Մատթեոս 8:1-34

8  Երբ նա իջավ լեռան վրայից, մի մեծ բազմություն նրա հետևից գնաց։  Այդ ժամանակ մի բորոտ+ եկավ ու խոնարհվելով նրա առաջ՝ ասաց. «Տե՛ր, եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»։  Նա էլ, մեկնելով իր ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»+։ Եվ հենց այդ պահին նրա բորոտությունը մաքրվեց+։  Այնուհետև Հիսուսն ասաց նրան. «Տե՛ս, ոչ ոքի չպատմես+, այլ գնա, ցույց տուր քեզ քահանային+ և մատուցիր Մովսեսի պատվիրած ընծան+, որպեսզի վկայություն լինի նրանց համար»։  Երբ Հիսուսը մտավ Կափառնայում+, մի հարյուրապետ մոտեցավ նրան ու աղաչելով  ասաց. «Տե՛ր, իմ ծառան տանը անդամալույծ պառկած է և սաստիկ տանջվում է»։  Նա ասաց նրան. «Կգամ և կբուժեմ նրան»։  Իսկ հարյուրապետն ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես։ Միայն մի խոսք ասա, և իմ ծառան կբուժվի։  Ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ և ինձ ենթակա զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛+, և նա գնում է, մյուսին՝ արի՛, և նա գալիս է, իմ ծառային ասում եմ՝ այս բա՛նն արա, և նա անում է»։ 10  Սա լսելով՝ Հիսուսը զարմացավ և իր հետևից եկողներին ասաց. «Ճշմարտությունն եմ ասում ձեզ. Իսրայելում ոչ մեկի մեջ այսքան մեծ հավատ չգտա+։ 11  Ասում եմ ձեզ, որ շատերը արևելքից ու արևմուտքից+ կգան և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ սեղան կնստեն երկնքի+ թագավորության մեջ+, 12  իսկ թագավորության որդիները+ կգցվեն դրսի խավարը, որտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները»+։ 13  Այնուհետև Հիսուսն ասաց հարյուրապետին. «Գնա՛, ինչպես որ հավատացիր, այդպես թող լինի քեզ»+։ Եվ այդ պահին նրա ծառան առողջացավ։ 14  Ապա Հիսուսը եկավ Պետրոսի տուն և տեսավ նրա զոքանչին+՝ ջերմության+ մեջ պառկած։ 15  Նա դիպավ նրա ձեռքին+, և ջերմությունը թողեց նրան։ Նա էլ վեր կացավ ու սկսեց ծառայել նրան+։ 16  Իսկ երբ երեկո եղավ, մարդիկ շատ դիվահարների բերեցին նրա մոտ, և նա խոսքով դուրս հանեց ոգիներին ու բուժեց բոլոր հիվանդներին, 17  որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի միջոցով ասվածը. «Նա վերցրեց մեր հիվանդությունները և մեր տկարությունները կրեց»+։ 18  Հիսուսը, իր շուրջը մարդկանց բազմություն տեսնելով, պատվիրեց իր աշակերտներին նավով ծովի մյուս կողմն անցնել+։ 19  Մի դպիր մոտեցավ նրան ու ասաց. «Ուսուցի՛չ, ուր էլ որ գնալու լինես, քո հետևից կգամ»+։ 20  Սակայն Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի»+։ 21  Ապա աշակերտներից մեկ ուրիշն ասաց նրան. «Տե՛ր, թույլ տուր, որ գնամ և առաջ իմ հորը թաղեմ»։ 22  Հիսուսն էլ ասաց. «Շարունակիր իմ հետևից գալ. թող մեռելները թաղեն իրենց մեռելներին»+։ 23  Ապա նա նավ+ մտավ, և նրա աշակերտները հետևեցին նրան։ 24  Հանկարծ մեծ ալեկոծություն բարձրացավ ծովի վրա, այն աստիճան, որ ալիքները ծածկում էին նավը, իսկ Հիսուսը քնած էր+։ 25  Նրանք մոտեցան ու արթնացրին+ նրան՝ ասելով. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կործանվո՛ւմ ենք»։ 26  Բայց նա ասաց. «Ինչո՞ւ եք վախեցած, թերահավատնե՛ր»+։ Ապա վեր կենալով սաստեց քամիներին ու ծովին, և կատարյալ հանդարտություն տիրեց+։ 27  Մարդիկ զարմացած ասում էին. «Այս մարդն ո՞վ է+, որ նույնիսկ քամիներն ու ծովն են հնազանդվում նրան»։ 28  Երբ նա հասավ ծովի մյուս կողմը՝ գադարացիների+ երկիրը, գերեզմաններից եկող երկու դիվահար+ նրան հանդիպեցին՝ չափազանց կատաղած, այն աստիճան, որ ոչ մեկը չէր համարձակվում անցնել այդ ճանապարհով։ 29  Նրանք բղավեցին. «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Աստծո՛ւ Որդի+։ Եկել ես մեզ չարչարելո՞ւ+ նախքան նշանակված ժամանակը»+։ 30  Իսկ հեռվում խոզերի մի մեծ երամակ էր արածում։ 31  Եվ դևերը սկսեցին աղաչել նրան. «Եթե մեզ դուրս ես հանելու, խոզերի+ երամակի մեջ ուղարկիր»։ 32  Ուստի նա ասաց նրանց. «Գնացե՛ք»։ Նրանք էլ դուրս եկան ու գնացին խոզերի մեջ մտան։ Ամբողջ երամակը գահավեժ տեղից ցած նետվեց ծովը ու խեղդվեց ջրերի մեջ+։ 33  Իսկ խոզարածները փախան և քաղաք մտնելով՝ պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարներին պատահածը։ 34  Եվ ամբողջ քաղաքը դուրս եկավ Հիսուսին ընդառաջ։ Տեսնելով նրան՝ նրանք աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռանա+։

Ծանոթագրություններ