Նաում 2:1-13
2 Ցիրուցան անողը քո երեսի առաջ է դուրս եկել+։ Պահպանի՛ր ամրությունը, ուշադի՛ր նայիր ճանապարհին, ամրացրո՛ւ մեջքդ, լարի՛ր ուժերդ+։
2 Եհովան կվերականգնի Հակոբի վեհությունը+, ինչպես վերականգնեց Իսրայելի վեհությունը, քանի որ ամայացնողները ամայացրին նրանց+ և ավերեցին նրանց ընձյուղները+։
3 Նրա զորեղ մարդկանց վահանը կարմիր է ներկված, նրա զորավորները մուգ կարմիր են հագել+, նրա՝ պատերազմի պատրաստվելու օրը մարտակառքերի վրա կրակի պես շողշողում է երկաթե հանդերձանքը, թափահարվում են նիզակները, որ գիհու+ փայտից են։
4 Փողոցներում մարտակառքերը սլանում են մոլեգնած+, մեծ արագությամբ անցնում-դառնում են հրապարակներով, նման են ջահերի, անցնում են կայծակի պես+։
5 Նա կհիշի իր հզոր ռազմիկներին+։ Նրանք կսայթաքեն քայլելիս+։ Նրանք կշտապեն դեպի դրա պարիսպը, և պատնեշը կհաստատվի։
6 Գետի դարպասները պիտի բացվեն, ու պալատը պիտի հալվի։
7 Դա որոշված է. նա կմերկացվի, գերության կտարվի+, նրա աղախինները կմնչան աղավնիների պես+ և անդադար կուրծք կծեծեն+։
8 Իր գոյության առաջին իսկ օրերից Նինվեն+ ջրերի+ ավազանի պես էր, բայց նրանք փախչում են։ Նրանց կանչում են՝ «կանգնե՛ք, կանգնե՛ք», բայց ոչ ոք չի շրջվում+։
9 Արծա՛թ թալանեք, ոսկի՛ թալանեք+, որովհետև գանձերն անսահման են։ Ամեն տեսակ ցանկալի բաները խիստ շատ են+։
10 Դատարկությո՜ւն, ամայությո՜ւն... քաղաքն անմարդաբնակ է դարձել+։ Սրտերը հալվում են+, ծնկները դողում են+, բոլորի մեջքերը սարսափելի ցավերով են բռնվել+, բոլորի երեսները տագնապից կարմրել են+։
11 Որտե՞ղ է առյուծների որջը՝ հզոր առյուծների քարայրը՝ այն վայրը, որտեղ առյուծը մտնում ու ման էր գալիս+, որտեղ առյուծի կորյունն էր բնակվում, և ոչ ոք չէր վախեցնում նրանց+։
12 Առյուծը բավականին որս էր պատառոտում իր ձագերի համար ու խեղդում էր իր էգ առյուծների համար։ Իր փոսերը նա լցնում էր որսով և իր թաքստոցները՝ պատառոտված կենդանիներով+։
13 «Ահա ես քո դեմ եմ,– ասում է Զորքերի Տեր Եհովան+,– ծխի մեջ կայրեմ քո մարտակառքերը+, և սուրը կխժռի քո առյուծներին+։ Դու այլևս որս չես անի երկրի վրա*, և այլևս չի լսվի պատգամաբերներիդ ձայնը»+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Երկրի վրայից կոչնչացնեմ քո որսը»։