Ղուկաս 22:1-71
22 Մոտենում էր Անթթխմոր հացերի տոնը, որ Պասեք+ է կոչվում։
2 Ավագ քահանաներն ու դպիրները հարմար միջոց էին փնտրում Հիսուսին սպանելու համար+, քանի որ վախենում էին ժողովրդից+։
3 Եվ Սատանան մտավ Իսկարիովտացի կոչվող Հուդայի մեջ, որը տասներկու առաքյալներից մեկն էր+։
4 Նա գնաց ու խոսեց ավագ քահանաների ու տաճարի վերահսկիչների հետ այն մասին, թե ինչ հարմար ձևով Հիսուսին մատնի նրանց ձեռքը+։
5 Նրանք ուրախացան և պայմանավորվեցին նրան արծաթե դրամ տալ+։
6 Նա էլ համաձայնվեց և սկսեց հարմար առիթ փնտրել, որ նրանց ձեռքը մատնի նրան, երբ մոտակայքում ժողովուրդ չլինի+։
7 Եկավ Անթթխմոր հացերի տոնի օրը, երբ Պասեքի զոհը պիտի մատուցվեր+,
8 և Հիսուսը ուղարկեց Պետրոսին ու Հովհաննեսին՝ ասելով. «Գնացե՛ք և մեզ համար Պասեքի ընթրիքը պատրաստեք»+։
9 Նրանք էլ հարցրին. «Որտե՞ղ ես ուզում, որ այն պատրաստենք»։
10 Նա ասաց+. «Երբ քաղաք մտնեք, ձեզ մի մարդ կհանդիպի ջրի սափոր տանելիս։ Նրա հետևից գնացեք ու մտեք այն տունը, ուր որ նա կմտնի+։
11 Եվ տանտիրոջն ասացեք. «Ուսուցիչը հարցնում է. «Որտե՞ղ է այն հյուրասենյակը, որտեղ աշակերտներիս հետ Պասեքի ընթրիքը պիտի ուտեմ»»+։
12 Եվ այդ մարդը կահավորված մի մեծ վերնասենյակ ցույց կտա ձեզ. այնտե՛ղ պատրաստեք»+։
13 Ուստի նրանք գնացին, և ինչպես որ իրենց ասել էր, այնպես եղավ, և Պասեքի ընթրիքը պատրաստեցին+։
14 Երբ ժամը եկավ, իր առաքյալների հետ նա թիկնեց սեղանի շուրջ+։
15 Նա ասաց նրանց. «Անչափ ցանկացա այս Պասեքի ընթրիքը ձեզ հետ միասին ուտել իմ չարչարվելուց առաջ,
16 որովհետև ասում եմ ձեզ, այլևս սրանից չեմ ուտելու, մինչև որ այն իրականանա Աստծու թագավորության մեջ»+։
17 Ապա վերցնելով բաժակը+՝ շնորհակալություն հայտնեց Աստծուն ու ասաց. «Վերցրեք սա և իրար փոխանցեք։
18 Ասում եմ ձեզ, այսուհետև որթատունկի բերքից չեմ խմի, մինչև որ Աստծու թագավորությունը գա»+։
19 Հետո վերցրեց հացը+, շնորհակալություն հայտնեց, կոտրեց այն, տվեց նրանց ու ասաց. «Սա խորհրդանշում է իմ մարմինը+, որը տրվելու է ձեզ համար+։ Սա արեք ինձ հիշելու համար»+։
20 Նույն ձևով էլ երբ ընթրիքն ավարտեցին, վերցրեց բաժակն+ ու ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը+ իմ արյան+ հիման վրա, որ թափվելու է ձեզ համար+։
21 Բայց ահա ինձ մատնողը+ ինձ հետ այս սեղանի շուրջ է նստած+։
