Նեեմիա 11:1-36

11  Ժողովրդի իշխանները+ բնակություն հաստատեցին Երուսաղեմում+, սակայն մնացած ժողովուրդը վիճակ գցեց+, որպեսզի ընտրի տասից մեկին՝ Երուսաղեմում՝ սուրբ քաղաքում+ բնակվելու համար, իսկ մնացած իննին՝ մյուս քաղաքներում։  Ժողովուրդն օրհնեց+ բոլոր նրանց, ովքեր հոժարակամորեն+ ցանկացան բնակվել Երուսաղեմում։  Սրանք են գավառի+ գլուխները, ովքեր բնակություն հաստատեցին Երուսաղեմում+, բացի իսրայելացիներից+, քահանաներից+, ղևտացիներից+, նաթանայիմներից+ ու Սողոմոնի ծառաների որդիներից+, ովքեր բնակվեցին Հուդայի քաղաքներում՝ ամեն մեկն իր կալվածքում, իր քաղաքում+։  Երուսաղեմում նաև բնակվեցին Հուդայի որդիներից ու Բենիամինի որդիներից ոմանք+։ Հուդայի որդիներից՝ Փարեսի+ որդիներից՝ Մաղաղիելի որդի Սափատիայի որդի Ամարիայի որդի Զաքարիայի որդի Օզիայի որդի Աթայիան,  և Շելայանների տոհմից՝ Զաքարիայի որդի Հոարիբի որդի Ադայիայի որդի Ազայիայի որդի Քոլոզեի որդի Բարուքի որդի Մաասիան։  Փարեսի բոլոր որդիները, ովքեր բնակություն հաստատեցին Երուսաղեմում, չորս հարյուր վաթսունութ հոգի էին՝ ընդունակ տղամարդիկ։  Սրանք էին Բենիամինի+ որդիները. Հեսայիայի որդի Իթիելի որդի Մաասիայի որդի Կոլայիայի որդի Փադայիայի որդի Հովադի որդի Մեսուլամի+ որդի Սալլուն,  նրանից հետո՝ Գեբեին և Սելեին՝ ընդամենը՝ ինը հարյուր քսանութ հոգի,  նաև Զեքրիի որդի Հովելը, որը նրանց վերակացուն էր, և Ասանուայի որդի Հուդան, որը քաղաքի երկրորդ մարդն էր։ 10  Քահանաներից՝ Հոարիբի+ որդի Հեդայիան, Հաքինը+, 11  ճշմարիտ Աստծու տան գլխավորներից մեկի՝ Աքիտոբի+ որդի Մարիոթի որդի Սադոկի+ որդի Մեսուլամի+ որդի Քեղկիայի որդի Սարայիան, 12  և նրանց եղբայրները՝ տանը աշխատողները+՝ ընդամենը՝ ութ հարյուր քսաներկու հոգի։ Մելքիայի+ որդի Փասուրի+ որդի Զաքարիայի որդի Ամասիի որդի Փալալիայի որդի Հերոամի+ որդի Ադայիան 13  և նրա եղբայրները՝ ազգատոհմերի գլուխները+՝ երկու հարյուր քառասուներկու հոգի։ Նաև Եմմերի որդի Մեսելամոթի որդի Ահզայի որդի Ազարիելի որդի Ամեշան 14  ու նրա եղբայրները՝ զորավոր ու խիզախ տղամարդիկ+՝ ընդամենը՝ հարյուր քսանութ հոգի, և նրանց վերակացու+ Զաբդիելը, որը մեծամեծների տոհմից էր։ 15  Ղևտացիներից+՝ Բունիի որդի Ասաբիայի+ որդի Եզրիկամի որդի Ասուբի որդի Սեմայիան 16  և ղևտացիների գլուխներից՝ Սաբեթան+ ու Հոզաբադը+, ովքեր վերահսկում էին ճշմարիտ Աստծու տան դրսի գործերը, 17  Ասափի+ որդի Զաբդիի որդի Միքայի որդի Մաթանիան+, որը ղեկավարում էր փառաբանական երգերի կատարումը+ և աղոթքի ժամանակ գովաբանություն էր անում+, Բակբոկիան, որն իր եղբայրների մեջ երկրորդն էր, նաև Իդիթունի+ որդի Գալալի+ որդի Սամուայի որդի Աբդան։ 18  Սուրբ քաղաքում+ բոլոր ղևտացիները երկու հարյուր ութսունչորս հոգի էին։ 19  Դռնապաններն+ էին Ակկուբը, Տելմոնը+ և նրանց եղբայրները, ովքեր պահպանում էին դարպասները+՝ ընդամենը՝ հարյուր յոթանասուներկու հոգի։ 20  Մնացած իսրայելացիները, քահանաներն ու ղևտացիները գտնվում էին Հուդայի մյուս բոլոր քաղաքներում՝ ամեն մեկն իր ժառանգական կալվածքում+։ 21  Նաթանայիմները+ բնակվում էին Օֆելում+. Զիհան ու Գիսփան վերակացություն էին անում նաթանայիմների վրա։ 22  Երգիչներ+ Ասափի+ որդիներից Միքայի+ որդի Մաթանիայի+ որդի Ասաբիայի որդի Բանիի որդի Օզին Երուսաղեմում ղևտացիների վերակացուն էր+, որը վերահսկում էր ճշմարիտ Աստծու տան աշխատանքները։ 23  Նրանց համար թագավորի կողմից հրաման էր արձակվել+, և ամեն օր հաստատված կարգով բավարարվում էին երգիչների կարիքները+։ 24  Հուդայի որդի Զարայի որդիներից Մասիզեբելի որդի Փեթայիան թագավորի աջ ձեռքն էր ժողովրդին առնչվող բոլոր հարցերում։ 25  Սրանք են այն ավաններն+ ու դրանց դաշտերը, որտեղ բնակվում էին Հուդայի որդիներից ոմանք. Կարիաթ-​Արբան+ ու դրա կախյալ քաղաքները, Դեբոնն* ու դրա կախյալ քաղաքները, Կաբիսելն+ ու դրա ավանները, 26  Հեսուան, Մոլադան+, Բեթ-​Փալեթը+, 27  Ասար-​Սուալը+, Բերսաբեեն+ և դրա կախյալ քաղաքները, 28  Սիկելակը+, Մեքոնան և դրա կախյալ քաղաքները, 29  Ենռեմոնը+, Սարաան+, Հերիմութը+, 30  Զանոան+, Ոդողոմն+ ու դրանց ավանները, Լաքիսն+ ու դրա դաշտերը, Ազեկան+ ու դրա կախյալ քաղաքները։ Նրանք բնակություն հաստատեցին Բերսաբեեից մինչև Հիննոմի հովիտը+։ 31  Բենիամինի որդիներն ապրում էին Գեբայում+, Մաքմասում+, Այիայում+, Բեթելում+ և դրա կախյալ քաղաքներում, 32  Անաթոթում+, Նոբում+, Անանիայում, 33  Հասորում, Ռամայում+, Գեթթայիմում+, 34  Ադիդում, Սեբոիմում, Նեբալատում, 35  Լոդում+, Օնոյում+ և արհեստավորների հովտում։ 36  Հուդայում բնակվող ղևտացիների ստորաբաժանումներից մի քանիսը բնակություն հաստատեցին Բենիամինում։

Ծանոթագրություններ

Հվնբր Հս 15։22-ի «Դեմոնան» է։