Ղուկաս 3:1-38

3  Տիբերիոս կայսեր իշխանության տասնհինգերորդ տարում, երբ Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կուսակալն էր, Հերովդեսը+ Գալիլեայի մարզի կառավարիչն էր, նրա եղբայր Փիլիպոսը՝ Իտուրիայի և Տրաքոնիայի մարզի կառավարիչը, և Լյուսանիասը՝ Աբիլենեի մարզի կառավարիչը,  Կայիափայի+ և ավագ քահանա Հաննայի օրերում Աստծու խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովհաննեսին+ անապատում+։  Նա շրջում էր Հորդանանի բոլոր կողմերում և մկրտություն էր քարոզում՝ որպես զղջման խորհրդանիշ մեղքերի ներման համար+,  ինչպես որ գրված է Եսայիա մարգարեի գրքում. «Լսեցե՛ք, մեկը բարձրաձայն կանչում է անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի համար, ուղղե՛ք նրա շավիղները+։  Ամեն ձոր պիտի լցվի, ամեն լեռ ու բլուր պիտի ցածրանա, ծուռ ճանապարհները պիտի ուղղվեն, և խորդուբորդ տեղերը հարթ ճանապարհներ պիտի դառնան+,  և ամեն մարմին պիտի տեսնի, թե ինչպես է Աստված փրկություն տալիս»»+։  Մարդիկ մեծ խմբերով գալիս էին Հովհաննեսի մոտ մկրտվելու, և նա ասում էր նրանց. «Իժերի՛ ծնունդներ+, ձեզ ո՞վ գլխի գցեց փախչել գալիք զայրույթից+։  Ուրեմն զղջմանը համապատասխան պտուղնե՛ր բերեք+։ Եվ մի՛ ասեք ձեր մեջ, թե՝ «մեր հայրը Աբրահամն է»։ Ասում եմ ձեզ, որ Աստված զորություն ունի այս քարերից էլ Աբրահամի համար զավակներ վեր կացնելու։  Կացինն արդեն պատրաստ է կտրելու ծառերը, ուստի յուրաքանչյուր ծառ, որ լավ պտուղ չի տալիս, պիտի կտրվի ու կրակի մեջ գցվի»+։ 10  Ժողովուրդը հարցրեց նրան. «Ուրեմն ի՞նչ անենք»+։ 11  Նա էլ պատասխանեց. «Ով երկու հանդերձ ունի, թող մեկը տա չունեցողին, և ով ուտելիք ունի, թող նույնն անի»+։ 12  Հարկահավաքները նույնպես եկան մկրտվելու և հարցրին նրան. «Ուսուցի՛չ, իսկ մե՞նք ինչ անենք»+։ 13  Նա էլ ասաց նրանց. «Սահմանված հարկից ավելին մի՛ պահանջեք»+։ 14  Զինվորներն էլ էին հարցնում նրան. «Իսկ մե՞նք ինչ անենք»։ Նա ասաց. «Ոչ մեկից բռնությամբ կամ սուտ մեղադրանքով+ փող մի՛ վերցրեք, այլ բավարարվեք ձեր ստացած պարենով»+։ 15  Քանի որ ժողովուրդը սպասում էր Քրիստոսին, բոլորն իրենց սրտում Հովհաննեսի մասին մտածում էին. «Գուցե նա՞ է Քրիստոսը»+։ 16  Ուստի Հովհաննեսն ասաց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որի սանդալների կապերն արձակելու ես արժանի չեմ+։ Նա սուրբ ոգով և կրակով կմկրտի ձեզ+։ 17  Նրա քամհարը* իր ձեռքում է, որպեսզի ամբողջովին մաքրի իր կալը և ցորենն իր ամբարում հավաքի+։ Իսկ մղեղը+ նա կայրի անմար կրակով»+։ 18  Նա նաև տարբեր կերպերով քաջալերում էր ժողովրդին ու բարի լուրն էր հռչակում նրանց։ 19  Բայց մարզի կառավարիչ Հերովդեսը, որը Հովհաննեսի կողմից հանդիմանվել էր իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի և իր բոլոր չար գործերի համար+, 20  այդ բոլոր գործերի վրա ավելացրեց նաև այն, որ Հովհաննեսին բանտարկեց+։ 21  Երբ ամբողջ ժողովուրդը մկրտվեց, Հիսուսը+ նույնպես մկրտվեց, ու երբ աղոթք էր անում, երկինքը+ բացվեց, 22  և սուրբ ոգին մարմնավոր կերպարանքով, աղավնու տեսքով իջավ նրա վրա, և մի ձայն լսվեց երկնքից. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»+։ 23  Հիսուսը, երբ սկսեց իր գործունեությունը+, մոտ երեսուն+ տարեկան էր, և ինչպես կարծում էին,նա որդին+ էր Հովսեփի+,և նա՝ Հեղիի, 24  և նա՝ Մատթատի,և նա՝ Ղևիի,և նա՝ Մելքիի,և նա՝ Հաննեի,և նա՝ Հովսեփի, 25  և նա՝ Մատաթիայի,և նա՝ Ամոսի,և նա՝ Նաումի,և նա՝ Էսլիի,և նա՝ Նանգեի, 26  և նա՝ Մաաթի,և նա՝ Մատաթիայի,և նա՝ Սեմեինի,և նա՝ Հոսեքի,և նա՝ Հոդայի, 27  և նա՝ Հոհանանի,և նա՝ Ռեսայի,և նա՝ Զորաբաբելի+,և նա՝ Սաղաթիելի+,և նա՝ Ներիի, 28  և նա՝ Մելքիի,և նա՝ Ադդիի,և նա՝ Կոսամի,և նա՝ Ելմադամի,և նա՝ Էրի, 29  և նա՝ Հիսուսի*,և նա՝ Եղիեզերի,և նա՝ Հորիմի,և նա՝ Մատթատի,և նա՝ Ղևիի, 30  և նա՝ Շմավոնի,և նա՝ Հուդայի,և նա՝ Հովսեփի,և նա՝ Հովնամի,և նա՝ Եղիակիմի, 31  և նա՝ Մելեայի,և նա՝ Մեննայի,և նա՝ Մատտաթայի,և նա՝ Նաթանի+,և նա՝ Դավթի+, 32  և նա՝ Հեսսեի+,և նա՝ Օբեդի+,և նա՝ Բոոսի+,և նա՝ Սալմոնի+,և նա՝ Նաասոնի+, 33  և նա՝ Ամինադաբի+,և նա՝ Առնիի*+,և նա՝ Եսրոնի+,և նա՝ Փարեսի+,և նա՝ Հուդայի+, 34  և նա՝ Հակոբի+,և նա՝ Իսահակի+,և նա՝ Աբրահամի+,և նա՝ Թարայի+,և նա՝ Նաքորի+, 35  և նա՝ Սերուգի+,և նա՝ Ռագավի+,և նա՝ Փալեկի+,և նա՝ Եբերի+,և նա՝ Շելայի+, 36  և նա՝ Կայնանի,և նա՝ Արփաքսադի+,և նա՝ Սեմի+,և նա՝ Նոյի+,և նա՝ Ղամեքի+, 37  և նա՝ Մաթուսաղայի+,և նա՝ Ենոքի+,և նա՝ Հարեդի+,և նա՝ Մաղաղայելի+,և նա՝ Կայնանի+, 38  և նա՝ Ենոսի+,և նա՝ Սեթի+,և նա՝ Ադամի+,և նա՝ Աստծու։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 3։12-ի ծնթ.։
Ըստ որոշ հին ձեռագրերի՝ «Հովսես»։
1Տգ 2։9-ում և Մթ 1։3, 4-ում՝ «Ռամ»։