Նեեմիա 12:1-47
12 Սրանք էին այն քահանաներն ու ղևտացիները, ովքեր դուրս եկան Սաղաթիելի+ որդի Զորաբաբելի+ և Հեսուայի+ հետ. Սարայիան, Երեմիան, Եզրասը,
2 Ամարիան+, Մալուքը, Քետտուսը,
3 Սեքենիան, Ռեումը, Մերամոթը,
4 Ադդոն, Կինեթոն, Աբիան,
5 Միամինը, Մովադիան, Բելգան,
6 Սեմայիան+, Հոարիբը, Հեդայիան+,
7 Սալլուն*, Ամոկը+, Քեղկիան և Հեդայիան+։ Հեսուայի+ օրերում սրանք էին քահանաների ու նրանց եղբայրների գլուխները։
8 Ղևտացիներն էին՝ Հեսուան+, Բանուին+, Կադմիելը+, Սարաբիան, Հուդան և Մաթանիան+, որը իր եղբայրների հետ միասին ղեկավարում էր շնորհակալական երգերի կատարումը։
9 Բակբոկիան, Ուննին և նրանց եղբայրները նրանց դիմաց կանգնած պահակություն էին անում։
10 Հեսուան ունեցավ Հոակիմին+, Հոակիմը ունեցավ Ելիասիբին+, Ելիասիբը ունեցավ Հոիադային+,
11 Հոիադան ունեցավ Հովնաթանին, Հովնաթանը ունեցավ Հադուային+։
12 Հոակիմի օրերում քահանաների ազգատոհմերի գլուխներն էին+. Սարայիայինը+ Մարայիան էր, Երեմիայինը Հանանիան էր,
13 Եզրասինը+ Մեսուլամն էր, Ամարիայինը Հովհանանն էր,
14 Մալուքինը Հովնաթանն էր, Սաբանիայինը+ Հովսեփն էր,
15 Հարիմինը+ Եդնան էր, Մարիոթինը Քելկանն էր,
16 Ադդոյինը Զաքարիան էր, Կինեթոնինը Մեսուլամն էր,
17 Աբիայինը+ Զեքրին էր, Մինիամինինը*, ....*, Մոադիայինը Փիլտան էր,
18 Բելգայինը+ Սամուան էր, Սեմայիայինը Հովնաթանն էր,
19 Հոարիբինը Մաթանան էր, Հեդայիայինը+ Օզին էր,
20 Սելեիինը Կալլան էր, Ամոկինը Եբերն էր,
21 Քեղկիայինը Ասաբիան էր և Հեդայիայինը+ Նաթանայելն էր։
22 Ելիասիբի+, Հոիադայի+, Հոհանանի ու Հադուայի+ օրերում ղևտացիները, ինչպես նաև քահանաները՝ որպես ազգատոհմերի գլուխներ, գրանցված էին մինչև պարսից Դարեհի թագավորությունը։
23 Ղևիի որդիները՝ որպես ազգատոհմերի գլուխներ+, տարեգրության գրքում գրանցված էին մինչև Ելիասիբի որդի Հոհանանի օրերը։
24 Ղևտացիների գլուխներն էին՝ Ասաբիան, Սարաբիան+, Կադմիելի+ որդի Հեսուան և նրանց եղբայրները, որոնք կանգնած էին նրանց դիմաց, ու գովաբանում և շնորհակալական երգեր էին երգում, ինչպես որ պատվիրել էր+ ճշմարիտ Աստծու մարդ Դավիթը։ Մի պահակախումբը կանգնած էր մյուս պահակախմբի կողքին։
25 Մաթանիան+, Բակբոկիան, Աբդիան, Մեսուլամը, Տելմոնն ու Ակկուբը+ դռնապաններ էին+ և պահակախմբով պահակություն էին անում դարպասների կողքին գտնվող պահեստների մոտ։
26 Նրանք ապրում էին Հոսեդեկի+ որդի Հեսուայի+ որդի Հոակիմի+, ինչպես նաև կառավարիչ Նեեմիայի+ և գրագիր Եզրաս+ քահանայի օրերում։
27 Երուսաղեմի պարսպի հանդիսավոր բացմանը+ փնտրեցին ղևտացիներին, որպեսզի նրանց իրենց բնակության բոլոր տեղերից բերեն Երուսաղեմ ու կատարեն հանդիսավոր բացումը՝ ուրախությամբ շնորհակալություն հայտնելով+ և ծնծղաներով, տավիղներով+ ու քնարներով+ Աստծուն երգելով+։
28 Երգիչների որդիները հավաքվեցին Շրջանից*+, Երուսաղեմի ողջ շրջակայքից, նետոֆաթացիների+ ավաններից,
29 Բեթ-Գաղգաղայից+, Գեբայի+ ու Ազամոթի+ դաշտերից, քանի որ Երուսաղեմի ողջ շրջակայքում երգիչներն իրենց համար ավաններ+ էին կառուցել։
30 Քահանաներն ու ղևտացիները մաքրվեցին+, նաև մաքրեցին ժողովրդին+, դարպասներն+ ու պարիսպը+։
