Ղևտական 7:1-38
7 ««Սա է օրենքը հանցանքի+ ընծայի մասին։ Այն անչափ սուրբ է+։
2 Հանցանքի ընծայի կենդանին պետք է մորթվի այնտեղ+, որտեղ ողջակեզի կենդանին են մորթում, և դրա արյունը+ քահանան պետք է շաղ+ տա զոհասեղանի բոլոր կողմերին։
3 Իսկ դրա ամբողջ ճարպից+ նա պետք է մատուցի դմակը, աղիքները ծածկող ճարպը,
4 երկու երիկամներն ու ճարպը, որը դրանց վրա է և որը կոնքի վրա է, իսկ լյարդի վրայի ճարպոտ մասը երիկամների+ հետ միասին պետք է առանձնացնի։
5 Քահանան դրանք պետք է այրի զոհասեղանի վրա որպես հրկիզվող ընծա, որը մատուցվում է Եհովային+։ Դա հանցանքի ընծա է։
6 Յուրաքանչյուր տղամարդ, որը քահանա է, պետք է ուտի այն+։ Դա հարկավոր է սուրբ վայրում ուտել։ Այն անչափ սուրբ է+։
7 Ինչպես որ մեղքի ընծան է, այնպես էլ հանցանքի ընծան է։ Մեկ օրենք կա դրանց համար+։ Դա պատկանում է այն քահանային, որը դրանով քավություն է անում։
8 Երբ որևէ մեկը ողջակեզ է բերում քահանայի մոտ, և նա մատուցում է նրա բերած ողջակեզը, ապա այդ ողջակեզի կենդանու կաշին+ քահանային է պատկանում։
9 Հացահատիկի բոլոր ընծաները, որ թխվել են վառարանում+, պատրաստվել են ճարպով լի կաթսայում+ կամ թավայի+ մեջ, պատկանում են այն մատուցող քահանային։ Դրանք նրան են պատկանում+։
10 Բայց ամեն հացի ընծա, որ յուղով+ է պատրաստված կամ չոր է+, պետք է հավասարապես բաժանվի Ահարոնի բոլոր որդիների միջև։
11 Եհովային մատուցվելիք խաղաղության զոհի+ մասին օրենքը սա է։
12 Եթե որևէ մեկը բերի այն որպես երախտագիտության+ նշան, ապա երախտագիտության զոհի հետ միասին նա պետք է բերի յուղով պատրաստված օղակաձև անթթխմոր հացեր, անթթխմոր լավաշներ, որոնց վրա յուղ է քսված+, և օղակաձև հացեր՝ լավ հունցած խմորից, որը պատրաստված է բարձրորակ ալյուրից և յուղից։
13 Թթխմորով պատրաստված+ օղակաձև հացերի հետ մեկտեղ պետք է բերի իր ընծան, ինչպես նաև իր խաղաղության զոհերը իբրև երախտագիտության զոհ։
14 Սրանց ամեն տեսակից նա մեկական պետք է բերի Եհովային որպես սուրբ բաժին+. դրանք պատկանում են այն քահանային, որը խաղաղության զոհերի վրա արյուն է շաղ տալիս+։
15 Որպես երախտագիտության զոհ մատուցվող խաղաղության զոհերի միսը հարկավոր է ուտել այն օրը, երբ այն մատուցվում է։ Դրանից նա ոչինչ չպետք է թողնի մինչև առավոտ+։
16 Եթե նրա մատուցած զոհը երդում+ է կամ կամավոր ընծա+, ապա դա հարկավոր է ուտել այն օրը, երբ նա բերում է իր զոհը։ Իսկ ինչ որ դրանից մնա, հաջորդ օրը նույնպես կարելի է ուտել։
17 Բայց զոհի մսից ինչ որ մնա երրորդ օրը, պետք է կրակով այրվի+։
18 Սակայն եթե երրորդ օրը նրա բերած խաղաղության զոհի մսից ուտեն, այն բերողը հավանությամբ+ չի ընդունվի։ Դա անօգուտ կլինի նրա համար+։ Այն պիղծ կլինի, և այն հոգին, որը ուտի դրանից, պետք է պատասխան տա իր հանցանքի+ համար։
19 Այն միսը, որն անմաքուր+ բանի է դիպել, չպետք է ուտվի։ Այն պետք է կրակով այրվի։ Իսկ մնացած միսը կարող է ուտել յուրաքանչյուր մաքուր մարդ։
