Մատթեոս 18:1-35

18  Այդ ժամանակ աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. «Ո՞վ է մեծ երկնքի թագավորության մեջ»+։  Նա էլ, իր մոտ կանչելով մի փոքր երեխայի, կանգնեցրեց նրանց մեջտեղն+  ու ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե չփոխվեք ու չդառնաք երեխաների նման+, դուք բնավ չեք մտնի երկնքի թագավորություն+։  Ուստի ով իր անձը խոնարհեցնի+ այս երեխայի նման, նա մեծ կլինի երկնքի թագավորության մեջ+,  և ով մի այսպիսի երեխայի ընդունի իմ անունով, ինձ ընդունած կլինի+։  Բայց ով գայթակղեցնի այս փոքրերից մեկին, որը հավատում է ինձ, ավելի լավ է, որ նրա վզից մի աղացքար*+ կախվի, և նա խոր ծովի մեջ ընկղմվի+։  Վա՜յ աշխարհին գայթակղությունների համար։ Անշուշտ, գայթակղություններ պիտի լինեն+, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով դրանք կլինեն+։  Ուստի եթե քո ձեռքը կամ ոտքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն ու դեն գցիր+։ Ավելի լավ է, որ խեղանդամ կամ կաղ մտնես կյանք, քան թե երկու ձեռքով ու երկու ոտքով նետվես հավիտենական կրակի մեջ+։  Եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր այն ու դեն գցիր։ Ավելի լավ է, որ մեկ աչքով մտնես կյանք, քան թե երկու աչքով նետվես կրակե գեհենի*+ մեջ։ 10  Զգույշ եղեք, որ չարհամարհեք այս փոքրերից մեկին, որովհետև ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները+ միշտ տեսնում են իմ երկնային Հոր երեսը+։ 11  ....* 12  Ի՞նչ եք կարծում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկը մոլորվի+, մի՞թե չի թողնի իննսունիննին սարերում և չի գնա ու փնտրի այն մեկ մոլորվածին+։ 13  Եվ եթե գտնի նրան, հաստատ ասում եմ ձեզ, նա այդ մեկի համար ավելի շատ կուրախանա, քան այն իննսունիննի համար, որոնք չեն մոլորվել+։ 14  Այդպես էլ իմ Հայրը, որ երկնքում է, չի ցանկանում, որ այս փոքրերից մեկը կործանվի+։ 15  Եթե քո եղբայրը մեղք գործի, գնա և ցույց տուր նրան, թե որն է նրա սխալը, երբ դու և նա մենակ եք+։ Եթե նա լսի քեզ, շահեցիր քո եղբորը+։ 16  Իսկ եթե չլսի, վերցրու քեզ հետ մեկին կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկայի ցուցմունքներով* ամեն բան* հաստատվի+։ 17  Եթե նրանց էլ չլսի, ասա ժողովին։ Իսկ եթե ժողովին էլ չլսի, թող քեզ համար լինի ինչպես այլազգի+ և հարկահավաք+։ 18  Ճշմարիտ ասում եմ ձեզ. ինչ որ կապեք երկրի վրա, երկնքում արդեն կապված կլինի, և ինչ որ արձակեք երկրի վրա, երկնքում արդեն արձակված կլինի+։ 19  Դարձյալ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե ձեզանից երկուսը երկրի վրա իրար հետ համաձայնության գան որևէ կարևոր բան խնդրելու, իմ Հայրը, որ երկնքում է, կկատարի այն+, 20  որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի հավաքվեն իմ անունով+, ես այնտեղ եմ՝ նրանց մեջ»+։ 21  Այդ ժամանակ Պետրոսը մոտեցավ ու հարցրեց նրան. «Տե՛ր, եթե իմ եղբայրը մեղք գործի իմ դեմ, քանի՞ անգամ պետք է ներեմ նրան+։ Մինչև յո՞թ անգամ»+։ 22  Հիսուսն ասաց. «Ասում եմ քեզ, ոչ թե մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասունյոթ անգամ+։ 23  Ահա թե ինչու երկնքի թագավորությունը նման է մի թագավորի+, որը պահանջեց, որ ծառաները վճարեն իրենց պարտքերը+։ 24  Երբ նա սկսեց պարտքերն ընդունել, նրա մոտ բերեցին մի մարդու, որը նրան տասը հազար տաղանդ* էր պարտք։ 25  Բայց քանի որ միջոցներ չուներ, որ վճարեր, տերը հրամայեց, որ նրան, նրա կնոջն ու երեխաներին և նրա ողջ ունեցվածքը վաճառեն, և պարտքը վճարվի+։ 26  Ծառան էլ, ոտքերն ընկնելով ու նրա առաջ խոնարհվելով, ասաց. «Համբերո՛ղ եղիր իմ հանդեպ, և ես ամբողջը կվճարեմ քեզ»։ 27  Ծառայի տերը խղճաց ու բաց թողեց նրան+ և նրա պարտքը ներեց+։ 28  Բայց ծառան դուրս գնաց, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դինար էր պարտք+, բռնեց նրան և սկսեց խեղդել ու ասել. «Վճարի՛ր, ինչ որ պարտք ես»։ 29  Ծառայակիցն էլ նրա ոտքերն ընկավ ու սկսեց աղաչել՝ ասելով. «Համբերո՛ղ եղիր+ իմ հանդեպ, և ես կվճարեմ քեզ»։ 30  Բայց նա չուզեց լսել, այլ գնաց ու բանտը գցեց նրան, մինչև որ պարտքը վճարի։ 31  Երբ նրա ծառայակիցները տեսան պատահածը, շատ տրտմեցին և գնացին ու իրենց տիրոջը պատմեցին ողջ եղելությունը+։ 32  Այդ ժամանակ նրա տերը կանչեց նրան ու ասաց. «Չա՛ր ծառա, ես քո ամբողջ պարտքը չեղյալ համարեցի, երբ դու աղաչեցիր ինձ։ 33  Պետք չէ՞ր, որ դու էլ ողորմած լինեիր+ քո ծառայակցի հանդեպ, ինչպես ես ողորմած եղա+ քո հանդեպ»։ 34  Նրա տերը զայրացավ+ ու նրան բանտապահներին հանձնեց, մինչև որ ամբողջ պարտքը վճարի։ 35  Նույն ձևով էլ+ իմ երկնային Հայրը կվարվի ձեզ հետ, եթե ձեզանից ամեն մեկն իր եղբորը սրտանց չների»+։

Ծանոթագրություններ

Այնպիսի աղացքար, որ էշն էր պտտեցնում։
Տե՛ս հավելված 12։
Տե՛ս 17։21-ի ծնթ.։
Կամ՝ «ամեն ասված խոսք»։
Բռց.՝ «բերանով»։
Հվսր է 60 000 000 դինարի։ Տե՛ս 20։2-ի ծնթ.։