Մարկոս 3:1-35

3  Դարձյալ նա ժողովարան մտավ։ Այնտեղ չորացած ձեռքով մի մարդ կար+։  Փարիսեցիները ուշադիր հետևում էին՝ տեսնելու համար, թե արդյոք նա շաբաթ օրով կբուժի՞ այդ մարդուն, որպեսզի մեղադրեն նրան+։  Նա չորացած ձեռքով մարդուն ասաց. «Վե՛ր կաց ու մեջտե՛ղ արի»։  Ապա ասաց նրանց. «Օրենքով թույլատրելի է շաբաթ օրով բարի՞ գործ անել, թե՞ չար գործ, մի հոգի փրկե՞լ, թե՞ սպանել»+։ Բայց նրանք լուռ մնացին։  Իր շուրջը եղողներին բարկացած նայելով՝ խորապես տրտմեց նրանց սրտերի անզգայության համար+ ու այդ մարդուն ասաց. «Մեկնի՛ր ձեռքդ»։ Նա էլ մեկնեց ձեռքը, և այն առողջացավ+։  Փարիսեցիները դուրս գնացին ու Հերովդեսի կողմնակիցների+ հետ անմիջապես սկսեցին խորհուրդ անել նրա դեմ, որ վերացնեն նրան+։  Իսկ Հիսուսն իր աշակերտների հետ ծովը գնաց։ Գալիլեայից ու Հրեաստանից մի մեծ բազմություն նրա հետևից էր գնում+։  Նույնիսկ Երուսաղեմից, Իդումեայից, Հորդանանի մյուս կողմից և Տյուրոսի+ ու Սիդոնի շրջակայքից մի մեծ բազմություն, լսելով, թե որքան շատ գործեր էր նա անում, եկավ նրա մոտ։  Եվ նա իր աշակերտներին ասաց, որ միշտ մի նավակ պատրաստ ունենան իր համար, որպեսզի բազմությունը չնեղի իրեն։ 10  Քանի որ նա շատերին էր բուժել, բոլոր նրանք, ովքեր տառապում էին ծանր հիվանդություններով, կիտվում էին նրա շուրջը, որպեսզի դիպչեն նրան+։ 11  Նույնիսկ անմաքուր ոգիները+, երբ տեսնում էին նրան, ընկնում էին նրա առաջ և աղաղակելով ասում. «Դու Աստծու Որդին ես»+։ 12  Բայց շատ անգամ նա խստորեն պատվիրում էր նրանց իր ով լինելը չհայտնել+։ 13  Այնուհետև նա լեռը բարձրացավ ու կանչեց նրանց, ում որ կամեցավ+, և նրանք գնացին նրա մոտ+։ 14  Նա տասներկու հոգուց բաղկացած մի խումբ կազմեց, որոնց նաև «առաքյալներ» անվանեց, որ իր հետ լինեն և որպեսզի նրանց ուղարկի քարոզելու+, 15  և նրանք իշխանություն ունենան դևեր հանելու+։ 16  Այդ տասներկուսը, որոնցից նա խումբ կազմեց, սրանք էին՝ Սիմոնը, որին նաև Պետրոս անվանեց+, 17  Հակոբոսը՝ Զեբեդեոսի որդին, և Հակոբոսի եղբայր Հովհաննեսը+ (սրանց նաև Բաներեգես անվանեց, որ նշանակում է «որոտի որդիներ»), 18  Անդրեասը, Փիլիպոսը, Բարդուղիմեոսը, Մատթեոսը, Թովմասը, Ալփեոսի որդի Հակոբոսը, Թադեոսը, Սիմոն Կանանացին* 19  և Հուդա Իսկարիովտացին, որը հետագայում մատնեց նրան+։ Հետո Հիսուսը տուն մտավ։ 20  Նորից մարդկանց բազմություն հավաքվեց, այնպես որ նրանք հաց էլ չկարողացան ուտել+։ 21  Բայց երբ նրա ազգականները+ լսեցին այդ մասին, եկան, որ բռնեն նրան, որովհետև ասում էին՝ խելագարվել է+։ 22  Դպիրներն էլ, որ իջել էին Երուսաղեմից, ասում էին. «Բեհեղզեբուղ ունի և դևերի իշխանի միջոցով է դևերին հանում»+։ 23  Նրանց իր մոտ կանչելով՝ նա սկսեց օրինակներով խոսել նրանց հետ. «Ինչպե՞ս կարող է Սատանան Սատանային հանել։ 24  Եթե մի թագավորություն իր մեջ բաժանվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ+, 25  և եթե տունը իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ+։ 26  Ուրեմն եթե Սատանան ինքն իր դեմ է դուրս եկել ու բաժանվել, նա չի կարող կանգուն մնալ, այլ իր վախճանին է հասել+։ 27  Ոչ ոք, ուժեղ մարդու տուն մտնելով, չի կարող կողոպտել+ նրա կահ-​կարասին, եթե նախ չկապի այդ մարդուն և հետո միայն կողոպտի նրա տունը+։ 28  Ճշմարիտ ասում եմ ձեզ. ամեն բան կներվի մարդկանց որդիներին, ինչ մեղքեր ու հայհոյություններ էլ որ արած լինեն+, 29  բայց ով սուրբ ոգու դեմ է հայհոյում, հավիտյան ներում չունի, այլ հանցավոր է հավիտենական մեղքով»+։ 30  Նա այսպես ասաց, քանի որ ասում էին. «Նրա մեջ անմաքուր ոգի կա»+։ 31  Նրա մայրն ու եղբայրները+ եկան և դրսում կանգնելով՝ մարդ ուղարկեցին, որ կանչեն նրան+։ 32  Մարդկանց մի մեծ բազմություն նստած էր նրա շուրջը։ Նրան ասացին. «Մայրդ ու եղբայրներդ դրսում են և քեզ են փնտրում»+։ 33  Իսկ նա պատասխանեց նրանց. «Ովքե՞ր են իմ մայրը և իմ եղբայրները»+։ 34  Եվ նայելով իր շուրջբոլորը նստածներին՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը և իմ եղբայրները+։ 35  Ով կատարում է Աստծու կամքը, նա է իմ եղբայրը, քույրը և մայրը»+։

Ծանոթագրություններ

Նշ. է «նախանձախնդիր»։