Ղուկաս 6:1-49
6 Մի շաբաթ օր նա անցնում էր ցորենի արտերի միջով, և նրա աշակերտները ցորենի հասկեր էին պոկում+, տրորում էին իրենց ափերի մեջ և ուտում+։
2 Փարիսեցիներից ոմանք ասացին. «Ինչո՞ւ եք անում մի բան, ինչը օրենքով անթույլատրելի է+ անել շաբաթ օրը»+։
3 Բայց Հիսուսն ասաց նրանց. «Երբևէ չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը+, երբ նա և իր հետ եղող մարդիկ քաղցած էին+։
4 Թե ինչպես նա Աստծու տուն մտավ, նրան տվեցին ընծայված հացերը+, և նա կերավ ու իր հետ եղող մարդկանց էլ տվեց, մինչդեռ ոչ մեկին, բացի քահանաներից, օրենքով չի թույլատրվում ուտել այդ հացերից»+։
5 Ապա ավելացրեց. «Մարդու Որդին շաբաթի Տերն է»+։
6 Մեկ ուրիշ շաբաթ օր+ նա մտավ ժողովարան ու սկսեց սովորեցնել։ Այնտեղ մի մարդ կար, որի աջ ձեռքը չորացած էր+։
7 Դպիրներն ու փարիսեցիները ուշադիր հետևում էին+ Հիսուսին՝ տեսնելու, թե արդյոք շաբաթ օրով կբուժի՞, որպեսզի նրան մեղադրելու պատճառ գտնեն+։
8 Սակայն նա գիտեր նրանց մտքերը+, ուստի չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց և կանգնի՛ր մեջտեղում»։ Նա էլ վեր կացավ ու կանգնեց+։
9 Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրանց. «Հարցնում եմ ձեզ, օրենքով թույլատրելի է շաբաթ օրով բարի՞ն անել+, թե՞ չարը, մի հոգի փրկե՞լ, թե՞ սպանել»+։
10 Եվ նայելով իր շուրջը եղողներին՝ այդ մարդուն ասաց. «Մեկնի՛ր ձեռքդ»։ Նա էլ մեկնեց, և նրա ձեռքն առողջացավ+։
11 Բայց նրանք կատաղությամբ լցվեցին ու սկսեցին քննարկել, թե ինչ անեն Հիսուսին+։
12 Այդ օրերին նա գնաց լեռը, որ աղոթի+, և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով+։
13 Իսկ երբ օրը բացվեց, աշակերտներին իր մոտ կանչեց ու նրանց միջից ընտրեց տասներկու հոգու, որոնց նաև «առաքյալներ» անվանեց+.
14 Սիմոնին, որին նաև Պետրոս կոչեց+, Անդրեասին՝ նրա եղբորը, Հակոբոսին, Հովհաննեսին+, Փիլիպոսին+, Բարդուղիմեոսին,
15 Մատթեոսին, Թովմասին+, Ալփեոսի որդի Հակոբոսին, Սիմոնին, որին «նախանձախնդիր» էին կոչում+,
16 Հուդային՝ Հակոբոսի որդուն, և Հուդա Իսկարիովտացուն, որը դավաճան դարձավ+։
17 Նրանց հետ ցած իջնելով՝ նա կանգնեց մի հարթ տարածության վրա։ Այնտեղ էին նրա աշակերտներից շատերը, նաև ժողովրդի մի մեծ բազմություն+՝ ամբողջ Հրեաստանից, Երուսաղեմից, Տյուրոսի ու Սիդոնի ծովամերձ շրջաններից։ Բոլորը եկել էին նրան լսելու և իրենց հիվանդություններից բուժվելու+։
18 Բուժվում էին նույնիսկ նրանք, ովքեր տառապում էին անմաքուր ոգիներից։
19 Ողջ բազմությունը ուզում էր դիպչել+ նրան, որովհետև նրանից զորություն+ էր դուրս գալիս և բուժում էր բոլորին։
20 Նա իր աչքերը դեպի իր աշակերտները բարձրացրեց ու ասաց+.
