Մատթեոս 23:1-39
23 Այնուհետև Հիսուսը խոսեց ժողովրդի և իր աշակերտների հետ+՝ ասելով.
2 «Մովսեսի աթոռին+ նստել են դպիրներն+ ու փարիսեցիները։
3 Ուստի այն ամենը, ինչ նրանք ասում են+ ձեզ, արեք և պահեք, սակայն նրանց գործերի պես մի՛ արեք+, որովհետև նրանք ասում են, բայց չեն անում։
4 Ծանր բեռներ են կապում ու դնում մարդկանց ուսերին+, իսկ իրենք չեն ուզում իրենց մատով անգամ շարժել դրանք+։
5 Բոլոր գործերը, որ նրանք անում են, մարդկանց երևալու համար են անում+. լայնացնում են իրենց գրապանակները*+ և երկարացնում են իրենց հանդերձների ծոպերը+,
6 ընթրիքների ժամանակ սիրում են ամենապատվավոր տեղը+, իսկ ժողովարաններում՝ առաջին աթոռները+,
7 հրապարակներում՝ ողջույնները+ և մարդկանց կողմից «Ռաբբի*» կոչվելը+։
8 Բայց դուք «Ռաբբի» մի՛ կոչվեք, որովհետև մեկն է ձեր ուսուցիչը+, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։
9 Երկրի վրա ոչ մեկին ձեզ «հայր» մի՛ կոչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը+՝ Երկնայինը։
10 Ոչ էլ «առաջնորդներ»+ կոչվեք, որովհետև մեկն է ձեր Առաջնորդը՝ Քրիստոսը։
11 Ձեր միջի ամենամեծը պետք է ձեր ծառան լինի+,
12 որովհետև ով բարձրացնում է իր անձը, կխոնարհեցվի+, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի+։
13 Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև երկնքի թագավորության դռները փակում եք+ մարդկանց առաջ, ինքներդ+ չեք մտնում և մտնողներին էլ թույլ չեք տալիս, որ մտնեն։
14 ....*
15 Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր+, որովհետև կտրում-անցնում եք ծովն ու ցամաքը, որ մեկին նորահավատ* դարձնեք, և երբ դառնում է, ձեզանից երկու անգամ ավելի գեհենի* բաժին եք դարձնում նրան։
16 Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ+, որ ասում եք. «Եթե որևէ մեկը տաճարով է երդվում, ոչինչ, բայց եթե տաճարի ոսկով է երդվում, պարտավոր է կատարել իր երդումը»+։
17 Հիմարնե՛ր և կույրե՛ր, իրականում ո՞րն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որը սրբացնում է ոսկին+։
18 Նաև ասում եք. «Եթե որևէ մեկը զոհասեղանով է երդվում, ոչինչ, բայց եթե նրա վրայի ընծայով է երդվում, պարտավոր է կատարել իր երդումը»։
19 Կույրե՛ր, իրականում ո՞րն է ավելի մեծ՝ ընծա՞ն, թե՞ զոհասեղանը+, որը սրբացնում է ընծան։
20 Ուստի նա, ով զոհասեղանով է երդվում, երդվում է զոհասեղանով ու այն ամեն բաներով, որ նրա վրա են։
21 Նա, ով տաճարով է երդվում, երդվում է տաճարով ու նրանով, ով բնակվում է այնտեղ+։
22 Եվ նա, ով երկնքով է երդվում, երդվում է Աստծու գահով+ ու նրանով, ով նստած է դրա վրա։
23 Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև տալիս եք անանուխի, սամիթի և չամանի տասանորդը+, բայց արհամարհում եք Օրենքի ավելի ծանրակշիռ բաները՝ արդարությունը+, ողորմությունը+ և հավատարմությունը+։ Այս բաներն է, որ պետք է անել, և մյուսները չանտեսել։
24 Կո՛ւյր առաջնորդներ+, մժեղը+ քամում եք, բայց ուղտը+ կուլ եք տալիս։
25 Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր, որովհետև մաքրում եք բաժակի և ափսեի դրսի կողմը+, բայց դրանց ներսը լիքն է թալանով+ և անզսպվածությամբ։
26 Կո՛ւյր+ փարիսեցի, նախ բաժակի և ափսեի ներսը մաքրիր+, որպեսզի դուրսը նույնպես մաքուր լինի։
27 Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր+, որովհետև նման եք սպիտակեցրած+ գերեզմանների, որոնք թեև դրսից գեղեցիկ են երևում, բայց ներսից լիքն են մեռելների ոսկորներով և ամեն տեսակ անմաքրությամբ։
28 Այդպես էլ դուք. թեև դրսից արդար եք երևում մարդկանց+, բայց ներսից լիքն եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։
29 Վա՜յ ձեզ, դպիրնե՛ր ու փարիսեցինե՛ր, կեղծավորնե՛ր+, որովհետև շինում եք մարգարեների գերեզմանները և զարդարում եք արդարների շիրիմները+
30 ու ասում. «Եթե մեր նախահայրերի օրերում լինեինք, նրանց հետ մասնակից չէինք լինի մարգարեների արյունը թափելուն»+։
31 Այդպիսով դուք ձեր դեմ եք վկայում, որ որդիներն եք նրանց, ովքեր սպանեցին մարգարեներին+։
32 Ուրեմն ամբողջացրեք+ ձեր հայրերի սկսած գործը։
33 Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ+, ինչպե՞ս եք փախչելու գեհենի դատաստանից+։
34 Դրա համար ձեզ մոտ եմ ուղարկում+ մարգարեների, իմաստունների և ուսուցիչների+։ Նրանցից ոմանց կսպանեք+ ու ցցին կգամեք, ոմանց էլ կխարազանեք+ ձեր ժողովարաններում և քաղաքից քաղաք կհալածեք,
35 որպեսզի ձեզ վրա գա ամեն արդար արյուն, որ թափվել է երկրի վրա+՝ արդար Աբելի+ արյունից+ մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին սպանեցիք սրբարանի և զոհասեղանի մեջտեղը+։
36 Ճշմարիտ ասում եմ ձեզ. այս ամենը այս սերնդի վրա պիտի գա+։
37 Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանող+ և քեզ մոտ ուղարկվածներին+ քարկոծող+... Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է ճտերին իր թևերի տակ հավաքում+։ Բայց դուք չուզեցիք+։
38 Ահա ձեր տունը*+ լքված է թողնվում ձեզ+։
39 Ասում եմ ձեզ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք. «Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով»»+։
Ծանոթագրություններ
^ Փոքր տուփեր, որոնց մեջ դրվում էին Օրենքի չորս հատվածները։ Հրեա տղամարդիկ դրանք կրում էին իրենց ճակատին կամ ձախ թևին՝ որպես պաշտպանություն։
^ Հրեա ուսուցչի պատվավոր տիտղոս։
^ Տե՛ս 17։21-ի ծնթ.։
^ Կամ՝ «հուդայականությունն ընդունած մարդ»։ Հուն.՝ պրոսելիտոս։
^ Տե՛ս հավելված 12։
^ Այսինքն՝ տաճարը։