Մարկոս 5:1-43

5  Նրանք հասան ծովի մյուս կողմը՝ գերասացիների երկիրը+։  Հենց որ նա դուրս եկավ նավակից, գերեզմաններից եկող մի մարդ հանդիպեց նրան, որը անմաքուր ոգու ազդեցության տակ էր+։  Նրա ապաստանը գերեզմաններում էր, և մինչ այդ ոչ մեկը չէր կարողացել նրան նույնիսկ շղթաներով կապել։  Շատ անգամ էին փորձել ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց շղթաները կոտրել էր ու ոտնակապերը փշրել, և ոչ ոք ի վիճակի չէր եղել զսպելու նրան։  Գիշեր ու ցերեկ նա անդադար գերեզմաններում ու սարերում աղաղակում էր և ինքն իրեն քարերով ճղոտում։  Բայց երբ հեռվից տեսավ Հիսուսին, վազեց ու խոնարհվեց նրա առաջ  և բարձր ձայնով աղաղակեց+. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի+։ Երդվեցնում եմ+ քեզ Աստծով, ինձ մի՛ տանջիր»+։  Նա այդպես աղաղակում էր, քանի որ Հիսուսն ասում էր. «Դո՛ւրս արի այդ մարդու միջից, անմաքո՛ւր ոգի»+։  Հիսուսը հարցրեց նրան. «Անունդ ի՞նչ է»։ Նա պատասխանեց. «Անունս Լեգեոն է+, որովհետև մենք շատ ենք»+։ 10  Եվ նրան շատ աղաչեց, որ ոգիներին այդ երկրից դուրս չուղարկի+։ 11  Այնտեղ՝ լեռան մոտ, խոզերի+ մի մեծ երամակ էր արածում+։ 12  Ուստի աղաչեցին նրան. «Մեզ խոզերի մեջ ուղարկիր, թույլ տուր՝ մտնենք նրանց մեջ»։ 13  Եվ նա թույլ տվեց նրանց։ Անմաքուր ոգիները դուրս եկան ու խոզերի մեջ մտան։ Երամակը գահավեժ տեղից ցած նետվեց ծովը. նրանց թիվը մոտ երկու հազար էր, և մեկը մյուսի հետևից խեղդվեցին ծովում+։ 14  Իսկ խոզարածները փախան և քաղաքում ու ագարակներում պատմեցին այդ մասին։ Մարդիկ եկան պատահածը տեսնելու+։ 15  Գալով Հիսուսի մոտ և տեսնելով, որ դիվահար մարդը, որը լեգեոն ուներ, հագնված նստած է, և խելքն էլ տեղն է եկել՝ վախով լցվեցին։ 16  Ականատեսներն էլ նրանց պատմեցին դիվահար մարդու հետ պատահածը, նաև պատմեցին խոզերի մասին։ 17  Եվ աղաչեցին նրան, որ իրենց սահմաններից հեռանա+։ 18  Երբ նա նավակը մտավ, այն մարդը, որ դիվահար էր, սկսեց աղաչել, որ թույլ տա իր հետ մնալ+։ 19  Բայց նա թույլ չտվեց, այլ ասաց. «Գնա տուն՝ քո ազգականների+ մոտ, և պատմիր նրանց այն ամենը, ինչ Եհովան+ արեց քեզ համար, և այն ողորմության+ մասին, որ քո հանդեպ ցուցաբերվեց»։ 20  Նա էլ գնաց ու սկսեց Դեկապոլիսում+ պատմել այն ամենը, որ Հիսուսն արեց իր համար, և բոլորը զարմանում էին+։ 21  Երբ Հիսուսը նավակով նորից դիմացի ափը գնաց, մի մեծ բազմություն հավաքվեց նրա մոտ՝ ծովի եզերքին+։ 22  Ժողովարանի պետերից մեկը, որի անունը Հայրոս էր, եկավ ու նրան տեսնելով՝ ոտքերն ընկավ+ 