Միքիա 1:1-16

1  Հուդայի թագավորներ+ Հովաթամի+, Աքազի+ ու Եզեկիայի+ օրերում Եհովայի խոսքը եղավ մորստացի Միքիային+, որը նա տեսիլքում տեսավ Սամարիայի+ ու Երուսաղեմի+ մասին.  «Լսեցե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, ուշադրությո՛ւն դարձրեք, ո՛վ երկիր և դուք, որ լցնում եք այն+, և թող Գերիշխան Տեր Եհովան վկայի ձեր դեմ+՝ Եհովան իր սուրբ տաճարից+։  Ահա Եհովան դուրս է գալիս իր տեղից+։ Նա կիջնի ու կկոխկռտի երկրի բարձունքները+։  Լեռները կհալվեն նրա տակ+, հարթավայրերը կճեղքվեն, ինչպես մոմը կրակից+, ինչպես ջուրը, որ թափվում է զառիվայրից։  Այս ամենը Հակոբի ապստամբության՝ Իսրայելի տան մեղքերի պատճառով է+։ Ո՞վ է Հակոբի ապստամբության պատճառը. մի՞թե Սամարիան չէ+։ Ո՞վ է պատասխանատու Հուդայի բարձունքների համար+. մի՞թե Երուսաղեմը չէ։  Սամարիան ես դաշտում ավերակների կույտ կդարձնեմ+ և խաղողի այգի տնկելու տեղ։ Նրա քարերը հովտի մեջ կգցեմ ու նրա հիմքը կբացեմ+։  Նրա բոլոր քանդակված պատկերները ջարդուփշուր կլինեն+, և նրան որպես վարձ տրված բոլոր նվերները կրակի մեջ կայրվեն+։ Նրա բոլոր կուռքերը ես կոչնչացնեմ։ Այս ամենը նա ստացավ որպես վարձ իր մարմնավաճառության դիմաց, և դրանք որպես վարձ կտրվեն ուրիշ մարմնավաճառների»+։  Այդ պատճառով ես կոծ կանեմ ու կողբամ+, ոտաբոբիկ ու մերկ ման կգամ+, ես կոծ կանեմ շնագայլերի պես ու կսգամ էգ ջայլամների պես։  Նրա վերքն անբուժելի է+. այն հասել է մինչև Հուդա+, պատուհասը հասել է մինչև իմ ժողովրդի դարպասը՝ մինչև Երուսաղեմ+։ 10  «Գեթում մի՛ պատմեք այդ մասին, ոչ մի դեպքում լաց մի՛ եղեք+։ Աֆրայի տանը թավալվիր փոշու մեջ+։ 11  Ո՛վ Սաֆիրի բնակչուհի, անցիր ամոթալի մերկությամբ+։ Սաանանի բնակչուհին դուրս չի գալիս, Բեթ-​Եսելի լաց ու կոծը ձեզ կզրկի ապաստարանից։ 12  Մարոթի բնակչուհին բարիք է սպասել+, բայց Եհովայից չարիք է հասել Երուսաղեմի դարպասին+։ 13  Նժույգներ լծիր կառքին, ո՛վ Լաքիսի բնակչուհի+։ Սիոնի դստեր համար նա մեղքի սկիզբն էր+, քանի որ քո մեջ են Իսրայելի ապստամբությունները+։ 14  Այդ պատճառով հրաժեշտի նվերներ կտաս Մորեսեթ-​Գեթին+։ Աքզիբի+ տները խաբեցին Իսրայելի թագավորներին։ 15  Ես քեզ վրա կբերեմ նրան, ով կզրկի քեզ սեփականությունից+, ո՛վ Մարեսայի բնակչուհի+։ Իսրայելի փառավորը* կհասնի մինչև Ոդողոմ+։ 16  Կտրիր մազերդ և սափրիր գլուխդ քո սիրելի որդիների պատճառով+։ Արծվի պես ճաղատ դարձիր, որովհետև նրանք քո մոտից աքսորվեցին»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Իսրայելի փառքը»։