Նաում 3:1-19
3 Վա՜յ արյունահեղ քաղաքին+։ Նա լի է խաբեությամբ ու թալանով, երբեք առանց որսի չի մնում։
2 Լսվում է մտրակի+ ձայնը, անիվի դղրդյունը, սլանում է նժույգը, ու ցնցվում է կառքը+։
3 Ձիավորը, սրի փայլը, նիզակի փայլատակումը+, սպանվածների շատությունը, դիակների մեծ կույտը... մեռած մարմիններին վերջ չկա։ Նրանք ընկնում են՝ այդ մարմիններին դիպչելով։
4 Այս ամենը նրանից է, որ հմայիչ ու գրավիչ կախարդուհի մարմնավաճառի+ մարմնավաճառությունը սահման չունի։ Նա իր մարմնավաճառությամբ որոգայթն է գցում ազգերին և իր կախարդությամբ+՝ տոհմերին։
5 «Ահա ես քո դեմ եմ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան.– քո քղանցքները երեսիդ վրա կբարձրացնեմ ու այնպես կանեմ, որ ազգերը տեսնեն քո մերկությունը+ և թագավորությունները՝ քո անարգանքը։
6 Նողկալի բաներ կգցեմ քեզ վրա+, քեզ արհամարհելի կդարձնեմ և ի ցույց կդնեմ+։
7 Ով որ տեսնի քեզ, կփախչի+ ու կասի. «Նինվեն կողոպտվե՜լ է. ո՞վ կկարեկցի նրան»։ Որտեղի՞ց քեզ համար մխիթարողներ գտնեմ։
8 Մի՞թե դու Նով-Ամոնից+ լավն ես, որը նստած էր Նեղոսի ջրանցքների+ մոտ։ Նրա շուրջբոլորը ջուր էր, ծովը նրա հարստությունն էր, պարիսպ էր նրա համար։
9 Եթովպիան նրա ողջ հզորությունն էր, ինչպեսև Եգիպտոսը+։ Այդ հզորությանը սահման չկար, Փութն ու լիբիացիները օգնում էին նրան+։
10 Նրան նույնպես աքսոր էր վիճակված, և նա գերության գնաց+։ Նրա երեխաները դաժանորեն սպանվեցին բոլոր փողոցների անկյուններում+։ Նրա փառավորվածների համար վիճակ գցեցին+, և նրա բոլոր մեծամեծները շղթաներով կապվեցին+։
11 Դու նույնպես կհարբես+ ու կթաքնվես+։ Դու նույնպես ապաստարան կփնտրես թշնամուց+։
12 Քո բոլոր ամրությունները նման են առաջին հասած պտուղներով թզենիների, որոնք եթե թափ տրվեն, կընկնեն ուտողի բերանը+։
13 Ահա ժողովուրդդ քո մեջ կանանց պես է+։ Երկրիդ դարպասները անպատճառ կբացվեն քո թշնամիների առաջ, կրակը կլափի քո նիգերը+։
14 Քանի դեռ չեն պաշարել քեզ, ջուր հանիր քեզ համար+, ամրացրու ամրություններդ+, մտիր ցեխը և կոխկռտիր կավը, ամուր բռնիր աղյուսի կաղապարը։
15 Կրակը կլափի քեզ, սուրը բնաջինջ կանի+, այն կլափի քեզ, ինչպես մորեխի+ թրթուրին։ Թրթուրների պես բազմաքանակ դարձիր, մորեխների պես բազմաքանակ դարձիր։
16 Քո առևտրականներին երկնքի աստղերից էլ շատ ես դարձրել+։
Մորեխի թրթուրները պատռում են իրենց մաշկը և թռչում։
17 Քո պահապանները մորեխի պես են, և քո զինվորագրող զորապետները՝ մորեխի երամի պես։ Ցուրտ օրը նրանք ճամբար են դնում քարե փարախներում, բայց հենց որ արևը շողում է, փախչում են, և նրանց տեղը հայտնի չէ+։
18 Հովիվներդ նիրհում են+, ո՛վ Ասորեստանի թագավոր, հզոր ռազմիկներդ իրենց բնակատեղերում են+, ժողովուրդդ ցիրուցան է եղել լեռների վրա, մեկը չկա, որ հավաքի նրանց+։
19 Քո աղետին ամոքում չկա, քո վերքն անբուժելի է+։ Բոլոր նրանք, ովքեր կլսեն քո մասին, ծափ կտան+, որովհետև մի՞թե կա մեկը, որն անդադար չի տառապել քո չարությունից»+։