Նաում 1:1-15
1 Նինվեի դեմ ուղղված պատգամը+։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։
2 Եհովան բացարձակ նվիրվածություն պահանջող+ և վրեժխնդիր Աստված է։ Եհովան վրեժ է առնում+ և պատրաստ է թափելու իր բարկությունը+։ Եհովան վրեժ է առնում իր հակառակորդներից+ և բարկանում է իր թշնամիների վրա+։
3 Եհովան դանդաղ է բարկանալու մեջ+, մեծ զորության+ տեր է, Եհովան ոչ մի դեպքում անպատիժ չի թողնում+։
Նրա ճանապարհն անցնում է կործանող քամու և փոթորկի միջով. ամպերն ասես փոշի են նրա ոտքերի տակ+։
4 Նա սաստում է ծովին+ և ցամաքեցնում այն, չորացնում է բոլոր գետերը+։
Բասանն ու Կարմեղոսը չորացել են+, թառամել է Լիբանանի ծաղիկը։
5 Նրա պատճառով ցնցվում են լեռները, հալվում են բլուրները+։
Երկիրը կսասանվի նրա երեսից, նաև աշխարհն ու նրա բոլոր բնակիչները+։
6 Նրա դատապարտությանն ո՞վ կարող է դիմանալ+, նրա բորբոքված բարկության դեմ ո՞վ վեր կկենա+։
Նրա զայրույթը կթափվի ինչպես կրակ+, և ժայռերը փուլ կգան նրա պատճառով։
7 Եհովան բարի է+, ամրոց+՝ նեղության օրը+։
Նա գիտի նրանց, ովքեր ապաստան են փնտրում իր մոտ+։
8 Հորդահոս հեղեղով նա ամբողջովին կկործանի դրա* տեղը+, և խավարը կհետապնդի նրա թշնամիներին+։
9 Ի՞նչ եք խորհում Եհովայի դեմ+։ Նա լիակատար կործանում կբերի։
Աղետը չի կրկնվի+։
10 Թեև նրանք խճճվել են փշերի+ պես և հարբած են ասես գարեջրով+, նրանց կլափեն, ասես բոլորովին չոր ծղոտ+։
11 Քեզնից դուրս կգա Եհովայի դեմ չարիք ծրագրողը+, անօգուտ բան խորհողը+։
12 Այսպես է ասում Եհովան. «Թեև նրանք շատ ուժեղ են ու բազմաթիվ, այնուհանդերձ բնաջինջ կլինեն+ և հարձակման կենթարկվեն։ Ես անպատճառ կճնշեմ քեզ, որպեսզի այլևս չճնշեմ+։
13 Ես կկոտրեմ նրա լուծը քո վրայից+ և կքանդեմ կապանքներդ+։
14 Քո մասին Եհովան պատվիրել է. «Քո անունով այլևս սերունդ չի լինի+։ Քո աստվածների տնից կվերացնեմ քանդակված պատկերն ու ձուլածո արձանը+, քեզ համար թաղման վայր կպատրաստեմ+, որովհետև դու ոչնչություն ես»։
15 Ահա լեռների վրա են նրա ոտքերը, ով բարի լուր է բերում և խաղաղություն է հռչակում+։ Ո՛վ Հուդա, նշի՛ր տոներդ+, կատարի՛ր երդումներդ+, որովհետև ոչ մի անպիտան մարդ այլևս չի անցնի քո միջով+. նա ամբողջովին կկործանվի»+։
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ Նինվեի։