Նեեմիա 2:1-20

2  Արտաքսերքսես+ թագավորի թագավորության քսաներորդ+ տարում՝ նիսան ամսում+, նրա առաջ գինի կար, և ես սովորականի պես գինի վերցրի ու տվեցի թագավորին+։ Մինչ այդ ես երբեք տրտմած չէի եղել նրա առաջ+։  Ուստի թագավորը հարցրեց ինձ. «Ինչո՞ւ է դեմքդ տրտում+, չէ՞ որ հիվանդ չես։ Դա հաստատ սրտի տրտմություն է»+։ Այդ պահին ես շատ վախեցա։  Հետո թագավորին ասացի. «Թող թագավորը հավիտյան ո՛ղջ լինի+։ Ինչպե՞ս կարող է երեսս տրտում չլինել. այն քաղաքը+, որտեղ թաղված են իմ նախահայրերը+, ամայացած է, իսկ դարպասները հրկիզված են»+։  Թագավորը հարցրեց. «Ի՞նչ է քո ուզածը»+։ Ես իսկույն աղոթեցի+ երկնքի Աստծուն+։  Հետո թագավորին ասացի. «Եթե թագավորին հաճելի է+ ու եթե ծառադ հաճություն է գտել քո առաջ+, ուղարկիր ինձ Հուդա, այն քաղաքը, որտեղ թաղված են իմ նախահայրերը, որպեսզի վերակառուցեմ+ այն»։  Այդ ժամանակ թագավորն ինձ ասաց (նրա կինը՝ թագուհին, նստած էր նրա կողքին). «Ինչքա՞ն կտևի քո ճամփորդությունը, ու ե՞րբ կվերադառնաս»։ Եվ երբ թագավորին հայտնեցի ժամկետը+, նրան հաճելի եղավ ուղարկել ինձ+։  Ապա թագավորին ասացի. «Եթե թագավորին հաճելի է, թող Գետի*+ այն կողմի կառավարիչներին+ հասցեագրված նամակներ+ տրվեն ինձ, որպեսզի ինձ թույլ տան անցնել, մինչև որ հասնեմ Հուդա,  նաև մի նամակ՝ ուղղված Ասափին՝ թագավորական անտառի պահապանին, որպեսզի ինձ ծառեր տա տաճարի մոտ գտնվող Ամրոցի+ դարպասները գերաններով կառուցելու համար, ինչպես նաև քաղաքի պարսպի+ և այն տան+ համար, որտեղ ես պիտի ապրեմ»։ Թագավորն էլ դրանք տվեց ինձ, քանի որ իմ Աստծու բարի ձեռքը ինձ վրա էր+։  Վերջապես ես եկա Գետի այն կողմի կառավարիչների+ մոտ ու տվեցի թագավորի նամակները։ Բացի դրանից, թագավորն ինձ հետ զորապետներ ու հեծյալներ էր ուղարկել։ 10  Երբ օրոնացի+ Սանաբաղատը+ և ամմոնացի+ ծառա Տուբիան+ լսեցին, որ ինչ-​որ մարդ է եկել և Իսրայելի որդիների բարօրությունն է փնտրում, խիստ վրդովվեցին+։ 11  Ի վերջո, ես հասա Երուսաղեմ ու երեք օր մնացի այնտեղ։ 12  Գիշերով վեր կացա, ինձ հետ նաև մի քանի մարդիկ, բայց ոչ ոքի չասացի+, թե ինչ է իմ Աստվածը դրել իմ սրտում, որ անեմ Երուսաղեմի համար+։ Ինձ հետ ոչ մի ընտանի կենդանի չկար, բացի այն մեկից, որը հեծել էի։ 13  Գիշերով դուրս եկա Հովտի դարպասով+ և Մեծ օձի աղբյուրի* դիմացով անցա ու գնացի դեպի Մոխրի դարպասը*+՝ զննելով Երուսաղեմի քանդված պարիսպներն+ ու հրկիզված դարպասները+։ 14  Ես անցա ու գնացի դեպի Աղբյուրի դարպասը+ և Թագավորի ավազանը, բայց այնտեղ իմ հեծած կենդանու համար անցնելու տեղ չկար։ 15  Գիշերով բարձրացա գետահովտով+՝ շարունակելով զննել պարիսպը, այնուհետև հետ եկա, Հովտի դարպասով+ անցա և այդպես վերադարձա։ 16  Փոխանորդները+ չգիտեին, թե ես ուր էի գնացել և ինչ էի անում։ Ես դեռ ոչինչ չէի ասել հրեաներին, քահանաներին, իշխանավորներին, ենթակա կառավարիչներին և մնացած աշխատողներին։ 17  Ի վերջո, նրանց ասացի. «Դուք տեսնում եք, թե որքան վատ դրության մեջ ենք. Երուսաղեմն ավերված է, իսկ դարպասները հրկիզված են։ Եկեք վերականգնեք Երուսաղեմի պարիսպը, որ այլևս նախատինք չկրենք»+։ 18  Եվ նրանց պատմեցի, թե ինչպես է իմ Աստծու բարի ձեռքը+ ինձ վրա եղել+, նաև հայտնեցի թագավորի խոսքերը+, որ ասել էր ինձ։ Նրանք էլ ասացին. «Եկեք վեր կենանք ու կառուցենք»։ Եվ այդ բարի գործի համար զորացրին իրենց ձեռքերը+։ 19  Երբ օրոնացի Սանաբաղատը+, ամմոնացի+ ծառա+ Տուբիան+ և արաբացի+ Գեսամը+ լսեցին այդ մասին, սկսեցին ծաղրել մեզ+, արհամարհանքով նայել մեզ վրա և ասել. «Այս ի՞նչ եք անում։ Թագավորի դե՞մ եք ապստամբում»+։ 20  Սակայն ի պատասխան՝ ես ասացի. «Երկնքի Աստվա՛ծը+ մեզ հաջողություն կտա+։ Մենք՝ նրա ծառաներս, վեր կկենանք և կկառուցենք, իսկ դուք ո՛չ բաժին+, ո՛չ իրավունք, ո՛չ էլ հիշատակ+ ունեք Երուսաղեմում»։

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Եփրատի։
Հվնբր սա նույն Ենռոգելի ջրհորն է։
LXXVg-ում՝ «Գոմաղբի դարպասը»։