Ղևտական 10:1-20

10  Որոշ ժամանակ անց Ահարոնի որդիները՝ Նադաբն ու Աբիուն+, յուրաքանչյուրն իր կրակամանը+ վերցրեց, դրանց մեջ կրակ դրեց, կրակի վրա խունկ+ դրեց, և նրանք ապօրինի կրակով խունկ մատուցեցին Եհովայի առաջ+, ինչը նա չէր պատվիրել նրանց։  Այդ պահին Եհովայի առաջից կրակ դուրս եկավ ու կլանեց նրանց+, և նրանք մահացան Եհովայի առաջ+։  Դրանից հետո Մովսեսն ասաց Ահարոնին. «Այսպես է ասում Եհովան. «Ես պետք է սրբացվեմ+ նրանց մեջ, ովքեր մոտ են ինձ+, և ամբողջ ժողովրդի երեսի առաջ պետք է փառավորվեմ»»+։ Իսկ Ահարոնը լուռ էր։  Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Օզիելի+ որդիներ Միսայելին ու Ելիսաֆանին և ասաց. «Մոտ եկեք և սուրբ վայրի դիմացից ձեր եղբայրներին տարեք ճամբարից դուրս»+։  Ուստի նրանք մոտեցան ու նրանց ճամբարից դուրս տարան պատմուճաններով հանդերձ, ինչպես որ Մովսեսն ասել էր։  Մովսեսն ասաց Ահարոնին և նրա մյուս որդիներին՝ Եղիազարին ու Իթամարին. «Ձեր գլուխները անխնամ+ վիճակում չթողեք և ձեր հանդերձները չպատռեք, որ չմեռնեք, և որ Նա չբարկանա ողջ ժողովի վրա+, բայց ձեր եղբայրները՝ Իսրայելի ամբողջ տունը, թող լաց լինեն այրվածների վրա, որոնց Եհովան այրեց։  Հանդիպման վրանի մուտքի մոտից չհեռանաք, որպեսզի չմեռնեք+, քանի որ Եհովայի օծման յուղը ձեզ վրա է»+։ Նրանք արեցին Մովսեսի խոսքի համաձայն։  Եհովան խոսեց Ահարոնի հետ՝ ասելով.  «Երբ մտնում եք հանդիպման վրան, ինչպես դու, այնպես էլ քո որդիները, գինի կամ ոգելից խմիչք չխմեք+, որ չմեռնեք։ Ձեզ համար սա կանոն է դարեդար, սերնդեսերունդ, 10  որպեսզի դուք տարբերեք սուրբ բանը պիղծ բանից և անմաքուրը՝ մաքուրից+ 11  և որպեսզի Իսրայելի որդիներին սովորեցնեք+ այն բոլոր կանոնները, որ Եհովան տվել է նրանց Մովսեսի միջոցով»։ 12  Հետո Մովսեսը խոսեց Ահարոնի և նրա որդիներ Եղիազարի և Իթամարի հետ, որոնք ողջ էին մնացել. «Վերցրեք հացի ընծան+, որ մնացել է Եհովային մատուցվող ընծաներից, որոնք հրկիզվում են, և առանց թթխմորի կերեք զոհասեղանի մոտ, քանի որ այն անչափ սուրբ է+։ 13  Այն պետք է սուրբ վայրում+ ուտեք, որովհետև դա քո և քո որդիների բաժինն է հրկիզվող ընծաներից, որոնք մատուցվում են Եհովային. ինձ այդպես է պատվիրվել։ 14  Որպես երերացնելու ընծա+ մատուցվող կուրծքը և որպես սուրբ բաժին մատուցվող ոտքը+ պետք է մաքուր վայրում ուտեք, ինչպես դու, այնպես էլ քո որդիներն ու աղջիկները+, որովհետև Իսրայելի որդիների խաղաղության զոհերից դրանք իբրև բաժին տրվել են քեզ ու քո որդիներին։ 15  Հրկիզվող ընծաների ճարպոտ կտորների հետ մեկտեղ նրանք պետք է բերեն ոտքը, որ մատուցվում է որպես սուրբ բաժին, և կուրծքը+, որ մատուցվում է որպես երերացնելու ընծա, որպեսզի երերացնելու ընծան Եհովայի առաջ երերացնեն. դա քո և քո որդիների բաժինը+ կլինի դարեդար, ինչպես որ Եհովան պատվիրել է»։ 16  Մովսեսը փնտրեց մեղքի ընծայի նոխազը+, բայց պարզվեց, որ այն արդեն այրված էր։ Ուստի նա բարկացավ Ահարոնի որդիներ Եղիազարի և Իթամարի վրա, որոնք ողջ էին մնացել, ու ասաց. 17  «Ինչո՞ւ մեղքի ընծայի կենդանին չկերաք սուրբ վայրում+, քանի որ այն անչափ սուրբ է, և նա ձեզ է տվել դա, որ պատասխան տաք ժողովի հանցանքի համար և նրանց համար քավություն անեք Եհովայի առաջ+։ 18  Ահա դրա արյունը չի մտցվել սուրբ վայր+։ Այն պետք է սուրբ վայրում ուտեիք, ինչպես որ ինձ պատվեր էր տրվել»+։ 19  Այդ ժամանակ Ահարոնն ասաց Մովսեսին. «Այսօր, երբ ինձ այսպիսի բաներ պատահեցին, նրանք Եհովայի առաջ մատուցեցին իրենց մեղքի ընծան ու իրենց ողջակեզը+։ Եթե ես այսօր ուտեի մեղքի ընծան, մի՞թե դա հաճելի կլիներ Եհովայի աչքին»+։ 20  Երբ Մովսեսը լսեց այդ խոսքերը, դրանք հաճելի եղան նրա աչքին։

Ծանոթագրություններ