Ղևտական 12:1-8
12 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Եթե մի կին հղիանա+ և տղա ծնի, յոթ օր պետք է անմաքուր լինի. ինչպես իր անմաքրության օրերում, այսինքն՝ դաշտանի ժամանակ, նա անմաքուր պիտի լինի+։
3 Ութերորդ օրը նրա զավակի մարմնի թլիփը պետք է կտրվի+։
4 Եվս երեսուներեք օր կինը պետք է մնա տանը՝ արյունից մաքրվելու համար։ Սուրբ բանի նա չպետք է դիպչի և սուրբ վայրը չպետք է մտնի, մինչև որ նրա մաքրման օրերը լրանան+։
5 Իսկ եթե նա աղջիկ ծնի, ապա տասնչորս օր պետք է անմաքուր լինի, ինչպես դաշտանի ժամանակ։ Եվս վաթսունվեց օր նա պետք է մնա տանը՝ արյունից մաքրվելու համար։
6 Երբ իր տղայի կամ աղջկա համար նրա մաքրման օրերը լրանան, նա քահանայի մոտ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ, մինչև մեկ տարեկան խոյ թող բերի ողջակեզի+ համար և մատղաշ աղավնի կամ տատրակ+՝ մեղքի ընծայի համար։
7 Եվ քահանան այն պետք է մատուցի Եհովայի առաջ, որ քավություն անի նրա համար, և նրա արյան աղբյուրը մաքուր կլինի+։ Սա է օրենքը այն կնոջ մասին, որը տղա կամ աղջիկ է ծնում։
8 Իսկ եթե հնարավորություն չունի ոչխար բերելու, ապա պետք է բերի երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի+՝ մեկը ողջակեզի համար, մյուսը՝ մեղքի ընծայի։ Քահանան քավություն+ կանի նրա համար, ու նա մաքուր կլինի»»։