Ղևտական 14:1-57

14  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Սա է բորոտի մասին օրենքը+, որը պետք է կիրառել այն օրը, երբ նրա մաքուր լինելը հաստատվի։ Նրան հարկավոր է բերել քահանայի մոտ+։  Քահանան պետք է գնա ճամբարից դուրս և զննի նրան, ու եթե բորոտի բորոտությունը բուժվել է+,  ապա քահանան պետք է պատվիրի, որ մաքրվելու համար նա վերցնի երկու կենդանի մաքուր թռչուն+, մայրու փայտ+, որդան կարմրով ներկված մանվածք+ և զոպա+։  Քահանան կպատվիրի սպանել թռչուններից մեկին աղբյուրի ջրով լի կավե անոթի վրա+։  Իսկ կենդանի թռչունը, մայրու փայտը, որդան կարմրով ներկված մանվածքն ու զոպան նա պետք է վերցնի և այդ ամենը կենդանի թռչունի հետ միասին թաթախի այն թռչունի արյան մեջ, որը սպանվել է աղբյուրի ջրի վրա։  Հետո յոթ անգամ+ այն պետք է ցողի+ բորոտությունից մաքրվող մարդու վրա և նրան մաքուր հայտարարի+, իսկ կենդանի թռչունին նա պետք է արձակի դեպի դաշտ+։  Մաքրվողը պետք է լվանա իր հանդերձները+, սափրի իր բոլոր մազերն ու ջրով լվացվի+ և հետո մաքուր կլինի։ Այնուհետև նա կարող է մտնել ճամբար։ Յոթ օր նա իր վրանից դուրս պետք է ապրի+։  Յոթերորդ օրը պետք է սափրի+ իր գլխի ու կզակի բոլոր մազերը, ինչպես նաև իր հոնքերը։ Նա պետք է սափրի իր բոլոր մազերը, ջրով լվանա իր հանդերձներն ու մարմինը և այդ ժամանակ մաքուր կլինի։ 10  Իսկ ութերորդ օրը+ պետք է վերցնի երկու անարատ մատղաշ խոյ ու մինչև մեկ տարեկան մի անարատ էգ գառ+, որպես հացի ընծա+՝ յուղով խառնած բարձրորակ ալյուր՝ արդուի երեք տասներորդ չափով, ինչպես նաև մեկ լոգ* յուղ+։ 11  Այդ մարդուն մաքուր հայտարարող քահանան ինչպես մաքրվողին, այնպես էլ այդ ամենը պետք է բերի Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ։ 12  Քահանան պետք է վերցնի մատղաշ խոյերից մեկը և մեկ լոգ+ յուղի հետ միասին մատուցի որպես հանցանքի ընծա+ ու Եհովայի առաջ դրանք երերացնի որպես երերացնելու ընծա+։ 13  Մատղաշ խոյը նա պետք է մորթի այն տեղում+, որտեղ մեղքի ընծայի և ողջակեզի կենդանին են մորթում՝ սուրբ վայրում+, որովհետև մեղքի ընծայի պես հանցանքի ընծան քահանային է պատկանում+։ Այն անչափ սուրբ է։ 14  Քահանան պետք է վերցնի հանցանքի ընծայի կենդանու արյունից ու քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին+։ 15  Քահանան մեկ լոգ+ յուղից մի քիչ պետք է վերցնի ու լցնի իր ձախ ձեռքի ափի մեջ։ 16  Նա իր աջ ձեռքի մատը կթաթախի իր ձախ ձեռքի ափում եղող յուղի մեջ ու իր մատով յոթ անգամ+ յուղը կցողի Եհովայի առաջ։ 17  Իսկ իր ափում եղող յուղի մնացած մասից քահանան կքսի մաքրվողի աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին՝ հանցանքի ընծայի կենդանու արյան վրայից+։ 18  Իր ափում մնացած յուղը քահանան կլցնի մաքրվողի գլխին ու Եհովայի առաջ քավություն կանի նրա