Մարկոս 4:1-41

4  Հիսուսը նորից սկսեց սովորեցնել ծովեզերքի+ մոտ։ Նրա մոտ այնքան մեծ բազմություն հավաքվեց, որ նա մի նավակ մտավ և ափից փոքր-​ինչ հեռացավ, իսկ ծովի մոտ գտնվող ամբողջ բազմությունը մնաց ափին+։  Եվ սկսեց առակներով+ շատ բաներ սովորեցնել նրանց+։ Նա ասաց.  «Լսեցե՛ք։ Սերմնացանը գնաց սերմ ցանելու+։  Ցանելիս սերմերից մեկն ընկավ ճանապարհի եզրին, և թռչունները եկան ու կերան+։  Մեկ ուրիշն ընկավ ժայռոտ տեղ, որտեղ շատ հող չկար, և անմիջապես ծիլ տվեց, քանի որ հողը խորը չէր+։  Բայց երբ արևը ծագեց, ծիլը խանձվեց և քանի որ արմատ չուներ, չորացավ+։  Մեկ ուրիշն էլ ընկավ փշերի մեջ, փշերը ելան ու խեղդեցին նրան, և նա պտուղ չտվեց+։  Իսկ մյուսներն ընկան լավ հողի+ մեջ և բուսնելով ու աճելով՝ սկսեցին պտուղ տալ՝ երեսնապատիկ, վաթսունապատիկ ու հարյուրապատիկ»+։  Ապա նա ավելացրեց. «Ով լսելու ականջ ունի, թող լսի»+։ 10  Երբ մենակ մնաց, նրա շուրջը եղողները, որ տասներկու առաքյալների հետ էին, սկսեցին նրան հարցեր տալ առակների մասին+։ 11  Նա էլ ասաց նրանց. «Ձեզ տրված է հասկանալ Աստծու թագավորության սրբազան գաղտնիքը+, բայց դրսինների համար այս ամենը պարզապես առակներ են+, 12  որպեսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց իմաստը չըմբռնեն և ոչ էլ երբևիցե հետ դառնան ու ներում ստանան»+։ 13  Ապա ասաց նրանց. «Եթե այս առակը չեք հասկանում, ինչպե՞ս պիտի մյուս բոլոր առակները հասկանաք։ 14  Սերմնացանը ցանում է խոսքը+։ 15  Ճանապարհի եզրինը նրանք են, որոնց մեջ խոսքը ցանվում է, բայց հենց որ լսում են, Սատանան գալիս+ ու տանում է նրանց մեջ ցանված խոսքը+։ 16  Այդպես էլ ժայռոտ տեղերում ցանվածները, երբ լսում են խոսքը, անմիջապես ուրախությամբ ընդունում են այն+։ 17  Բայց իրենց մեջ արմատ չունենալով՝ մի որոշ ժամանակ են մնում, և հենց որ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է սկսվում, գայթակղվում են+։ 18  Փշերի մեջ ցանված սերմերը նրանք են, որ լսում են խոսքը+, 19  բայց աշխարհի* հոգսերը+, հարստության հրապույրը+ և այլ տեսակ ցանկությունները+ ներխուժում են ու խոսքը խեղդում, և այն անպտուղ է դառնում+։ 20  Իսկ լավ հողի մեջ ցանվածները նրանք են, որ լսում են խոսքը, սիրահոժար կերպով ընդունում են այն ու պտուղ են տալիս երեսնապատիկ, վաթսունապատիկ և հարյուրապատիկ»+։ 21  Նա շարունակեց. «Մի՞թե ճրագը գրվանի* կամ մահճակալի տակ են դնում։ Չէ՞ որ ճրագակալի վրա են դնում+, 22  որովհետև չկա մի թաքուն բան, որ ի վերջո հայտնի չդառնա, և պահված մի բան, որ չբացահայտվի+։ 23  Ով լսելու ականջ ունի, թող լսի»+։ 24  Այնուհետև նրանց ասաց. «Ուշադրություն դարձրեք ձեր լսածին+։ Ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ կչափեն+, և ավելին կտրվի ձեզ+։ 25  Ով ունի, նրան ավելին կտրվի, իսկ ով չունի, նույնիսկ իր ունեցածը կվերցվի նրանից»+։ 26  Եվ շարունակելով ասաց. «Աստծու թագավորությունը կարելի է համեմատել այն բանի հետ, երբ մի մարդ հողի մեջ սերմ է ցանում+։ 27  Գիշերը քնում է ու ցերեկը վեր կենում, և սերմը ծլում է ու աճում, իսկ թե ինչպես, նա չի իմանում+։ 28  Հողը ինքնիրեն պտուղ է տալիս. դուրս է գալիս նախ ցողունը, հետո հասկը, ապա հասած ցորենը՝ հասկի մեջ։ 29  Իսկ հենց որ պտուղ է տալիս, մարդը գործի է դնում մանգաղը, որովհետև հնձի ժամանակը եկել է»։ 30  Հիսուսն ասաց. «Աստծու թագավորությունը ինչի՞ն նմանեցնենք կամ ի՞նչ առակով ներկայացնենք+։ 31  Այն նման է մանանեխի հատիկի, որը հողի մեջ ցանելու ժամանակ երկրի վրա գտնվող բոլոր սերմերի մեջ ամենափոքրն է+, 32  բայց երբ ցանում են, այն բուսնում է և մյուս բոլոր բանջարներից ավելի մեծ է դառնում ու մեծ ճյուղեր է արձակում+, այնպես որ երկնքի թռչունները+ բնակվելու տեղ են գտնում նրա ստվերի տակ»+։ 33  Հիսուսը նման շատ առակներով+ էր նրանց քարոզում խոսքը։ Նա պատմում էր այնքան, որքան որ նրանք կարող էին հասկանալ։ 34  Առանց առակի չէր խոսում նրանց հետ, սակայն իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրում էր+։ 35  Նույն օրը, երբ երեկոն իջավ, նա ասաց նրանց. «Եկեք մյուս ափը անցնենք»+։ 36  Ժողովրդին բաց թողնելուց հետո նրանք նավակի մեջ վերցրին նրան. և ուրիշ նավակներ էլ կային+։ 37  Հանկարծ մի ուժգին փոթորիկ բարձրացավ, ու ալիքները խփվում էին նավակին, այնպես որ նավակը ջրով էր լցվել ու գրեթե ընկղմվում էր+։ 38  Իսկ Հիսուսը նավախելի կողմը բարձի վրա քնած էր։ Նրան արթնացրին ու ասացին. «Ուսուցի՛չ, հոգդ չէ՞, որ մենք կործանվում ենք»+։ 39  Նա էլ արթնանալով՝ սաստեց քամուն և ծովին ասաց. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր»+։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ հանդարտություն տիրեց+։ 40  «Ինչո՞ւ եք վախեցած,– հարցրեց նրանց,– մի՞թե մինչև հիմա հավատ չունեք»։ 41  Բայց նրանք սաստիկ վախեցած էին և իրար ասում էին. «Այս մարդն ո՞վ է, որ նույնիսկ քամին ու ծովն են հնազանդվում նրան»+։

Ծանոթագրություններ

Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Տե՛ս Մթ 5։15-ի ծնթ.։