Ղուկաս 23:1-56
23 Այդ ժամանակ բոլորը միասին վեր կացան ու Հիսուսին Պիղատոսի մոտ տարան+։
2 Ապա սկսեցին նրան մեղադրել+. «Այս մարդը քայքայում է+ մեր ազգը և արգելում է կայսրին հարկեր վճարել+ ու ասում է, թե ինքն է Քրիստոս թագավորը»+։
3 Պիղատոսը հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Նա պատասխանեց. «Դո՛ւ ես ասում»+։
4 Ապա Պիղատոսը ավագ քահանաներին ու ժողովրդին ասաց. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում այս մարդու մեջ»+։
5 Բայց նրանք պնդում էին. «Նա խռովեցնում է ժողովրդին՝ ուսուցանելով ամբողջ Հրեաստանով մեկ՝ Գալիլեայից սկսած մինչև այստեղ»։
6 Դա լսելով՝ Պիղատոսը հարցրեց, թե այդ մարդը գալիլեացի՞ է,
7 և երբ պարզեց, որ նա Հերովդեսի+ իշխանության տակ եղող տարածքից է, ուղարկեց նրան Հերովդեսի մոտ, որն այդ օրերին նույնպես Երուսաղեմում էր։
8 Երբ Հերովդեսը տեսավ Հիսուսին, շատ ուրախացավ, որովհետև արդեն բավական ժամանակ էր, ինչ ուզում էր տեսնել+ նրան, քանի որ լսել էր+ նրա մասին և հույս ուներ, որ նա իր ներկայությամբ մի հրաշք կգործի։
9 Եվ սկսեց շատ հարցեր տալ նրան, բայց նա ոչինչ չէր պատասխանում+։
10 Սակայն ավագ քահանաներն ու դպիրները անընդհատ վեր էին կենում և բարկացած մեղադրում նրան+։
11 Հերովդեսն իր պահապան զինվորների հետ ստորացրեց նրան+ և շքեղ հանդերձներ հագցնելով՝ ծաղրեց+ ու հետ ուղարկեց Պիղատոսի մոտ։
12 Հերովդեսն ու Պիղատոսը+ հենց այդ նույն օրը բարեկամացան. մինչ այդ նրանց միջև թշնամություն կար։
13 Պիղատոսն էլ կանչեց ավագ քահանաներին, իշխաններին ու ժողովրդին
14 և ասաց. «Դուք ինձ մոտ բերեցիք այս մարդուն որպես ժողովրդին ըմբոստության հրահրողի, և ես քննեցի նրան ձեր առաջ, բայց այս մարդու մեջ ոչ մի հանցանք չգտա+, որ համապատասխաներ նրա դեմ ուղղված ձեր մեղադրանքներին։
15 Հերովդեսն էլ չգտավ, որովհետև նրան մեզ մոտ ուղարկեց։ Ուրեմն մահվան արժանի ոչ մի բան+ չի արել այս մարդը։
16 Ես կպատժեմ+ նրան ու ազատ կարձակեմ»։
17 ....*
18 Բայց ողջ բազմությունը աղաղակեց. «Սպանի՛ր դրան+ և մեզ համար Բարաբբայի՛ն արձակիր»+։
19 Բարաբբան բանտարկվել էր քաղաքում բարձրացած խռովության և մարդասպանության համար։
20 Պիղատոսը դարձյալ դիմեց նրանց, որովհետև ցանկանում էր ազատել Հիսուսին+։
21 Սակայն նրանք գոռում էին. «Ցցի՛ն գամիր, ցցի՛ն գամիր նրան»+։
22 Պիղատոսը երրորդ անգամ հարցրեց նրանց. «Ինչի՞ համար, ի՞նչ վատ բան է արել այս մարդը։ Մահվան արժանի ոչինչ չգտա նրա մեջ. ուստի կպատժեմ նրան ու ազատ կարձակեմ»+։
23 Նրանք էլ համառորեն բարձր ձայնով պահանջում էին, որ նրան ցցին գամեն, և իրենց ձայները այն աստիճան բարձրացրին+,
24 որ Պիղատոսը տեղի տվեց և վճիռ կայացրեց, որ նրանց պահանջը կատարվի+։
25 Նա ազատ արձակեց+ նրանց ուզած մարդուն, որը բանտարկվել էր խռովության ու մարդասպանության համար, իսկ Հիսուսին հանձնեց նրանց կամքին+։
26 Երբ Հիսուսին տանում էին, Սիմոն անունով մի մարդու բռնեցին (ծնունդով Կյուրենիայից, որը ագարակից էր գալիս) և տանջանքի ցիցը նրա վրա դրեցին, որ Հիսուսի հետևից տանի+։
27 Ժողովրդի մի մեծ բազմություն, նաև շատ կանայք գնում էին նրա հետևից, և կանայք վշտից կուրծք էին ծեծում ու ողբում էին նրա համար։
28 Հիսուսը շրջվեց կանանց կողմն ու ասաց. «Ո՛վ Երուսաղեմի դուստրեր, ինձ համար լաց մի՛ եղեք։ Այլ լաց եղեք ձեզ համար և ձեր երեխաների համար+,
29 որովհետև օրեր են գալիս, երբ մարդիկ պիտի ասեն. «Երջանի՜կ են ամուլ կանայք, որ չեն ծնել և կրծքով չեն կերակրել»+։
30 Այն ժամանակ պիտի ասեն լեռներին՝ «ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին՝ «ծածկե՛ք մեզ»+։
