Մատթեոս 28:1-20
28 Շաբաթից հետո՝ շաբաթվա առաջին օրվա լուսաբացին, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու+։
2 Եվ ահա ուժեղ երկրաշարժ էր եղել, որովհետև Եհովայի հրեշտակը իջել էր երկնքից, մոտեցել էր, քարը մի կողմ գլորել+ ու նստել էր նրա վրա։
3 Նրա տեսքը կայծակի նման էր+, իսկ հագուստը՝ ձյան պես սպիտակ+։
4 Նրա վախից պահակները դողացին և մեռելի պես եղան։
5 Սակայն հրեշտակը+ կանանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև գիտեմ, որ Հիսուսին+ եք փնտրում, որին ցցին գամեցին։
6 Նա այստեղ չէ, քանի որ հարություն է առել+, ինչպես որ ասել էր։ Եկե՛ք ու տեսե՛ք այն տեղը, որտեղ նա պառկած էր։
7 Շտապ գնացեք ու ասեք նրա աշակերտներին, որ նա հարություն է առել+ և ձեզանից առաջ Գալիլեա է գնում+։ Այնտեղ կտեսնեք նրան։ Սա այն է, ինչ պետք է ասեի ձեզ»+։
8 Իսկույն թողնելով գերեզմանը՝ նրանք վախեցած, բայցև շատ ուրախացած՝ վազեցին, որ լուրը հայտնեն նրա աշակերտներին+։
9 Ճանապարհին Հիսուսը հանդիպեց նրանց ու ասաց. «Ողջո՛ւյն»։ Նրանք էլ մոտեցան, բռնեցին նրա ոտքերն ու խոնարհվեցին նրա առաջ։
10 Այդ ժամանակ Հիսուսն ասաց. «Մի՛ վախեցեք։ Գնացեք և հայտնեք իմ եղբայրներին+, որ գնան Գալիլեա, և այնտեղ կտեսնեն ինձ»։
11 Երբ նրանք դեռ ճանապարհին էին, պահապան զինվորներից+ մի քանիսը գնացին քաղաք և պատմեցին ավագ քահանաներին այն ամենը, ինչ պատահել էր։
12 Նրանք էլ երեցների հետ հավաքվելուց և խորհրդակցելուց հետո բավականին շատ արծաթե դրամներ տվեցին զինվորներին+
13 ու պատվիրեցին. «Ասացե՛ք, որ նրա աշակերտները+ գիշերով եկան, և մինչ քնած էինք, գողացան նրան։
14 Իսկ եթե այս բանն ընկնի կուսակալի ականջը, մենք կհամոզենք նրան և ձեզ հոգսից կազատենք»։
15 Նրանք էլ վերցրին արծաթե դրամներն ու արեցին, ինչպես որ իրենց սովորեցրին։ Եվ այս լուրը հրեաների մեջ տարածված է մինչև օրս։
16 Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա+՝ դեպի այն սարը, որտեղ Հիսուսը որոշել էր հանդիպել նրանց հետ,
17 և երբ նրան տեսան, խոնարհվեցին նրա առաջ, սակայն ոմանք կասկածեցին+։
18 Հիսուսն էլ մոտեցավ ու խոսեց նրանց հետ՝ ասելով. «Երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունը+ ինձ է տրվել։
19 Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի+ մեջ աշակերտներ պատրաստեք+՝ նրանց մկրտելով+ Հոր+, Որդու+ և սուրբ ոգու+ անունով,
20 սովորեցնելով+ նրանց պահել+ այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի+։ Ես ձեզ հետ եմ+ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի* վախճանը»+։
Ծանոթագրություններ
^ Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։