Մատթեոս 4:1-25

4  Այնուհետև Հիսուսը ոգու կողմից տարվեց անապատ+, և այնտեղ Բանսարկուն սկսեց փորձել+ նրան։  Քառասուն օր և քառասուն գիշեր+ ծոմ պահելուց հետո նա քաղց զգաց։  Այդ ժամանակ Փորձիչը+ եկավ ու ասաց նրան. «Եթե Աստծու որդի ես+, այս քարերին ասա, որ հաց դառնան»։  Բայց նա պատասխանեց. «Գրված է. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլև Եհովայի բերանից դուրս եկող ամեն խոսքով»»+։  Հետո Բանսարկուն նրան տարավ սուրբ քաղաք+ և կանգնեցնելով տաճարի պարսպի վրա՝  ասաց. «Եթե Աստծու որդի ես, քեզ ցած նետիր+, քանի որ գրված է. «Նա իր հրեշտակներին կհրամայի քեզ համար, և նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ, որ ոտքդ երբեք քարի չխփես»»+։  Հիսուսն էլ ասաց. «Դարձյալ գրված է. «Մի՛ փորձիր Եհովային՝ քո Աստծուն»»+։  Կրկին Բանսարկուն տարավ նրան չափազանց բարձր մի լեռ և ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն+ ու նրանց փառքը  և ասաց. «Այս բոլորը քեզ կտամ+, եթե ընկնես ու երկրպագություն անես ինձ»+։ 10  Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հեռացի՛ր, Սատանա՛, քանի որ գրված է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես+ և միմիայն նրան+ սուրբ ծառայություն մատուցես»»+։ 11  Դրանից հետո Բանսարկուն թողեց նրան+ ու հեռացավ։ Եվ հրեշտակները եկան ու սկսեցին ծառայել նրան+։ 12  Երբ Հիսուսը լսեց, որ Հովհաննեսը ձերբակալվել է+, գնաց Գալիլեա+։ 13  Այնուհետև, Նազարեթից հեռանալով, եկավ ու բնակվեց ծովեզերքին գտնվող Կափառնայումում+՝ Զաբուղոնի և Նեփթաղիմի+ կողմերում, 14  որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի միջոցով ասված խոսքը. 15  «Ո՜վ Զաբուղոնի և Նեփթաղիմի երկիր, որ ծովի ճանապարհին եք՝ Հորդանանի մյուս կողմում, ո՜վ ազգերի Գալիլեա+. 16  խավարի+ մեջ նստած մարդիկ մեծ լույս տեսան+, և մահվան ստվերի երկրում նստածների վրա լույս+ ծագեց»+։ 17  Դրանից հետո Հիսուսը սկսեց քարոզել ու ասել. «Զղջացե՛ք+, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը»+։ 18  Գալիլեայի ծովի* եզերքով քայլելիս նա տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին+, որ Պետրոս+ է կոչվում, և Անդրեասին՝ նրա եղբորը։ Նրանք ձկնորսական ցանցը ծովն էին նետում, քանի որ ձկնորսներ էին։ 19  Նա ասաց նրանց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ* կդարձնեմ»+։ 20  Նրանք էլ իսկույն թողեցին ցանցերն+ ու գնացին նրա հետևից։ 21  Շարունակելով ճանապարհը՝ նա ուրիշ երկու+ եղբայրների էլ տեսավ՝ Զեբեդեոսի+ որդի Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին, որոնք իրենց հոր՝ Զեբեդեոսի հետ նավակի մեջ իրենց ցանցերն էին նորոգում, և նրանց էլ կանչեց։ 22  Իսկույն թողնելով նավակն ու իրենց հորը՝ նրանք հետևեցին նրան։ 23  Այնուհետև նա շրջում էր+ ողջ Գալիլեայով+ մեկ՝ սովորեցնելով նրանց ժողովարաններում+, քարոզելով թագավորության բարի լուրը և բուժելով ամեն տեսակ տկարություն ու հիվանդություն+, որ մարդիկ ունեին։ 24  Եվ նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքում*+։ Նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին+, որոնք տառապում էին տարբեր հիվանդություններով ու սաստիկ ցավերով, բերում էին նաև դիվահարների, ընկնավորների+ ու անդամալույծների, և նա բուժում էր նրանց։ 25  Գալիլեայից+, Դեկապոլիսից, Երուսաղեմից+, Հրեաստանից ու Հորդանանի մյուս կողմից եկած մարդկանց մի մեծ բազմություն նրա հետևից էր գնում։

Ծանոթագրություններ

Տե՛ս Թվ 34։11-ում «Քեներեթի ծով»–ի ծնթ.։
Բռց.՝ «ձկնորսներ»։
Մինչև մ.թ. 7-րդ դարը՝ Ասորիք, այժմ՝ Սիրիա։