«Երջանիկ եք դուք՝ աղքատներդ+, որովհետև ձերն է Աստծու թագավորությունը։
21 Երջանիկ եք դուք, որ հիմա քաղցած եք+, որովհետև պիտի կշտանաք+։
Երջանիկ եք դուք, որ հիմա լաց եք լինում, որովհետև պիտի ծիծաղեք+։
22 Երջանիկ եք դուք, երբ մարդիկ ատեն+ ձեզ և իրենց միջից վտարեն ձեզ ու նախատեն և ձեր անունը արատավորեն+ իբրև ամբարշտի՝ մարդու Որդու պատճառով։
23 Ուրախացե՛ք և ցնծացե՛ք այդ օրը, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում. չէ՞ որ այդ նույն բաները նրանց նախահայրերը մարգարեներին էին անում+։
24 Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ+, որովհետև դուք ձեր մխիթարությունը ամբողջությամբ ստացել եք+։
25 Վա՜յ ձեզ, որ հիմա կուշտ եք, որովհետև պիտի սովածանաք+։
Վա՜յ ձեզ, որ հիմա ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու լաց լինեք+։
26 Վա՜յ ձեզ, երբ բոլոր մարդիկ լավը խոսեն ձեր մասին, որովհետև նրանց նախահայրերն էլ այդպես էին անում սուտ մարգարեներին+։
27 Բայց դուք, որ լսում եք ինձ, ասում եմ ձեզ. շարունակեք սիրել ձեր թշնամիներին+, բարիք անել+ ձեզ ատողներին,
28 օրհնել ձեզ անիծողներին և աղոթել ձեզ վիրավորողների համար+։
29 Ով որ մի երեսիդ հարվածի+, մյուսն էլ դարձրու նրան։ Ով որ վերցնի+ քո հանդերձներից մեկը, մյուսն էլ մի՛ մերժիր նրան տալ։
30 Ով որ խնդրի քեզանից+, տո՛ւր, և ով որ քեզանից մի բան վերցնի, նրանից հետ մի՛ պահանջիր։
31 Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց+։
32 Ի՞նչ արժանիք կունենաք, եթե սիրեք ձեզ սիրողներին։ Չէ՞ որ մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին+։
33 Եվ եթե բարիք անեք ձեզ բարիք անողներին, ի՞նչ արժանիք կունենաք։ Մեղավորներն էլ են նույնը անում+։
34 Նաև եթե առանց տոկոսի+ պարտք տաք նրանց, ումից ստանալու հույս ունեք, ի՞նչ արժանիք կունենաք։ Մեղավորներն էլ են առանց տոկոսի պարտք տալիս մեղավորներին նույն չափով հետ ստանալու ակնկալիքով+։
35 Բայց դուք շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին, բարիք անել և առանց տոկոսի պարտք տալ+՝ մի բան հետ ստանալու ակնկալիք չունենալով, և ձեր վարձատրությունը մեծ կլինի, և դուք Բարձրյալի որդիներ կլինեք+, որովհետև նա բարի+ է ապերախտների և չարերի հանդեպ։
36 Ողորմա՛ծ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է ողորմած+։
37 Մի՛ դատեք և բնավ չեք դատվի, մի՛ դատապարտեք և բնավ չեք դատապարտվի+։ Շարունակեք թողնել և կթողնվի ձեզ+։
38 Տվեք, և մարդիկ կտան ձեզ+։ Նրանք ձեր գիրկը կլցնեն լավ չափով՝ խտացված, թափ տրված և լեփ-լեցուն. ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն»+։
39 Ապա նա մի օրինակ բերեց. «Մի՞թե կույրը կույրին կարող է առաջնորդել։ Չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն+։
40 Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց ամեն ոք, ով կատարելապես ուսուցանվում է, իր ուսուցչի նման կլինի+։
41 Ինչո՞ւ ես նայում քո եղբոր աչքի միջի շյուղին, բայց քո աչքի միջի գերանը չես նկատում+։
42 Ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ «եղբա՛յր, թույլ տուր աչքիդ միջի շյուղը հանեմ», մինչդեռ ինքդ չես տեսնում այն գերանը, որ քո աչքի մեջ է+։ Կեղծավո՛ր, նախ քո աչքի միջի գերանը հանիր+ և հետո պարզ կտեսնես, թե ինչպես կարելի է հանել եղբորդ աչքի միջի շյուղը+։
43 Չկա լավ ծառ, որ փտած պտուղ տա, և չկա փտած ծառ, որ լավ պտուղ տա+։
44 Ամեն ծառ իր իսկ պտղից է ճանաչվում+։ Օրինակ՝ փշերից թուզ չեն հավաքում, ոչ էլ փշոտ թփից են խաղող քաղում+։
45 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարի բաներ+ է հանում, իսկ չար մարդը իր չար գանձերից չար բաներ է հանում, որովհետև սրտի լիությունից է բերանը խոսում+։
46 Ինչո՞ւ եք ինձ «Տե՛ր, Տե՛ր» կոչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ+։
47 Ձեզ ասեմ, թե ում է նման նա, ով գալիս է ինձ մոտ, լսում է իմ խոսքերն ու կատարում դրանք+։
48 Նա նման է մի մարդու, որը տուն կառուցելու համար հողը խորը փորեց և հիմքը վեմի վրա դրեց։ Հետո երբ ջրհեղեղ+ եղավ, գետը հարվածեց այդ տանը, բայց չկարողացավ շարժել այն, որովհետև լավ էր կառուցված+։
49 Սակայն նա, ով լսում է և չի կատարում+, նման է մի մարդու, որն իր տունը հողի վրա կառուցեց՝ առանց հիմքի։ Գետը հարվածեց տանը, և այն իսկույն փուլ եկավ, և այդ տան ավերումը+ մեծ եղավ»+։