Ղևտական 26:1-46
26 ««Ձեզ համար փուչ աստվածներ չշինեք+, ձեզ համար քանդակված պատկերներ+ և սուրբ սյուներ չկանգնեցնեք, ձեր երկրում պատկերավոր կոթողներ+ չդնեք, որպեսզի նրանց առաջ չխոնարհվեք+։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը։
2 Պահեք իմ շաբաթները+ և ակնածանքով վերաբերվեք իմ սրբարանին։ Ես Եհովան եմ։
3 Եթե շարունակեք հետևել իմ կանոններին, պահել իմ պատվիրաններն ու կատարել դրանք+,
4 ես ճիշտ ժամանակին ձեզ հորդառատ անձրևներ կտամ+, ու երկիրն իր բերքը կտա+, և դաշտի ծառերն իրենց պտուղը կտան+։
5 Ձեր կալսելը կտևի մինչև խաղողաքաղը, խաղողաքաղը կտևի մինչև սերմնացանը, և դուք ձեր հացը կուշտ կուտեք+ ու ապահով կբնակվեք ձեր երկրում+։
6 Այդ երկրին ես խաղաղություն կտամ+։ Դուք կպառկեք, ու ձեզ ոչ ոք չի վախեցնի+։ Երկրից կվերացնեմ գիշատիչ գազաններին+, և սուր չի անցնի ձեր երկրով+։
7 Դուք կհետապնդեք ձեր թշնամիներին+, ու նրանք սրով կընկնեն ձեր առաջ։
8 Ձեզնից հինգը կհետապնդի հարյուրին, և հարյուրը կհետապնդի տասը հազարին, ու ձեր թշնամիները սրով կընկնեն ձեր առաջ+։
9 Ես կդառնամ դեպի ձեզ+, կշատացնեմ ու կբազմացնեմ ձեզ+ և իմ ու ձեր միջև հաստատված ուխտը կիրագործեմ+։
10 Դուք կուտեք հին, այսինքն՝ նախորդ տարվա բերքը+, և հինը կհանեք, որ նորի համար տեղ լինի։
11 Իմ խորանը ձեր մեջ կկանգնեցնեմ+, ու իմ հոգին ձեզնից չի զզվի+։
12 Ես կքայլեմ ձեր մեջ ու ձեր Աստվածը կլինեմ+, իսկ դուք իմ ժողովուրդը կլինեք+։
13 Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, որպեսզի այլևս ստրկություն չանեք+։ Ես կոտրեցի ձեր լծի ձողերը և այնպես արեցի, որ ուղիղ քայլեք+։
14 Սակայն եթե ինձ չլսեք ու այս բոլոր պատվիրանները չկատարեք+,
15 եթե մերժեք իմ կանոնները+, եթե ձեր հոգին զզվի իմ դատավճիռներից, և դուք չկատարեք իմ բոլոր պատվիրանները՝ ոտնահարելով իմ ուխտը+,
16 ապա այսպես կանեմ ձեզ. որպես պատիժ ձեզ վրա սարսափ, պալարախտ*+ և տենդ կբերեմ, ինչի պատճառով ձեր աչքերը կտկարանան+, ու ձեր հոգին հալումաշ կլինի+։ Դուք զուր տեղը կցանեք ձեր սերմը, քանի որ ձեր թշնամիները կուտեն այն+։
17 Իմ երեսը ձեր դեմ կուղղեմ, ու ձեր թշնամիները կկոտորեն ձեզ+։ Ձեզ ատողները կճնշեն ձեզ+, և դուք կփախչեք, եթե անգամ ոչ ոք չհետապնդի+։
18 Եթե այդ ժամանակ էլ ինձ չլսեք, ապա ձեր մեղքերի համար յոթ անգամ ավելի կպատժեմ ձեզ+։
19 Ես կկոտրեմ ձեր ուժն ու հպարտությունը, ձեր երկինքը երկաթի նման+ ու ձեր հողը պղնձի նման կդարձնեմ։
20 Ձեր զորությունը զուր տեղը կծախսեք, ձեր երկիրը բերք չի տա+, և ձեր երկրի ծառերը պտուղ չեն տա+։
21 Եթե ինձ հակառակ վարվեք և չուզենաք ինձ լսել, ապա ձեր մեղքերի համեմատ՝ յոթ անգամ ավելի հարվածներ կհասցնեմ ձեզ+։
22 Դաշտի գազաններ կուղարկեմ ձեր մեջ+, ու նրանք կզրկեն ձեզ երեխաներից+, կվերացնեն ձեր ընտանի կենդանիներին և փոքրաթիվ կդարձնեն ձեզ, ու ձեր ճանապարհները ամայի կդառնան+։
23 Բայց եթե այս ամենից հետո էլ թույլ չտաք, որ ես ուղղեմ ձեզ+, և համառորեն ինձ հակառակ վարվեք,
24 ապա ես էլ ձեզ հակառակ կվարվեմ+ ու ձեր մեղքերի համար յոթ անգամ ավելի կհարվածեմ ձեզ+։
25 Ձեզ վրա սուր կբերեմ, որը վրեժխնդիր+ կլինի ուխտի+ համար։ Դուք կհավաքվեք ձեր քաղաքներում, ու ես համաճարակ կուղարկեմ ձեր մեջ+, և դուք թշնամու ձեռքը կմատնվեք+։