համար+։ 19  Քահանան պետք է մատուցի մեղքի ընծան+ ու մաքրվողի համար քավություն անի, որպեսզի նրան մաքրի անմաքրությունից, այնուհետև նա կմորթի ողջակեզի կենդանուն։ 20  Քահանան+ զոհասեղանի վրա պետք է մատուցի ողջակեզն ու հացի ընծան+ ու նրա համար քավություն անի+, և նա մաքուր կլինի+։ 21  Սակայն եթե նա աղքատ+ է ու բավականաչափ միջոցներ չունի+, ապա որպես հանցանքի ընծա պետք է վերցնի մեկ մատղաշ խոյ ու երերացնի այն, որպեսզի իր համար քավություն անի, նաև որպես հացի ընծա պետք է վերցնի յուղով խառնած բարձրորակ ալյուր՝ արդուի մեկ տասներորդ չափով, մեկ լոգ յուղ, 22  ինչպես նաև երկու տատրակ+ կամ երկու մատղաշ աղավնի, որքան որ թույլ տան նրա միջոցները. մեկը՝ որպես մեղքի ընծա, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ։ 23  Ութերորդ օրը+ իր մաքրվելը հաստատելու համար+ դրանք պետք է բերի քահանայի մոտ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ+՝ Եհովայի առաջ։ 24  Քահանան պետք է վերցնի հանցանքի ընծայի+ մատղաշ խոյը և մեկ լոգ յուղը ու Եհովայի առաջ դրանք երերացնի որպես երերացնելու ընծա+։ 25  Նա պետք է մորթի հանցանքի ընծայի մատղաշ խոյը, վերցնի հանցանքի ընծայի կենդանու արյունից ու քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին+։ 26  Քահանան յուղից մի քիչ պետք է լցնի իր ձախ ձեռքի ափի մեջ+։ 27  Նա իր աջ ձեռքի մատով իր ձախ ձեռքի ափում եղող յուղից յոթ անգամ կցողի+ Եհովայի առաջ։ 28  Քահանան իր ափում եղող յուղից կքսի մաքրվողի աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին՝ հանցանքի ընծայի կենդանու արյան վրայից+։ 29  Իսկ իր ափում մնացած յուղը քահանան կլցնի մաքրվողի գլխին+, որպեսզի Եհովայի առաջ քավություն անի նրա համար։ 30  Նա պետք է մատուցի տատրակներից կամ մատղաշ աղավնիներից մեկը, որի համար մաքրվողը միջոցներ ունի+. 31  թռչուններից մեկը, որի համար նա միջոցներ ունի, պետք է մատուցի որպես մեղքի ընծա+, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ+ հացի ընծայի հետ, և քահանան Եհովայի առաջ քավություն կանի+ մաքրվողի համար։ 32  Սա է օրենքը այն մարդու մասին, որը բորոտություն ուներ և որը միջոցներ չունի իր մաքրվելը հաստատելու համար»։ 33  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 34  «Երբ մտնեք Քանանի երկիր+, որը տալու եմ ձեզ որպես սեփականություն+, ու ես ձեր սեփականությունը հանդիսացող երկրի տներից մեկը բորոտությամբ հարվածեմ+, 35  ապա այդ տան տերը պետք է գա քահանայի մոտ ու ասի. «Բորոտության ախտանիշի նման մի բան է հայտնվել իմ տանը»։ 36  Նախքան տուն մտնելն ու ախտանիշը զննելը քահանան պետք է պատվիրի, որ ամեն ինչ տնից հանեն, որպեսզի տան մեջ եղած բոլոր բաները անմաքուր չհայտարարի, և միայն դրանից հետո քահանան կմտնի տուն՝ այն զննելու։ 