Մատթեոս 19:1-30

19  Այս ամենն ասելուց հետո Հիսուսը հեռացավ Գալիլեայից ու եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը+։  Մի մեծ բազմություն գնաց նրա հետևից, և այնտեղ նա բուժեց նրանց+։  Փարիսեցիները եկան նրա մոտ և ցանկանալով փորձել նրան՝ հարցրին. «Օրենքով թույլատրելի՞ է, որ մարդը ցանկացած պատճառով բաժանվի իր կնոջից»+։  Նա պատասխանեց. «Չե՞ք կարդացել, որ նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց+  ու ասաց. «Այդ պատճառով տղամարդը կթողնի իր հորն ու մորը+ և կմիանա* իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»+։  Այնպես որ նրանք այլևս երկու չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի»+։  Նրանք էլ ասացին. «Այդ դեպքում Մովսեսն ինչո՞ւ պատվիրեց բաժանման վկայական տալ ու բաժանվել նրանից»+։  Նա էլ ասաց. «Ձեր սրտերի կարծրության պատճառով էր+, որ Մովսեսը թույլ տվեց բաժանվել ձեր կանանցից, մինչդեռ սկզբում այդպես չէր+։  Իսկ ես ասում եմ ձեզ. ով իր կնոջից բաժանվում է առանց պոռնկության* պատճառի և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում»+։ 10  Աշակերտներն ասացին նրան. «Եթե այդպիսին է տղամարդու պարագան իր կնոջ հետ, ավելի լավ է չամուսնանալ»+։ 11  Նա էլ ասաց նրանց. «Ոչ բոլորը կարող են հետևել այս խոսքերին, այլ միայն նրանք, ովքեր ունեն այդ պարգևը+։ 12  Կան ներքինիներ, որ ի ծնե են այդպիսին+, և կան ներքինիներ, որ մարդկանց կողմից են ներքինի դարձել, կան ներքինիներ էլ, որ իրենք իրենց ներքինի են դարձրել երկնքի թագավորության համար։ Ով կարող է այսպես ապրել, թող ապրի»+։ 13  Հետո Հիսուսի մոտ երեխաներ բերեցին, որպեսզի իր ձեռքերը նրանց վրա դնի և աղոթի, բայց աշակերտները սաստեցին բերողներին+։ 14  Սակայն Հիսուսն ասաց. «Հանգիստ թողեք երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև այսպիսիներինն է երկնքի թագավորությունը»+։ 15  Եվ իր ձեռքերը նրանց վրա դնելուց հետո նա այդտեղից գնաց+։ 16  Մի երիտասարդ մոտեցավ նրան ու ասաց. «Ուսուցի՛չ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանք ստանամ»+։ 17  Նա էլ ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում, թե ինչն է բարի։ Կա միայն Մեկը, որ բարի է+։ Բայց եթե ուզում ես կյանքը մտնել, շարունակիր պահել պատվիրանները»+։ 18  Նա հարցրեց. «Որո՞նք»+։ Հիսուսն էլ պատասխանեց. ««Մի՛ սպանիր+, շնություն մի՛ գործիր+, մի՛ գողացիր+, սուտ վկայություն մի՛ տուր+, 19  պատվի՛ր քո հորը և մորը»+ և «մերձավորիդ սիրիր քո անձի պես»»+։ 20  Երիտասարդն ասաց նրան. «Ես այդ ամենը պահում եմ։ Էլ ի՞նչ է ինձ պակասում»։ 21  Հիսուսն ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա, վաճառիր ունեցվածքդ ու աղքատներին տուր և գանձ կունենաս երկնքում+, ապա եկ ու իմ հետևորդը դարձիր»+։ 22  Այս խոսքերը լսելով՝ երիտասարդը տրտմած հեռացավ, որովհետև շատ ունեցվածք ուներ+։ 23  Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. հարուստ մարդու համար դժվար կլինի մտնել երկնքի թագավորություն+։ 24  Դարձյալ ասում եմ ձեզ. ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի անցքով անցնի, քան հարուստ մարդը Աստծու թագավորություն մտնի»+։ 25  Երբ աշակերտները սա լսեցին, զարմացած հարցրին. «Ուրեմն ո՞վ կարող է փրկվել»+։ 26  Հիսուսը նայեց նրանց երեսին ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է»+։ 27  Այդ ժամանակ Պետրոսը նրան ասաց. «Ահա մենք ամեն բան թողել ու քեզ ենք հետևել. հիմա մեզ ի՞նչ կլինի»+։ 28  Հիսուսն ասաց նրանց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. վերաստեղծման ժամանակ, երբ մարդու Որդին նստի իր փառքի գահին, դուք էլ, որ հետևեցիք ինձ, կնստեք տասներկու գահերին ու կդատեք Իսրայելի տասներկու ցեղերին+։ 29  Եվ ամեն ոք, ով թողել է տներ, եղբայրներ, քույրեր, հայր, մայր, զավակներ կամ արտեր իմ անվան համար, բազմապատիկը կստանա և հավիտենական կյանքը կժառանգի+։ 30  Շատերը, որ առաջիններ են, վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ծն 2։24-ի ծնթ.։
Տե՛ս հավելված 14։