26 Երբ ես կոտրեմ այն ցուպերը, որոնցից օղակաձև հացեր են կախում+, այդ ժամանակ տասը կանայք ձեր հացը մեկ վառարանում կթխեն և այն կշռով+ կվերադարձնեն։ Դուք կուտեք, բայց չեք կշտանա+։
27 Եթե սրանից հետո էլ ինձ չլսեք և համառորեն ինձ հակառակ վարվեք+,
28 այդ ժամանակ ես ցասումով կհակառակվեմ ձեզ+ ու ձեր մեղքերի համար յոթ անգամ կպատժեմ+։
29 Դուք ձեր որդիների միսը կուտեք, ձեր աղջիկների միսը կուտեք+։
30 Ես կոչնչացնեմ ձեր բարձր սրբավայրերը+, կվերացնեմ ձեր խնկանոթները, ձեր դիակները կփռեմ ձեր գարշելի կուռքերի* դիակների վրա+, և իմ հոգին կզզվի ձեզնից+։
31 Ձեր քաղաքները սրի կմատնեմ+, ձեր սրբարանները ամայի կդարձնեմ+, ձեր զոհերի հաճելի բուրմունքը զզվելի կլինի ինձ համար+։
32 Երկիրը ամայի կդարձնեմ+, և ձեր թշնամիները, որոնք կապրեն այնտեղ, ապշահար նրան կնայեն+։
33 Ձեզ կցրեմ ազգերի մեջ+ ու ձեր հետևից սուր կմերկացնեմ+, ձեր երկիրը ամայի կդառնա+, և ձեր քաղաքները՝ ավերակ։
34 Այդ ժամանակ, քանի դեռ դուք ձեր թշնամիների երկրում կլինեք, երկիրն իր շաբաթները կլրացնի իր ամայության բոլոր օրերին։ Այդ ժամանակ երկիրը կպահի շաբաթը, քանի որ նա պետք է լրացնի իր շաբաթները+։
35 Իր ամայության բոլոր օրերին նա կպահի շաբաթը, որովհետև երբ դուք բնակվում էիք այնտեղ, ձեր շաբաթների ընթացքում նա շաբաթը չպահեց։
36 Իսկ ովքեր ձեր միջից կմնան+, նրանց սրտում ես երկչոտություն կբերեմ իրենց թշնամիների երկրներում։ Քամուց քշված տերևի սոսափյունը կքշի նրանց, և նրանք կփախչեն այնպես, ինչպես սրից են փախչում, և կընկնեն՝ առանց որևէ մեկից հալածված լինելու+։
37 Նրանք սայթաքելով իրար կբախվեն, ինչպես սայթաքում են նրանք, ովքեր սրից են փախչում՝ առանց որևէ մեկից հալածված լինելու, և դուք ի զորու չեք լինի դիմադրելու ձեր թշնամիներին+։
38 Ազգերի մեջ կմեռնեք+, ու ձեր թշնամիների երկիրը կկլանի ձեզ։
39 Իսկ ովքեր ձեր միջից կմնան, ձեր թշնամիների երկրներում կփտեն+ իրենց հանցանքի պատճառով։ Նրանք կփտեն նույնիսկ իրենց հայրերի հանցանքների պատճառով+, ինչպես որ նրանք փտեցին։
40 Նրանք կխոստովանեն իրենց հանցանքը+, ինչպես նաև իրենց հայրերի հանցանքը, նաև այն, որ անհավատարմորեն վարվեցին ինձ հետ ու ինձ հակառակ գնացին+,
41 և ես ստիպված եղա նրանց հակառակ գնալ+ ու նրանց տարա իրենց թշնամիների երկիրը+։
Սա արեցի, որ միգուցե նրանց անթլփատ սիրտը+ խոնարհվի+ և այդ ժամանակ հատուցեն իրենց հանցանքի դիմաց։
42 Եվ ես կհիշեմ իմ ու Հակոբի միջև հաստատված ուխտը+, ինչպես նաև իմ ու Իսահակի+ ուխտը և իմ ու Աբրահամի ուխտը+. կհիշեմ նաև երկիրը։
43 Այդ ողջ ընթացքում երկիրը լքված կլինի նրանց կողմից և իր շաբաթները+ կլրացնի, մինչ ամայացած կլինի առանց բնակիչների։ Իսկ նրանք կհատուցեն իրենց հանցանքի դիմաց+, որովհետև մերժեցին իմ դատավճիռները+, և նրանց հոգին զզվեց իմ կանոններից+։
44 Ամեն դեպքում, քանի դեռ նրանք իրենց թշնամիների երկրում կլինեն, ես չեմ մերժի նրանց+ և չեմ զզվի+ նրանցից այն աստիճան, որ ոչնչացնեմ նրանց, որ խախտեմ իմ ու նրանց միջև հաստատված իմ ուխտը+, որովհետև ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը։
45 Հանուն նրանց ես կհիշեմ այն ուխտը, որ հաստատվել է իրենց նախնիների հետ+, որոնց ես ազգերի աչքի առաջ+ հանեցի Եգիպտոսից, որպեսզի նրանց Աստվածը լինեմ։ Ես Եհովան եմ»»։
46 Սրանք են այն կանոնները, դատավճիռներն+ ու օրենքները, որ Եհովան Մովսեսի+ միջոցով սահմանեց իր և Իսրայելի որդիների միջև Սինա լեռան վրա։