Մարկոս 7:1-37
7 Փարիսեցիները և դպիրներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղեմից, հավաքվեցին նրա շուրջը+։
2 Նրանք տեսան, որ նրա աշակերտներից ոմանք պիղծ, այսինքն՝ անլվա ձեռքերով հաց են ուտում+։
3 Իսկ փարիսեցիները և բոլոր հրեաները չեն ուտում, մինչև որ նախապես իրենց ձեռքերը մինչև արմունկները չլվանան, քանի որ կառչած են նախնիների ավանդույթից,
4 և երբ շուկայից գալիս են, չեն ուտում, մինչև որ չմաքրվեն՝ իրենց վրա ջուր շաղ տալով։ Եվ ուրիշ շատ ավանդույթներ+ էլ կան, որոնցից նրանք կառչած են. օրինակ՝ գավաթների, սափորների ու պղնձե անոթների ընկղմումը ջրի մեջ+։
5 Ուստի այդ փարիսեցիներն ու դպիրները հարցրին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների ավանդույթի համաձայն չեն վարվում, այլ պիղծ ձեռքերով են հաց ուտում»+։
6 Նա էլ ասաց. «Եսայիան շատ տեղին մարգարեացավ ձեր՝ կեղծավորներիդ մասին, ինչպես որ գրված է+. «Այս ժողովուրդը իր շուրթերով է պատվում ինձ, բայց նրա սիրտը հեռացած է ինձանից+։
7 Իզուր են երկրպագում ինձ, որովհետև նրանց ուսմունքները լոկ մարդկային պատվիրաններ են»+։
8 Դուք Աստծու պատվիրանը թողած՝ մարդկանց ավանդույթից եք կառչում»+։
9 Այնուհետև ասաց նրանց. «Լա՛վ եք արհամարհում Աստծու պատվիրանը+, որպեսզի ձեր ավանդույթը պահեք։
10 Մովսեսն, օրինակ, ասաց՝ «պատվիր քո հորը և մորը»+ և «իր հորը կամ մորը չարախոսողը պիտի մեռնի»+։
11 Իսկ դուք ասում եք՝ «եթե մարդ իր հորը կամ մորը ասում է՝ «ինչ որ ես ունեմ, որից դու կարող ես օգտվել, կորբան է+ (այսինքն՝ Աստծուն նվիրված ընծա+)»...»,
12 և այլևս թույլ չեք տալիս նրան, որ իր հոր կամ մոր համար մի բան անի+.
13 այդպիսով Աստծու խոսքը+ անվավեր եք դարձնում ձեր ավանդույթով, որ փոխանցել եք ուրիշներին։ Եվ սրա նման ուրիշ շատ բաներ+ էլ եք անում»։
14 Ժողովրդին դարձյալ իր մոտ կանչելով՝ ասաց. «Ինձ լսեք բոլորդ և հասկացեք իմ ասածների իմաստը+։
15 Չկա մի բան, որ մարդու մեջ մտնելով՝ կարողանա պղծել նրան, այլ ինչ որ դուրս է գալիս մարդուց, այն է պղծում նրան»+։
16 ....*
17 Ժողովրդից հեռանալով՝ նա տուն մտավ։ Նրա աշակերտները սկսեցին հարցնել նրան իր բերած օրինակի մասին+։
18 Նա էլ ասաց նրանց. «Դո՞ւք էլ նրանց նման չեք հասկանում+։ Մի՞թե չգիտեք, որ ինչ որ մարդու մեջ է մտնում, չի կարող պղծել նրան,
19 քանի որ ոչ թե սիրտն է մտնում, այլ որովայնը, ապա դուրս է ելնում ու թափվում արտաքնոցը»+։ Այսպիսով՝ նա ամեն կերակուր մաքուր հայտարարեց+։
20 Հետո ավելացրեց. «Ինչ որ դուրս է գալիս մարդու միջից, այն է պղծում նրան+,
21 որովհետև ներսից՝ մարդու սրտից+ են դուրս գալիս վնասակար մտքերը, որոնց էլ հետևում են պոռնկությունը+, գողությունը, սպանությունը+,
22 շնությունը, ուրիշի ունեցածը ցանկանալը+, չար գործերը, նենգությունը, անառակ վարքը+, նախանձոտ աչքերը, հայհոյանքը, գոռոզությունը, անխոհեմությունը։
23 Այս բոլոր չար բաները ներսից են դուրս գալիս և պղծում են մարդուն»+։
24 Այնտեղից նա վեր կացավ ու գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը+։ Նա մի տուն մտավ ու չէր ցանկանում, որ ինչ-որ մեկը իմանար այդ մասին, սակայն չկարողացավ աննկատ մնալ+։
25 Մի կին, որի աղջիկը անմաքուր ոգի ուներ, լսելով նրա մասին, անմիջապես եկավ ու նրա ոտքերն ընկավ+։
26 Այդ կինը հույն էր և ապրում էր ասորափյունիկեցիների մեջ։ Նա խնդրում էր նրան, որ իր աղջկա միջից դևին հանի+։
27 Բայց Հիսուսն ասաց. «Նախ երեխաները թող կշտանան, որովհետև ճիշտ չէ երեխաների հացը վերցնել+ և շնիկների առաջ գցել»+։
28 Սակայն կինն ասաց. «Այո՛, Տե՛ր, բայց շնիկներն էլ սեղանի տակ փոքր երեխաների փշրանքներից+ են ուտում»+։
29 Նա էլ ասաց նրան. «Այդ խոսքիդ համար գնա՛. դևը դուրս եկավ աղջկադ միջից»+։
30 Կինը տուն գնաց ու երեխային գտավ+ մահճակալի վրա պառկած. դևը դուրս էր եկել նրա միջից։
31 Վերադառնալով Տյուրոսի կողմերից՝ նա Սիդոնի միջով գնաց դեպի Գալիլեայի ծովը՝ անցնելով Դեկապոլիսի կողմերով+։
32 Այնտեղ նրա մոտ բերեցին խուլ և լեզվի արատ ունեցող մի մարդու և աղաչեցին, որ իր ձեռքը նրա վրա դնի+։
33 Ամբոխից նրան մի կողմ տանելով՝ նա իր մատները դրեց այդ մարդու ականջների մեջ, հետո թքեց ու դիպավ նրա լեզվին+։
34 Ապա դեպի երկինք նայելով+՝ խոր հոգոց հանեց+ ու ասաց՝ «եփփաթա՛», որ նշանակում է «բացվի՛ր»։
35 Նրա լսողությունը բացվեց+, և լեզվի կապանքներն արձակվեցին, ու նա սկսեց պարզ խոսել։
36 Հիսուսը մարդկանց պատվիրեց, որ ոչ ոքի չպատմեն+, բայց ինչքան որ պատվիրում էր, այնքան ավելի շատ էին հռչակում+։
37 Մարդիկ ապշում էին+ ու ասում. «Նա ամեն բան լավ է անում։ Նույնիսկ խուլերին է լսել տալիս և համրերին՝ խոսել»+։