20 Այն հոգին, որը անմաքուր լինելով հանդերձ՝ կուտի Եհովայի համար մատուցված խաղաղության զոհի մսից, պետք է վերանա իր ժողովրդի միջից+։
21 Եթե մի հոգի դիպչի որևէ անմաքրության՝ մարդու անմաքրության+, անմաքուր անասունի+ կամ որևէ անմաքուր նողկալի բանի+, և ուտի Եհովային մատուցված խաղաղության զոհի մսից, այդ հոգին պետք է վերանա իր ժողովրդի միջից»»։
22 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
23 «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Ցլի, մատղաշ խոյի կամ նոխազի ճարպից+ չպետք է ուտեք։
24 Մեռած մարմնի կամ հոշոտված+ կենդանու ճարպը կարող է գործածվել ցանկացած բանի համար, բայց ոչ մի դեպքում այն չպետք է ուտեք,
25 որովհետև եթե որևէ մեկը Եհովային որպես հրկիզվող ընծա մատուցված անասունի ճարպից ուտի, ապա այն հոգին, որը դրանից կուտի, պետք է վերանա+ իր ժողովրդի միջից։
26 Որտեղ էլ որ բնակվելու լինեք, ոչ մի արյուն+ չուտեք՝ լինի թռչնի թե անասունի արյուն։
27 Եթե որևէ մեկը* արյուն ուտի, պետք է վերանա+ իր ժողովրդի միջից»»։
28 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.
29 «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Ով որ Եհովային բերում է իր խաղաղության զոհը, թող իր խաղաղության զոհից+ Եհովային ընծա բերի։
30 Թող իր ձեռքերով բերի ճարպը+ կենդանու կրծքի հետ միասին որպես հրկիզվող ընծաներ, որոնք մատուցվում են Եհովային։ Այն պետք է բերի կրծքի հետ միասին, որպեսզի երերացնի իբրև երերացնելու ընծա+ Եհովայի առաջ։
31 Քահանան ճարպը պետք է այրի+ զոհասեղանի վրա, բայց կուրծքը Ահարոնին ու նրա որդիներին է պատկանում+։
32 Աջ ոտքը պետք է տաք քահանային, ինչը սուրբ բաժին+ է ձեր խաղաղության զոհերից։
33 Աջ ոտքը պատկանում է Ահարոնի որդիներից նրան+, ով մատուցում է խաղաղության զոհերի արյունն ու ճարպը,
34 որովհետև որպես երերացնելու ընծա+ մատուցվող կուրծքը և որպես սուրբ բաժին մատուցվող ոտքը ես վերցնում եմ Իսրայելի որդիների խաղաղության զոհերից և Իսրայելի որդիներից տալիս եմ Ահարոն քահանային ու նրա որդիներին։ Դա կանոն է դարեդար։
35 Սա Ահարոնի քահանայական բաժինն էր ու նրա որդիների քահանայական բաժինը հրկիզվող ընծաներից, որոնք մատուցվում են Եհովային՝ սկսած այն օրվանից, երբ նա մոտեցրեց+ նրանց՝ Եհովայի համար քահանայություն անելու։
36 Այն օրը, երբ Եհովան օծեց+ նրանց, նա պատվիրեց Իսրայելի որդիներին, որ դա նրանց տան։ Սա նրանց համար կանոն է դարեդար, սերնդեսերունդ»»+։
37 Սա է ողջակեզի+, հացի ընծայի+, մեղքի ընծայի+, հանցանքի ընծայի+, ձեռնադրության զոհի+ և խաղաղության զոհի+ մասին օրենքը,
38 ինչպես որ Եհովան պատվիրել էր Մովսեսին Սինա+ լեռան վրա այն օրը, երբ նա Իսրայելի որդիներին պատվիրեց իրենց ընծաները բերել Եհովային Սինա անապատում+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «հոգի»։