37  Եթե նա տեսնի, որ տան պատերի վրայի ախտանիշը դեղնականաչավուն կամ կարմրավուն խոռոչներով է, և որ դրանք պատի մակերեսից ավելի խորն են երևում, 38  ապա քահանան պետք է դուրս գա տան մուտքի մոտ և յոթ օրով տունը փակի տակ դնի+։ 39  Յոթերորդ օրը քահանան պետք է վերադառնա ու զննի այն+, ու եթե ախտանիշը տարածված լինի տան պատերի վրա, 40  քահանան կպատվիրի, որ քանդեն-​հանեն+ այն քարերը, որոնց վրա ախտանիշ կա, և նետեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ 41  Նա կպատվիրի տան ներսը ամբողջությամբ քերել և քերված կավի խառնուրդը թափել քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ 42  Այնուհետև կվերցնեն ուրիշ քարեր և կտեղադրեն նախորդ քարերի տեղը, ու նա կպատվիրի, որ ուրիշ կավի խառնուրդ վերցնեն և տունը ծեփեն։ 43  Սակայն եթե քարերը տեղահանելուց, տան պատերը քերելուց և ծեփելուց հետո ախտանիշը դարձյալ հայտնվի ու տան մեջ գոյանա, 44  ապա քահանան+ պետք է մտնի և զննի այն, ու եթե ախտանիշը տարածված լինի տնով մեկ, ապա դա չարորակ բորոտություն է+ տան մեջ։ Այն անմաքուր է։ 45  Նա պետք է պատվիրի, որ տունը քանդեն՝ քարերով, գերաններով և ամբողջ կավի խառնուրդով հանդերձ, ու այդ ամենը տանեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ+։ 46  Եթե որևէ մեկը փակի տակ դրված+ օրերից մեկում տուն մտնի, մինչև երեկո անմաքուր կլինի+, 47  և ով որ տանը պառկի, պետք է լվանա իր հանդերձները+, և ով որ տան մեջ ուտի, նույնպես պետք է լվանա իր հանդերձները։ 48  Բայց եթե քահանան գա ու տեսնի, որ տունը ծեփելուց հետո ախտանիշը տան մեջ չի տարածվել, այդ ժամանակ տունը մաքուր կհայտարարի, որովհետև ախտը բուժվել է+։ 49  Տունը մեղքից մաքրելու համար նա պետք է վերցնի երկու թռչուն+, մայրու փայտ+, որդան կարմրով ներկված մանվածք+ ու զոպա։ 50  Հետո թռչուններից մեկին պետք է սպանի աղբյուրի ջրով լի կավե անոթի վրա+։ 51  Ապա պետք է վերցնի մայրու փայտը, զոպան+, որդան կարմրով ներկված մանվածքն ու կենդանի թռչունը և թաթախի աղբյուրի ջրի վրա սպանված թռչունի արյան մեջ և յոթ անգամ+ այն ցողի+ տան վրա։ 52  Թռչունի արյունով, աղբյուրի ջրով, կենդանի թռչունով, մայրու փայտով, զոպայով ու որդան կարմրով ներկված մանվածքով նա տունը պետք է մաքրի մեղքից, 53  իսկ կենդանի թռչունը պետք է արձակի քաղաքից դուրս՝ դեպի դաշտ, և քավություն+ անի տան համար։ Դրանից հետո այն մաքուր կլինի։ 54  Սա է օրենքը բորոտության ցանկացած ախտանիշի+, անբնական մազաթափության+, 55  հագուստի+ վրա և տան մեջ առաջացած բորոտության, 56  ցանի, կեղանքի և հետքի վերաբերյալ+, 57  որպեսզի հրահանգներ տրվեն այն մասին+, թե երբ է ինչ-​որ բան անմաքուր ու երբ է ինչ-​որ բան մաքուր համարվում։ Սա է բորոտության մասին օրենքը»+։

Ծանոթագրություններ

Մեկ լոգը հվսր է 0,31 լ.։