23  ու շատ աղաչեց՝ ասելով. «Աղջիկս ծանր վիճակում է։ Խնդրում եմ, արի և ձեռքերդ+ նրա վրա դիր, որ առողջանա ու ապրի»+։ 24  Եվ նա գնաց նրա հետ։ Մարդկանց մի մեծ բազմություն գնում էր նրա հետևից ու նեղում էր նրան+։ 25  Մի կին կար, որ տասներկու տարի արյունահոսություն+ ուներ+, 26  և շատ բժիշկների կողմից բազում չարչարանքներ էր կրել+, ծախսել էր իր ողջ ունեցածը և ոչ մի օգուտ չէր ստացել, հակառակը՝ նրա վիճակն ավելի էր վատացել։ 27  Լսելով Հիսուսի մասին՝ ամբոխի մեջ հետևից մոտեցավ ու դիպավ+ նրա վերնահագուստին, 28  քանի որ ասում էր. «Եթե միայն նրա վերնահագուստին դիպչեմ, կլավանամ»+։ 29  Եվ իսկույն նրա արյունահոսությունը դադարեց, և նա զգաց, որ տանջող հիվանդությունից բուժվեց+։ 30  Այդ նույն պահին Հիսուսը զգաց, որ իրենից զորություն+ դուրս եկավ, և ամբոխի մեջ շրջվելով՝ հարցրեց. «Ո՞վ դիպավ իմ վերնահագուստին»+։ 31  Նրա աշակերտներն ասացին. «Տեսնում ես, որ ամբոխը նեղում է քեզ+, և դու հարցնում ես, թե՝ «ո՞վ դիպավ ինձ»»։ 32  Իսկ նա շուրջն էր նայում, որ տեսնի այն կնոջը, որն արեց այդ բանը։ 33  Իսկ կինը, իմանալով, թե ինչ կատարվեց իր հետ, վախից դողալով մոտեցավ, ընկավ նրա առաջ ու ողջ ճշմարտությունը պատմեց+։ 34  Նա էլ ասաց նրան. «Դո՛ւստր, քո հավատը բուժեց քեզ։ Գնա՛ խաղաղությամբ+ և քեզ տանջող հիվանդությունից առո՛ղջ եղիր»+։ 35  Երբ նա դեռ խոսում էր, ժողովարանի պետի տնից մարդիկ եկան ու ասացին. «Աղջիկդ մահացավ։ Էլ ինչո՞ւ ես անհանգստացնում ուսուցչին»+։ 36  Բայց Հիսուսը, լսելով այդ խոսքերը, ժողովարանի պետին ասաց. «Մի՛ վախեցիր, միայն հավատա»+։ 37  Եվ ոչ ոքի թույլ չտվեց իր հետ գնալ, բացի Պետրոսից, Հակոբոսից ու Հակոբոսի եղբայր Հովհաննեսից+։ 38  Երբ հասան ժողովարանի պետի տուն, նա տեսավ, որ իրարանցում է, և մարդիկ լացուկոծ են անում ու ողբում, 39  ուստի ներս մտնելով՝ ասաց. «Ինչո՞ւ եք իրարանցման մեջ և ինչո՞ւ եք լաց լինում։ Երեխան չի մահացել, այլ քնած է»+։ 40  Սա լսելով՝ նրանք սկսեցին ծիծաղել նրա վրա։ Բայց նա բոլորին դուրս հանեց և վերցնելով երեխայի հորն ու մորը և իր հետ եղող աշակերտներին՝ մտավ այնտեղ, որտեղ երեխան էր պառկած+։ 41  Բռնելով երեխայի ձեռքը՝ ասաց նրան՝ «տալի՛թա, կո՛ւմի», որ նշանակում է «աղջի՛կ, վե՛ր կաց»+։ 42  Աղջիկը, որը տասներկու տարեկան էր, իսկույն վեր կացավ ու սկսեց քայլել։ Այդ պահին նրա ծնողները մեծ ցնծություն ապրեցին+։ 43  Իսկ նա խստիվ պատվիրեց նրանց ոչ մեկին չպատմել+ այդ մասին և ասաց, որ աղջկան ուտելու բան տան։

Ծանոթագրություններ