31 Եթե այս բաներն անում են, երբ ծառը կանաչ է, ապա ի՞նչ կպատահի, երբ այն չորանա»+։
32 Նրա հետ մահապատժի ենթարկելու էին տանում նաև երկու ուրիշ տղամարդկանց՝ հանցագործների+։
33 Երբ հասան այն վայրը, որը Գանգ+ էր կոչվում, այնտեղ նրան և հանցագործներին ցիցը հանեցին, մեկին՝ նրա աջ կողմը, իսկ մյուսին՝ ձախ կողմը+։
34 [Իսկ Հիսուսն ասում էր. «Հա՛յր, ների՛ր+ նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»]*։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին+։
35 Իսկ ժողովուրդը կանգնած նայում էր+։ Իշխաններն էլ քմծիծաղ էին տալիս՝ ասելով. «Ուրիշներին փրկեց, թող իրեն էլ փրկի+, եթե սա է Աստծու Քրիստոսը՝ Ընտրյալը»+։
36 Զինվորները նույնպես ծաղրում էին+ նրան. մոտենում էին, թթված գինի էին նրան առաջարկում+
37 ու ասում. «Եթե հրեաների թագավորն ես, փրկիր քեզ»։
38 Եվ նրա գլխավերևում մի գրություն կար. «Սա է հրեաների թագավորը»+։
39 Ցիցը հանված հանցագործներից մեկը սկսեց անարգել+ նրան. «Դու չե՞ս Քրիստոսը։ Դե քեզ էլ փրկիր, մեզ էլ»։
40 Իսկ մյուսը, սաստելով նրան, ասաց. «Աստծուց չե՞ս վախենում։ Չէ՞ որ դու էլ նույն պատիժն ես կրում+։
41 Մեր պատիժն արդարացի է, որովհետև մեր արածների համար ստանում ենք այն, ինչին արժանի ենք։ Բայց այս մարդը ոչ մի սխալ բան չի արել»+։
42 Եվ նա ասաց. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես»+։
43 Նա էլ ասաց նրան. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր.* դու ինձ հետ Դրախտում+ կլինես»+։
44 Վեցերորդ ժամի* մոտ էր, սակայն խավար իջավ ամբողջ երկրի վրա և տևեց մինչև իններորդ ժամը*+,
45 որովհետև արևի լույսը խավարեց. և սրբարանի վարագույրը+ վերից վար մեջտեղից պատռվեց+։
46 Հիսուսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ հանձնում իմ ոգին»+։ Սա ասելուց հետո նա շունչը տվեց+։
47 Պատահածը տեսնելով՝ հարյուրապետը փառավորեց Աստծուն ու ասաց. «Իրոք որ այս մարդն արդար էր»+։
48 Բոլոր մարդիկ, որ հավաքվել էին այնտեղ՝ այդ տեսարանը դիտելու, երբ տեսան պատահած բաները, իրենց կուրծքը ծեծելով՝ հետ դարձան։
49 Իսկ բոլոր նրանք, որ ծանոթ էին Հիսուսին, հեռվում կանգնած էին+։ Այն կանայք, որ Գալիլեայից նրա հետևից էին եկել, նույնպես կանգնած նայում էին այս ամենը+։
50 Հովսեփ անունով մի մարդ կար, որը Խորհրդի* անդամ էր և բարի ու արդար մարդ էր+
51 (նա թիկունք չէր կանգնել Խորհրդի մտադրությանն ու գործերին)+. նա հրեաների Արիմաթեա քաղաքից էր և սպասում էր Աստծու թագավորությանը+։
52 Հովսեփը գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը+։
53 Նա իջեցրեց+ նրան, բարձրորակ կտավով փաթաթեց ու դրեց ժայռի մեջ փորված մի գերեզմանում+, որտեղ դեռ ոչ մի մարդու չէին դրել+։
54 Պատրաստության օրն*+ էր. մոտենում էր շաբաթ+ օրվա իրիկնալույսը։
55 Այն կանայք, որ Գալիլեայից եկել էին նրա հետ, նույնպես գնացին ու տեսան գերեզմանը+, նաև թե ինչպես նրա մարմինը դրեցին այնտեղ+,
56 ապա հետ դարձան, որպեսզի հոտավետ խոտեր ու անուշահոտ յուղեր պատրաստեն+։ Բայց շաբաթ+ օրը, պատվիրանի համաձայն, հանգստացան։
Ծանոթագրություններ
^ Ուղիղ փակագծերը ցույց են տալիս, որ տվյալ տեքստը բացակայում է որոշ հին ձեռագրերում, սակայն առկա է այլ ձեռագրերում։
^ Բնագիր հուն. տեքստում կետադրական նշաններ չեն եղել։ Այս թարգմ-ում «այսօր» բառից հետո դրված է միջակետ։ Այսպիսի եզրահանգման կարելի է գալ՝ ելնելով Ա-շնչի հետևյալ համարներից՝ Հվ 20։17; Գրծ 1։1-3, 9; 10։40; 1Կթ 15։20; Կղ 1։18։
^ Մոտ կեսօրվա ժ. 12։00։
^ Մոտ ժ. 15։00։
^ Կամ՝ «Սինեդրիոնի»։