31 Հետո Հուդայի իշխաններին+ հանեցի պարսպի վրա։ Շնորհակալական երգեր երգելու համար ես երկու մեծ երգչախումբ կարգեցի+, նաև նրանց ուղեկցող երթեր։ Նրանցից մեկը պարսպի վրայով գնում էր դեպի աջ՝ դեպի Մոխրի դարպասը+։
32 Նրանց հետևից գնում էին Օսեիան, Հուդայի իշխանների կեսը,
33 Ազարիան, Եզրասը, Մեսուլամը,
34 Հուդան, Բենիամինը, Սեմայիան, Երեմիան,
35 ինչպես նաև քահանաների որդիներից փողերով+ գնում էր Ասափի+ որդի Զաքուրի+ որդի Միքայիայի որդի Մաթանիայի որդի Սեմայիայի որդի Հովնաթանի որդի Զաքարիան,
36 իսկ նրա եղբայրներ Սեմայիան, Ազարիելը, Միլալան, Գիլալան, Մաան, Նաթանայելը, Հուդան և Հանանին գնում էին ճշմարիտ Աստծու մարդ Դավթի երաժշտական գործիքներով+, և նրանց առջևից գնում էր գրագիր Եզրասը+։
37 Աղբյուրի դարպասից+ նրանք գնացին Դավթի քաղաքի+ Աստիճանների+ վերևով, զառիվեր բարձրացող պարսպով, որը Դավթի տնից վեր էր, ու հասան Ջրի դարպասին+, որն արևելքում էր։
38 Շնորհակալական երգեր կատարող մյուս երգչախումբը+, որի հետևից գնում էինք ես և ժողովրդի կեսը, գնում էր Փռերի աշտարակի+ վրայով անցնող պարսպով, հետո անցնում էր Լայն պարսպով+,
39 գնում էր Եփրեմի դարպասով+ դեպի Հին քաղաքի դարպասը+, հետո Ձկների դարպասով+, Անանայելի աշտարակով+ և Մեայի աշտարակով+ գնում էր դեպի Ոչխարների դարպասը+. այն եկավ ու կանգնեց Պահակախմբի դարպասի մոտ։
40 Ի վերջո, շնորհակալական երգեր կատարող երկու երգչախմբերը+ կանգ առան ճշմարիտ Աստծու տան մոտ+, կանգ առանք նաև ես ու փոխանորդների կեսը+,
41 քահանաներ Եղիակիմը, Մաասիան, Մինիամինը, Միքայիան, Ելիոենան, Զաքարիան և Հանանիան, որը փողերով էր+,
42 ինչպես նաև Մաասիան, Սեմայիան, Եղիազարը, Օզին, Հովհանանը, Մելքիան, Էլամն ու Եզերը։ Իսկ երգիչները, որոնց վերակացուն Եզերիան էր, բարձրաձայն երգում էին+։
43 Այդ օրը նրանք մեծ զոհեր մատուցեցին+ և ուրախացան+, քանի որ ճշմարիտ Աստված նրանց մեծ ուրախություն էր պարգևել+։ Կանայք+ ու երեխաներն+ էլ էին ուրախանում, այնպես որ Երուսաղեմի ուրախության ձայնը հեռվից էր լսվում+։
44 Նույն օրը նշանակվեցին տղամարդիկ, որպեսզի հոգ տանեն որպես պահեստ+ ծառայող սրահների+, նվիրաբերությունների+, առաջին պտուղների+ և տասանորդների+ սրահների մասին, որպեսզի քաղաքների դաշտերից այնտեղ հավաքեն քահանաների ու ղևտացիների համար+ օրենքով նախատեսված բաժինները+, քանի որ Հուդայի ուրախության պատճառը այնտեղ ծառայող քահանաներն ու ղևտացիներն էին+։
45 Վերջիններս սկսեցին կատարել իրենց Աստծու առաջ ունեցած պարտականությունները+ և մաքրման պարտականությունները+։ Նույնը արեցին նաև երգիչներն+ ու դռնապանները+, ինչպես որ պատվիրել էին Դավիթն ու նրա որդի Սողոմոնը,
46 քանի որ վաղեմի ժամանակներում՝ Դավթի և Ասափի օրերում, երգիչների գլխավորներ կային+ և փառաբանական ու շնորհակալական երգեր էին երգվում Աստծուն+։
47 Զորաբաբելի+ ու Նեեմիայի+ օրերում ամբողջ Իսրայելը տալիս էր երգիչներին+ ու դռնապաններին+ հասանելիք ամենօրյա բաժինները և դրանք առանձնացնում էր ղևտացիների համար+, իսկ ղևտացիները դրանք առանձնացնում էին Ահարոնի որդիների համար։