22 Մարդու Որդին պիտի մեռնի, ինչպես որ կանխագուշակվել է+, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով նա կմատնվի»+։
23 Առաքյալներն էլ սկսեցին քննարկել, թե իրենցից ով է, որ անելու է այդ բանը+։
24 Նրանց մեջ մի բուռն վիճաբանություն էլ ծագեց, թե իրենցից ով է մեծը+։
25 Բայց նա ասաց նրանց. «Ազգերի թագավորները տիրում են նրանց, և նրանց վրա իշխանություն ունեցողները Բարերարներ* են կոչվում+։
26 Բայց դուք չպետք է այդպիսին լինեք+։ Այլ ձեր միջի մեծը թող լինի ինչպես կրտսեր+, և ով որ գլխավորում է, թող լինի ինչպես ծառայող+։
27 Ո՞վ է ավելի մեծ՝ սեղանի շուրջ թիկնո՞ղը, թե՞ ծառայողը։ Չէ՞ որ սեղանի շուրջ թիկնողը։ Բայց ես ձեր մեջ ծառայողի պես եմ+։
28 Իմ փորձությունների+ մեջ դուք միշտ ինձ հետ մնացիք+,
29 և ես ձեզ հետ ուխտ եմ կապում, ինչպես որ իմ Հայրը ինձ հետ ուխտ կապեց+ թագավորության համար+,
30 որ դուք իմ թագավորության մեջ+ իմ սեղանից ուտեք+ ու խմեք և նստեք գահերի վրա+ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու համար։
31 Սիմո՛ն, Սիմո՛ն, Սատանան+ պահանջեց, որ մաղի ձեզ ցորենի պես+։
32 Բայց ես աղաչեցի+ քեզ համար, որ քո հավատը չթուլանա. երբ վերադառնաս, զորացրու+ քո եղբայրներին»։
33 Իսկ նա ասաց. «Տե՛ր, ես պատրաստ եմ քեզ հետ թե՛ բանտ գնալու և թե՛ մեռնելու»+։
34 Իսկ նա ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, աքաղաղը դեռ չկանչած՝ այսօր դու երեք անգամ կհերքես, որ ճանաչում ես ինձ»+։
35 Հետո հարցրեց նրանց. «Երբ ձեզ առանց քսակի, ուտելիքի պարկի և սանդալների ուղարկեցի+, մի՞թե որևէ բանի կարիք ունեցաք»։ Նրանք պատասխանեցին՝ ո՛չ։
36 Ապա ասաց. «Բայց հիմա, ով քսակ և ուտելիքի պարկ ունի, թող վերցնի, և ով սուր չունի, թող վաճառի իր վերնահագուստը և սուր գնի։
37 Ասում եմ ձեզ, որ ինձ վրա այս գրվածը պիտի կատարվի, թե՝ «նա անօրենների հետ դասվեց»+, որովհետև ինչ որ իմ մասին գրված է, կատարվում է»+։
38 Նրանք ասացին. «Տե՛ր, այստեղ երկու սուր կա»։ Նա էլ ասաց. «Բավական է»։
39 Այնտեղից դուրս գալով՝ նա, սովորության համաձայն, գնաց դեպի Ձիթենյաց լեռը, և աշակերտներն էլ նրա հետևից գնացին+։
40 Հասնելով այնտեղ՝ նրանց ասաց. «Շարունակ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք»+։
41 Եվ նրանցից մի քարընկեցի* չափ հեռանալով՝ ծնկի եկավ ու սկսեց աղոթել.
