Նեեմիա 13:1-31

13  Այդ օրը ժողովրդի առաջ բարձրաձայն ընթերցվեց+ Մովսեսի գրքից+, և նրանում գտնվեց այն գրվածքը, որում ասվում էր, որ ամմոնացիներն+ ու մովաբացիները+ չպետք է մտնեն ճշմարիտ Աստծու ժողովը դարեդար+,  որովհետև Իսրայելի որդիներին նրանք հաց+ ու ջրով+ չէին դիմավորել, այլ ընդդեմ նրանց վարձել էին Բաղաամին+, որ անիծի նրանց+։ Սակայն մեր Աստվածը անեծքը օրհնության վերածեց+։  Երբ նրանք լսեցին օրենքը+, սկսեցին ողջ բազմազգ ժողովրդին առանձնացնել+ Իսրայելից։  Դրանից առաջ Ելիասիբ+ քահանան, որը պատասխանատու էր մեր Աստծու տան ճաշասրահների+ համար և Տուբիայի+ ազգականն էր,  նրա համար մի մեծ ճաշասրահ կառուցեց+, որտեղ մինչ այդ պահվում էին հացի ընծան+, կնդրուկը, զանազան իրեր, հացահատիկի, նոր գինու+ և յուղի+ տասներորդ մասը, որ նախատեսված էր ղևտացիների+, երգիչների ու դռնապանների համար. այնտեղ նաև պահվում էր քահանաների համար կատարվող նվիրաբերությունը։  Այդ ողջ ընթացքում ես Երուսաղեմում չէի, քանի որ Բաբելոնի թագավոր Արտաքսերքսեսի+ թագավորության երեսուներկուերորդ տարում+ գնացել էի թագավորի մոտ։ Որոշ ժամանակ անց թագավորից գնալու թույլտվություն խնդրեցի+։  Հետո եկա Երուսաղեմ ու տեսա, թե ինչ չարիք էր գործել Ելիասիբը+՝ Տուբիայի+ համար ճշմարիտ Աստծու տան+ գավիթում սրահ կառուցելով։  Դա ինձ խիստ վրդովեցրեց+։ Ուստի Տուբիայի տան ամբողջ կահույքը ճաշասրահից դուրս շպրտեցի+։  Այնուհետև պատվիրեցի մաքրել+ ճաշասրահները+ և դարձյալ այնտեղ բերեցի ճշմարիտ Աստծու տան պատկանելիքները+, հացի ընծան ու կնդրուկը+։ 10  Նաև իմացա, որ ղևտացիներին չէին տրվում իրենց բաժինները+, ուստիև ծառայություն անող բոլոր ղևտացիներն ու երգիչները ցիրուցան էին եղել իրենց արտերը+։ 11  Ես էլ նախատեցի+ փոխանորդներին+՝ ասելով. «Ինչո՞ւ է ճշմարիտ Աստծու տունը անուշադրության մատնվել»+։ Հետո հավաքեցի ղևտացիներին ու կարգեցի իրենց դիրքերում։ 12  Եվ ամբողջ Հուդան հացահատիկի+, նոր գինու+ և յուղի+ տասներորդ մասը+ բերեց պահեստներ+։ 13  Այդ ժամանակ Սելեմիա քահանային, գրագիր Սադոկին ու ղևտացի Փադայիային նշանակեցի որպես պահեստների պատասխանատուներ, ինչպես նաև նրանց ղեկավարության տակ գտնվող Մաթանիայի+ որդի Զաքուրի որդի Հանանին, քանի որ նրանք բոլորը հավատարիմ էին համարվում+, և նրանց պարտականությունն էր իրենց եղբայրներին բաշխել+ նրանց հասանելիքը։ 14  Ո՜վ իմ Աստված, հիշիր+ ինձ այս բանի համար և մտքիցդ մի՛ ջնջիր+ սիրառատ բարությամբ լի իմ գործերը, որ արեցի իմ Աստծու տան+ և նրանում կատարվող ծառայությունների համար։ 15  Այդ օրերին տեսա, որ Հուդայում մարդիկ շաբաթ+ օրով հնձաններում խաղող էին ճմլում, հացահատիկի խրձեր էին բերում ու դրանցով բեռնում+ էշերը+։ Նաև բեռնում էին գինի, խաղող, թուզ+ և ամեն տեսակ բեռներ ու շաբաթ օրով բերում էին Երուսաղեմ+։ Ես էլ հանդիմանեցի նրանց այն օրը, երբ նրանք մթերք էին վաճառում։ 16  Քաղաքում բնակվող տյուրոսցիները+ ձկներ և ամեն տեսակ ապրանք+ էին բերում ու Երուսաղեմում շաբաթ օրով վաճառում էին Հուդայի որդիներին։ 17  Ես նախատեցի Հուդայի իշխանավորներին+ ու ասացի. «Այս ի՞նչ չարիք եք անում։ Ինչո՞ւ եք պղծում շաբաթ օրը։ 18  Չէ՞ որ ձեր նախահայրերն էլ այդպես արեցին+, և մեր Աստվածը մեզ ու մեր քաղաքի վրա բերեց այս ողջ փորձանքը+։ Իսկ դուք, շաբաթը պղծելով+, Իսրայելի դեմ բարկությունն ավելի շատ եք բորբոքում»։ 19  Նախքան շաբաթ օրը, երբ Երուսաղեմի դարպասների վրա ստվեր ընկավ, ես իսկույն պատվիրեցի փակել դռները+ և ասացի, որ չբացեն դրանք, մինչև որ շաբաթ օրն անցնի։ Իմ սպասավորներից ոմանց կանգնեցրի դարպասների մոտ, որ շաբաթ օրով ոչ մի բեռ ներս չբերվի+։ 20  Այդ պատճառով էլ առևտրականներն ու ամեն տեսակ ապրանքներ վաճառողները մեկ-​երկու անգամ գիշերեցին Երուսաղեմից դուրս։ 21  Ես զգուշացրի+ նրանց ու ասացի. «Ինչո՞ւ եք պարսպի մոտ գիշերում։ Եթե մեկ անգամ էլ այդպես անեք, արդեն ուժով ձեզ կվռնդեմ»+։ Այդ ժամանակվանից նրանք այլևս շաբաթ օրը չէին գալիս։ 22  Ես ղևտացիներին+ պատվիրեցի, որ կանոնավորաբար մաքրվեն+, գան ու պահպանեն դարպասները+, որպեսզի սրբացնեն+ շաբաթ օրը։ Ո՜վ իմ Աստված, սրա համար էլ հիշիր+ ինձ և քո մեծ սիրառատ բարությամբ խղճա ինձ+։ 23  Այդ օրերին նաև իմացա, որ հրեաները կնության էին առել+ ազոտոսցի+, ամմոնացի և մովաբացի+ կանանց։ 24  Նրանց որդիների կեսը խոսում էր ազոտոսցիների լեզվով, ու ոչ ոք հրեաների լեզվով չէր կարողանում խոսել+, այլ ուրիշ ժողովուրդների լեզուներով էր խոսում։ 25  Ես նախատեցի, խիստ հանդիմանեցի նրանց+, նրանցից ոմանց ծեծեցի+, մազերը փետեցի ու ստիպեցի, որ Աստծով երդվեն+։ Եվ ասացի. «Ձեր աղջիկներին չտաք նրանց որդիներին ու նրանց աղջիկներին ձեզ կամ ձեր որդիների համար կնության չառնեք+։ 26  Չէ՞ որ Իսրայելի Սողոմոն թագավորը նրանց պատճառով մեղք գործեց+։ Բազում ազգերի մեջ նրա պես թագավոր չկար+։ Նրա Աստվածը սիրում էր նրան+, դրա համար էլ նրան թագավոր էր դրել ողջ Իսրայելի վրա։ Բայց օտար կանայք նույնիսկ նրան մեղքի մեջ գցեցին+։ 27  Ինչպե՞ս կարող եք այս մեծ չարիքը գործել և անհավատարմորեն վարվել մեր Աստծու հանդեպ՝ օտար կանանց կնության առնելով»+։ 28  Քահանայապետ Ելիասիբի+ որդի Հոիադայի+ որդիներից մեկը օրոնացի+ Սանաբաղատի+ փեսան էր։ Այդ իսկ պատճառով ես վռնդեցի նրան իմ մոտից+։ 29  Հիշիր նրանց, ո՜վ իմ Աստված, այն բանի համար, որ պղծեցին+ քահանայությունը և քահանայության ու ղևտացիների+ համար արված ուխտը+։ 30  Ես մաքրեցի+ նրանց բոլոր օտար բաներից և քահանաներին ու ղևտացիներին պարտականություններ տվեցի՝ ամեն մեկին իր գործում+։ 31  Նաև միջոցներ ձեռք առա նշանակված ժամանակին փայտի+ մատակարարման և առաջին հասած պտուղների համար։ Ո՜վ իմ Աստված, հիշիր+ ինձ ի բարին+։

Ծանոթագրություններ