Միքիա 4:1-13
4 Վերջին օրերում+ Եհովայի տան+ լեռը+ կհաստատվի լեռների գագաթներից վեր ու կբարձրանա բլուրներից վեր+, և ժողովուրդները կհորդեն դեպի այն+։
2 Շատ ազգեր կգնան ու կասեն. «Եկե՛ք+, վե՛ր գնանք Եհովայի լեռը և Հակոբի Աստծու տունը+։ Նա կսովորեցնի մեզ իր ճանապարհները+, և մենք կքայլենք նրա ուղիներով»+։ Չէ՞ որ Սիոնից օրենք է դուրս գալու, և Երուսաղեմից՝ Եհովայի խոսքը+։
3 Նա դատավոր կլինի շատ ժողովուրդների մեջ+ և ամեն ինչ կշտկի+ հօգուտ հեռվում գտնվող զորավոր ազգերի+։ Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ+։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել+։
4 Ամեն մեկը կնստի իր որթատունկի ու թզենու տակ+, և ոչ ոք նրանց չի վախեցնի+, որովհետև Զորքերի Տեր Եհովայի բերանով է դա ասվել+։
5 Բոլոր ժողովուրդներն իրենց աստծու անունով կքայլեն+, բայց մենք մեր Աստված Եհովայի անունով կքայլենք+ դարեդար, հավիտյան+։
6 «Այդ օրը,– ասում է Եհովան,– ես կհավաքեմ կաղ ժողովրդին+ ու կժողովեմ ցիրուցան եղածին+՝ այն ժողովրդին, ում հետ խիստ եմ վարվել։
7 Ես մնացորդ կթողնեմ կաղ ժողովրդից+ և հեռու քշվածներին զորավոր ազգ կդարձնեմ+։ Սիոն լեռան վրա Եհովան նրանց վրա կթագավորի այժմ և հավիտյան+։
8 Իսկ քեզ, ո՛վ հոտի աշտարակ, ո՛վ Սիոնի դստեր բլուր+, առաջին իշխանությունը՝ Երուսաղեմի դստեր թագավորությունը+, քեզ կվերադառնա, այո՛, քեզ կվերադառնա+։
9 Այդ դեպքում ինչո՞ւ ես բարձր գոռում+։ Մի՞թե դու թագավոր չունես, կամ մի՞թե քո խորհրդականը մահացել է, որ ցավերը բռնել են քեզ, ինչպես ծննդաբերող կնոջը+։
10 Սաստիկ ցավ քաշիր ու տանջվիր ծննդաբերող կնոջ պես+, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև այդ ժամանակ դուրս կգաս քաղաքից ու դաշտում կապրես+։ Դու կհասնես մինչև Բաբելոն+։ Այնտեղ ազատ կարձակվես+, և Եհովան այնտեղ կփրկագնի քեզ թշնամիների ձեռքից+։
11 Քո դեմ շատ ազգեր կհավաքվեն, որոնք ասում են. «Թող նա պղծվի, և թող մեր աչքերը հաղթանակած նայեն Սիոնին»+։
12 Բայց նրանք չգիտեն Եհովայի մտքերը ու չեն հասկանում նրա մտադրությունները+. նա հավաքելու է նրանց, ինչպես նոր հնձած հացահատիկն են հավաքում կալի մեջ+։
13 Վե՛ր կաց ու կալսի՛ր, ո՛վ Սիոնի դուստր+, որովհետև քո եղջյուրը երկաթի կվերածեմ և քո կճղակները՝ պղնձի. դու շատ ժողովուրդներ կմանրացնես+։ Նրանց անարդար եկամուտը կնվիրես Եհովային+ և նրանց հարստությունը՝ ողջ երկրի ճշմարիտ Տիրոջը+՝ դրանց վրա արգելք դնելով»։