Մատթեոս 3:1-17

3  Այն օրերում Հովհաննես Մկրտիչը+ եկավ ու սկսեց քարոզել Հրեաստանի անապատում+՝  ասելով. «Զղջացե՛ք+, քանի որ մոտեցել է երկնքի թագավորությունը»+։  Սա այն մարդն է, որի մասին Եսայիա մարգարեի+ միջոցով այս խոսքերն են ասվել. «Լսեցե՛ք, մեկը բարձրաձայն կանչում է անապատում. «Պատրաստե՛ք+ ճանապարհը Եհովայի համար։ Ուղղե՛ք նրա շավիղները»»։  Հովհաննեսը ուղտի մազից+ պատրաստված հագուստ էր հագնում և մեջքին կաշվե գոտի+ ուներ, և նրա ուտելիքն էր մորեխ+ ու վայրի մեղր+։  Այն ժամանակ Երուսաղեմը, ամբողջ Հրեաստանը և Հորդանանի ողջ շրջակայքը գնում էին նրա մոտ,  և մարդիկ մկրտվում էին նրա կողմից Հորդանան գետում+՝ բացահայտորեն խոստովանելով իրենց մեղքերը։  Երբ նա տեսավ, որ փարիսեցիներից ու սադուկեցիներից+ շատերը գալիս են մկրտության վայրը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ+, ձեզ ո՞վ գլխի գցեց փախչել գալիք զայրույթից+։  Ուրեմն զղջմանը համապատասխան պտո՛ւղ բերեք+  և մի՛ համարձակվեք ձեր մեջ ասել, թե՝ «մեր հայրը Աբրահամն է»+։ Ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից էլ կարող է Աբրահամի համար զավակներ վեր կացնել+։ 10  Կացինն+ արդեն պատրաստ է կտրելու ծառերը, ուստի յուրաքանչյուր ծառ, որ լավ պտուղ չի տալիս, պիտի կտրվի+ ու կրակի մեջ գցվի+։ 11  Ես ձեզ ջրով եմ մկրտում+, քանի որ դուք զղջացիք+, բայց ինձանից հետո եկողը+ ինձանից ավելի զորավոր է, որի սանդալները հանելու ես արժանի չեմ+։ Նա սուրբ ոգով+ և կրակով կմկրտի ձեզ+։ 12  Նրա քամհարը* իր ձեռքում է, և նա ամբողջովին կմաքրի իր կալը և իր ցորենը ամբարում կհավաքի+, իսկ մղեղը կայրի+ անմար կրակով»։ 13  Այն ժամանակ Հիսուսը Գալիլեայից+ եկավ Հորդանան՝ Հովհաննեսի մոտ, որպեսզի նա իրեն մկրտի+։ 14  Սակայն վերջինս ընդդիմացավ նրան՝ ասելով. «Ե՛ս պետք է քո կողմից մկրտվեմ, և դո՞ւ ես գալիս ինձ մոտ»։ 15  Հիսուսը պատասխանեց. «Թող հիմա այսպես լինի, քանի որ այսպես է պատշաճ, որպեսզի կատարենք այն ամենը, ինչ որ արդար է»+։ Եվ Հովհաննեսը այլևս չընդդիմացավ նրան։ 16  Մկրտվելուց հետո Հիսուսը իսկույն դուրս եկավ ջրից, և ահա երկինքը բացվեց+, ու նա տեսավ Աստծու ոգին աղավնու+ նման նրա վրա իջնելիս+։ 17  Եվ մի ձայն+ լսվեց երկնքից, որ ասում էր. «Սա՛ է իմ սիրելի+ Որդին+, որին ես հավանել եմ»+։

Ծանոթագրություններ

Փայտյա թիանման գործիք, որի միջոցով մղեղը առանձնացնում են ցորենից։