Ղևտական 2:1-16
2 ««Եթե որևէ մեկը* Եհովային ընծա՝ հացի ընծա+ բերի, նրա ընծան բարձրորակ ալյուր+ պետք է լինի. նա պետք է յուղ լցնի դրա վրա և կնդրուկ ավելացնի։
2 Այն պետք է բերի Ահարոնի որդիների՝ քահանաների մոտ, և քահանան դրանից պետք է վերցնի մի բուռ բարձրորակ ալյուր յուղի և ամբողջ կնդրուկի հետ միասին։ Զոհասեղանի վրա նա պետք է այրի այն որպես հիշեցում+, որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային։
3 Ինչ որ մնա հացի ընծայից, Ահարոնին ու նրա որդիներին է պատկանում+՝ իբրև անչափ սուրբ+ բան հրկիզվող ընծաներից, որոնք մատուցվում են Եհովային։
4 Եթե հացի ընծա բերես վառարանում թխված ինչ-որ բանից, այն պետք է բարձրորակ ալյուրից լինի՝ յուղով պատրաստված անթթխմոր օղակաձև+ հացեր կամ անթթխմոր+ լավաշներ, որոնց վրա յուղ+ է քսված։
5 Եթե քո ընծան հացի ընծա է՝ թավայի+ մեջ պատրաստված, այն պետք է յուղով խառնած բարձրորակ ալյուրից լինի, անթթխմոր։
6 Այն կոտրելով պետք է մասերի բաժանվի։ Դրա վրա յուղ պետք է լցնես+։ Դա հացի ընծա է։
7 Եթե քո ընծան հացի ընծա է՝ ճարպով լի կաթսայի մեջ պատրաստված, այն պետք է բարձրորակ ալյուրից և յուղից լինի։
8 Դրանցից պատրաստված հացի ընծան պետք է բերես Եհովային. այն պետք է տրվի քահանային, որն էլ կմոտեցնի զոհասեղանին։
9 Քահանան հացի ընծայի մի մասը պետք է վերցնի որպես հիշեցում+ և զոհասեղանի վրա այրի այն որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային+։
10 Ինչ որ մնա հացի ընծայից, Ահարոնին ու նրա որդիներին է պատկանում՝ իբրև անչափ սուրբ բան հրկիզվող ընծաներից, որոնք մատուցվում են Եհովային+։
11 Ոչ մի հացի ընծա, որը պիտի բերեք Եհովային, չպետք է թթխմորով պատրաստված լինի+, որովհետև թթխմորն ու մեղրը* չպետք է այրեք որպես հրկիզվող ընծա, որը մատուցվում է Եհովային։
12 Դրանք Եհովային մատուցեք իբրև առաջին պտղի+ ընծա, ու դրանք չպետք է մատուցվեն զոհասեղանի վրա որպես հաճելի բուրմունք։
13 Քո մատուցած բոլոր հացի ընծաները աղով+ համեմիր և թույլ մի տուր, որ քո հացի ընծան լինի առանց աղի+, ինչը քեզ հիշեցնում է քո Աստծու ուխտի մասին։ Քո բոլոր ընծաների հետ աղ մատուցիր։
14 Եթե հացի ընծան Եհովային մատուցես առաջին հասած պտուղներից, ապա կրակով բոված կանաչ հասկեր մատուցիր՝ աղացած նոր հացահատիկ՝ իբրև հացի ընծա քո առաջին հասած պտուղներից+։
15 Դրա վրա յուղ լցրու և կնդրուկ դիր։ Դա հացի ընծա է+։
16 Որպես հիշեցում+՝ քահանան պետք է այրի այն, այսինքն՝ աղացած հատիկների և յուղի մի մասը ամբողջ կնդրուկի հետ՝ որպես հրկիզվող ընծա, որ մատուցվում է Եհովային»»։