Նեեմիա 1:1-11
1 Աքալիայի որդի Նեեմիայի խոսքերը+. քսաներորդ տարում+՝ քասղև+ ամսում, ես Շուշան ամրոցում էի+։
2 Այդ ժամանակ Հանանին+՝ իմ եղբայրներից մեկը, Հուդայից ուրիշ տղամարդկանց հետ եկավ, ու ես նրանց հարցրի+ Երուսաղեմի և հրեաների+ այն մնացորդի+ մասին, ովքեր վերադարձել էին գերությունից+։
3 Նրանք էլ պատասխանեցին. «Մնացորդը, որը վերադարձել է գերությունից և գտնվում է գավառում+, շատ ծանր վիճակում է+ և նախատինք է կրում+։ Երուսաղեմի պարիսպը+ քանդված է, իսկ դարպասները+ կրակով այրված են»։
4 Այդ խոսքերը լսելուն պես ես նստեցի ու լաց եղա և օրեր շարունակ սուգ էի անում, ծոմ+ էի պահում և աղոթում էի երկնքի Աստծուն+։
5 Ես ասացի. «Ա՜խ, Եհո՜վա, երկնքի՛ Աստված, մե՛ծ և ահազդո՛ւ Աստված+, որ ուխտ ես պահում+ և սիրառատ բարություն* ցուցաբերում քեզ սիրողների+ ու քո պատվիրանները+ պահողների հանդեպ։
6 Խնդրում եմ, թող քո ականջը ուշադիր լինի+, և թող քո աչքերը բաց լինեն, որպեսզի լսես քո ծառայի աղոթքը+, որն ուղղում եմ քեզ այսօր։ Օր ու գիշեր+ ես աղոթում եմ Իսրայելի որդիների՝ քո ծառաների համար և խոստովանում+ Իսրայելի որդիների մեղքերը+, որոնք գործեցինք քո հանդեպ։ Մենք մեղք ենք գործել, ինչպես ես, այնպես էլ իմ հոր տունը+։
7 Արդարև, մենք ապականված գործեր արեցինք քո դեմ+ ու չպահեցինք այն պատվիրանները+, կանոններն+ ու դատավճիռները+, որոնք դու պատվիրեցիր քո ծառա Մովսեսին+։
8 Խնդրում եմ, հիշիր+ այն խոսքը, որ պատվիրեցիր քո ծառա Մովսեսին ու ասացիր. «Եթե անհավատարմությամբ վարվեք, ապա ես կցրեմ ձեզ ժողովուրդների մեջ+։
9 Իսկ եթե վերադառնաք ինձ մոտ+, պահեք իմ պատվիրաններն+ ու կատարեք դրանք+, ապա թեև ցիրուցան եղած էլ լինեք մինչև երկնքի ծայրը, ես կհավաքեմ+ ձեզ ու կբերեմ այն վայրը+, որն ընտրել եմ, որպեսզի իմ անունն այնտեղ լինի»+։
10 Նրանք քո ծառաներն են+՝ քո ժողովուրդը+, որին ազատեցիր քո մեծ զորությամբ+ ու զորավոր ձեռքով+։
11 Ա՜խ, Եհո՜վա, խնդրում եմ, թող ականջդ ուշադիր լինի քո ծառայի աղոթքին և քո ծառաների աղոթքին+, որոնց հաճելի է քո անունից վախենալը+։ Խնդրում եմ, այսօր հաջողություն տուր քո ծառային+, և թող որ այս մարդը խղճա ինձ»+։
Այդ ժամանակ ես գինեմատույց+ էի թագավորի մոտ։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «նվիրված սեր»։