։ Նրանք ավելի խիստ դատաստան պիտի ստանան»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Հուն.՝ աիոն։