42 «Հա՛յր, եթե կամենում ես, հեռացրու այս բաժակը ինձանից։ Բայց ոչ թե իմ+, այլ քո կամքը թող լինի»+։
43 Եվ երկնքից նրան մի հրեշտակ երևաց ու զորացրեց նրան+։
44 Բայց նա սաստիկ տագնապի մեջ լինելով՝ շարունակեց ավելի ջերմեռանդորեն աղոթել+, և նրա քրտինքը արյան կաթիլների պես դարձավ, որ գետին էին թափվում+։
45 Աղոթելուց հետո նա վեր կացավ, գնաց աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ, քանի որ տրտմությունից հոգնել էին+։
46 Նրանց ասաց. «Ինչո՞ւ եք քնում։ Վեր կացեք և շարունակ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք»+։
47 Մինչ նա խոսում էր, մի ամբոխ մոտեցավ, և տասներկու առաքյալներից մեկը, որ Հուդա էր կոչվում, նրանց առջևից էր գալիս+։ Նա մոտեցավ Հիսուսին, որ համբուրի նրան+,
48 բայց Հիսուսն ասաց. «Հո՛ւդա, մարդու Որդուն համբույրո՞վ ես մատնում»+։
49 Տեսնելով, թե ինչ կարող է պատահել, Հիսուսի մոտ եղողներն ասացին. «Տե՛ր, սրով հարվածե՞նք»+։
50 Եվ նրանցից մեկը քահանայապետի ծառային սրով հարվածեց ու կտրեց նրա աջ ականջը+։
51 Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք, բավակա՛ն է»։ Եվ նա դիպավ ծառայի ականջին ու բուժեց նրան+։
52 Ապա Հիսուսը ավագ քահանաներին, տաճարի վերահսկիչներին ու երեցներին, որ եկել էին իրեն բռնելու, ասաց. «Սրերով ու մահակներով ինչպես մի ավազակի դե՞մ դուրս եկաք+։
53 Տաճարում+ ամեն օր ձեզ հետ էի, և դուք ինձ չբռնեցիք+։ Բայց սա ձեր ժամն է+, և ժամանակն է, որ խավարը+ իշխի»+։
54 Նրան ձերբակալեցին ու տարան+ քահանայապետի տուն+, իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրանց հետևից+։
55 Երբ նրանք բակում կրակ վառեցին և միասին նստեցին, Պետրոսն էլ նստեց նրանց հետ+։
56 Մի աղախին տեսավ նրան՝ կրակի մոտ նստած, և նայելով նրան՝ ասաց. «Այս մարդն էլ էր նրա հետ»+։
57 Բայց նա հերքեց+. «Ո՛վ կին, ես չեմ ճանաչում նրան»+։
58 Քիչ անց մեկ ուրիշը, տեսնելով նրան, ասաց. «Դու էլ ես նրանցից մեկը»։ Բայց Պետրոսն ասաց. «Ո՛չ, ես նրանցից չեմ»+։
59 Մոտ մեկ ժամ հետո մեկ ուրիշը սկսեց պնդել. «Հաստատ այս մարդն էլ էր նրանց հետ, որովհետև գալիլեացի է»+։
60 Բայց Պետրոսն ասաց. «Չգիտեմ, թե ինչ ես ասում»։ Եվ հենց այդ պահին, երբ նա դեռ խոսում էր, աքաղաղը կանչեց+։
61 Տերը շրջվեց ու նայեց Պետրոսին, և Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքերը, որ ասել էր իրեն. «Աքաղաղը այսօր դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»+։
62 Եվ դուրս գնալով՝ դառնապես լաց եղավ+։
63 Այն մարդիկ, որ հսկում էին Հիսուսին, սկսեցին ծաղրել+ ու հարվածել+
64 և ծածկելով նրա երեսը՝ ասում էին. «Մարգարեացի՛ր, ո՞վ էր քեզ խփողը»+։
65 Եվ ուրիշ շատ վիրավորական խոսքեր+ էին ասում նրան։
66 Երբ օրը բացվեց, ժողովրդի երեցների խորհուրդը, ավագ քահանաներն ու դպիրները մեկտեղ հավաքվեցին+ և նրան տարան իրենց Սինեդրիոնի* դահլիճը և ասացին+.
67 «Եթե դու Քրիստոսն ես+, ասա մեզ»։ Բայց նա ասաց. «Նույնիսկ եթե ասեի, դուք ամենևին էլ չէիք հավատա+։
68 Եվ եթե հարցնեի ձեզ, ամենևին էլ չէիք պատասխանի+։
69 Բայց այսուհետև մարդու Որդին+ նստած կլինի Աստծու զորության աջ+ կողմը»+։
70 Եվ բոլորը ասացին. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»։ Նա ասաց. «Դո՛ւք եք ասում+, որ ես եմ»։
71 Նրանք էլ ասացին. «Էլ ինչների՞ս է պետք ուրիշ վկայություն+։ Չէ՞ որ հենց նրա բերանից լսեցինք»+։