Ղևտական 3:1-17

3  ««Եթե նրա ընծան խաղաղության զոհ է+, և նա բերում է խոշոր անասուններից՝ լինի արու թե էգ, ապա Եհովայի առաջ անարատ+ կենդանի պետք է բերի։  Իր ձեռքը նա պետք է դնի ընծայված կենդանու գլխին+. այն պետք է մորթվի հանդիպման վրանի մուտքի մոտ։ Ահարոնի որդիները՝ քահանաները, արյունը պետք է շաղ տան զոհասեղանի բոլոր կողմերին։  Խաղաղության զոհի մի մասը նա պետք է մատուցի Եհովային որպես հրկիզվող ընծա, այսինքն՝ աղիքները ծածկող ճարպը+՝ ամբողջ ճարպը, որ աղիքների+ վրա է,  երկու երիկամներն+ ու ճարպը, որը դրանց վրա է և որը կոնքի վրա է, իսկ լյարդի վրայի ճարպոտ մասը երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի։  Ահարոնի որդիներն+ այս ամենը պետք է այրեն+ զոհասեղանի վրա՝ ողջակեզի վրա, որը այրվող փայտի+ վրա է՝ որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը+ հաճելի է Եհովային։  Եթե նրա ընծան հոտից մատուցվող խաղաղության զոհ է Եհովայի համար՝ լինի արու թե էգ, ապա նա անարատ+ կենդանի պետք է բերի։  Եթե մատղաշ խոյ է բերում որպես ընծա, ապա այն պետք է բերի Եհովայի առաջ+։  Թող նա իր ձեռքը դնի ընծայված կենդանու գլխին+. այն պետք է մորթվի+ հանդիպման վրանի մուտքի մոտ։ Ահարոնի որդիները արյունը պետք է շաղ տան զոհասեղանի բոլոր կողմերին։  Խաղաղության զոհից նա Եհովային պետք է մատուցի ճարպը որպես հրկիզվող ընծա+։ Նա թող հեռացնի ամբողջ դմակը+ մինչև ողնաշարը, նաև աղիքները ծածկող ճարպը՝ ամբողջ ճարպը, որ աղիքների+ վրա է, 10  երկու երիկամներն ու ճարպը, որը դրանց վրա է և որը կոնքի վրա է։ Լյարդի վրայի ճարպոտ+ մասը երիկամների հետ միասին նա նույնպես պետք է առանձնացնի։ 11  Քահանան այս ամենը պետք է այրի+ զոհասեղանի վրա որպես կերակուր+՝ որպես Եհովայի համար հրկիզվող ընծա։ 12  Եթե նրա ընծան նոխազ է+, ապա այն պետք է Եհովայի առաջ բերի։ 13  Թող իր ձեռքը դնի դրա գլխին+. այն պետք է մորթվի+ հանդիպման վրանի մուտքի մոտ։ Ահարոնի որդիները արյունը պետք է շաղ տան զոհասեղանի բոլոր կողմերին։ 14  Դրանից նա պետք է ընծա մատուցի Եհովային որպես հրկիզվող ընծա՝ աղիքները ծածկող ճարպը՝ ամբողջ ճարպը, որ աղիքների+ վրա է, 15  երկու երիկամներն ու ճարպը, որը դրանց վրա է և որը կոնքի վրա է, իսկ լյարդի վրայի ճարպոտ մասը երիկամների հետ միասին նա պետք է առանձնացնի։ 16  Քահանան այս ամենը պետք է այրի զոհասեղանի վրա որպես կերակուր, որպես հրկիզվող ընծա, հաճելի բուրմունք։ Ամբողջ ճարպը Եհովային է պատկանում+։ 17  Ձեր սերունդների համար ձեր բնակության բոլոր վայրերում սա կանոն է դարեդար. ոչ մի դեպքում ճարպ կամ արյուն+ չուտեք»»։

Ծանոթագրություններ