Միքիա 3:1-12
3 Ես ասացի. «Լսեցե՛ք, խնդրեմ, ո՛վ Հակոբի գլխավորներ ու Իսրայելի տան իշխաններ+։ Չէ՞ որ դո՛ւք պետք է իմանաք, թե ինչ է արդարությունը+։
2 Ո՛վ բարին ատողներ+ ու չարը սիրողներ+, որ մաշկում եք մարդկանց և պոկում եք միսը նրանց ոսկորներից+։
3 Դուք ուտում եք իմ ժողովրդի միսը+, քերթում եք նրա կաշին, փշրում եք ոսկորները, կոտրում եք դրանք, ինչպես ոսկորներն են կոտրում կաթսայի մեջ եփելու համար, և ինչպես միսը՝ պուտուկի մեջ եփելու համար+։
4 Այդ ժամանակ նրանք օգնության կկանչեն Եհովային, բայց նա չի պատասխանի+։ Ի պատասխան նրանց չար գործերի+՝ նա կծածկի իր երեսը նրանցից այդ ժամանակ+։
5 Այսպես է ասում Եհովան մարգարեների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին+, կծում են իրենց ատամներով+ ու գոռում՝ խաղաղությո՜ւն+, և որոնք պատերազմ են հայտարարում* նրանց դեմ, ովքեր նրանց բերանը ոչինչ չեն դնում+։
6 «Դրա համար ձեզ մոտ գիշեր կլինի+, որ տեսիլք չտեսնեք+, խավար կլինի, որ գուշակություն չանեք, արևը մայր կմտնի մարգարեների վրա, և օրը կմթնի նրանց վրա+։
7 Տեսանողները+ կամաչեն+, գուշակները+ կհիասթափվեն։ Նրանք բոլորը ստիպված կլինեն ծածկել իրենց բերանը*+, քանի որ Աստծուց պատասխան չկա»»+։
8 Իսկ ես Եհովայի ոգու շնորհիվ լցված եմ զորությամբ, արդարությամբ ու քաջությամբ+, որպեսզի Հակոբին պատմեմ իր ապստամբության և Իսրայելին՝ իր մեղքի մասին+։
9 Լսեցե՛ք սա, խնդրեմ, ո՛վ Հակոբի տան գլխավորներ ու Իսրայելի տան իշխաններ+, դուք, որ գարշում եք արդարությունից և ծռում եք այն ամենը, ինչ ուղիղ է+,
10 Սիոնը արյունով եք շինում և Երուսաղեմը՝ անարդարությամբ+։
11 Նրա գլխավորները կաշառքով են դատում+, նրա քահանաները վարձով են սովորեցնում+, նրա մարգարեները փողով են գուշակություն անում+, բայց միևնույն ժամանակ հույս են դնում Եհովայի վրա՝ ասելով. «Չէ՞ որ Եհովան մեր մեջ է+, մեզ վրա ոչ մի աղետ չի գա»+։
12 Ուստի ձեր պատճառով Սիոնը արտի պես պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտ պիտի դառնա+, իսկ Աստծու տան սարը անտառապատ բարձունքի պես պիտի լինի։