Նեեմիա 3:1-32

3  Քահանայապետ Ելիասիբը+ և նրա եղբայրները՝ քահանաները, վեր կացան ու սկսեցին կառուցել Ոչխարների դարպասը+։ Նրանք սրբացրին այն+ ու կանգնեցրին դրա դռները։ Նրանք շարունակեցին կառուցել մինչև Մեա աշտարակը+, սրբացրին այդ հատվածը և կառուցեցին մինչև Անանայելի աշտարակը+։  Նրանց կողքին կառուցում էին Երիքովի բնակիչները+, նրանց կողքին էլ Իմրիի որդի Զաքուրը։  Ձկների դարպասը+ կառուցում էին Հասենաայի որդիները։ Նրանք գերաններով շինեցին+ շրջանակը և կանգնեցրին դրա դռներն+ իրենց սողնակներով ու նիգերով+։  Նրանց կողքին նորոգում էր Ակկուսի որդի Ուրիայի+ որդի Մերամոթը+, նրա կողքին նորոգում էր Մասիզեբելի որդի Բարաքիայի որդի Մեսուլամը+, և նրա կողքին՝ Բաանայի որդի Սադոկը։  Նրա կողքին նորոգում էին թեկուեցիները+, բայց նրանց անվանի մարդիկ+ իրենց վիզը չծռեցին, որ ծառայեն իրենց տերերին։  Հին քաղաքի+ դարպասը նորոգում էին Փասեի որդի Հոիադան և Բոսոդիայի որդի Մեսուլամը։ Նրանք գերաններով շինեցին շրջանակը և կանգնեցրին դրա դռներն իրենց սողնակներով ու նիգերով+։  Նրանց կողքին նորոգում էին գաբաոնացի+ Մելատիան և մերոնոթացի+ Հադոնը, որոնք Գաբաոնի+ ու Մասփայի+ բնակիչներ էին և գտնվում էին Գետի+ այն կողմի կառավարչի+ ենթակայության տակ։  Նրանց կողքին նորոգում էր ոսկերիչներից+ մեկը՝ Հարհայիայի որդի Օզիելը, նրա կողքին նորոգում էր Հանանիան, որը քսուք+ պատրաստողներից էր։ Նրանք սալահատակեցին Երուսաղեմը մինչև Լայն պարիսպը+։  Նրանց կողքին նորոգում էր Հուրի որդի Ռաֆայիան՝ Երուսաղեմի կես շրջանի իշխանը։ 10  Նրա կողքին նորոգում էր Հարումաֆի որդի Հեդայիան իր իսկ տան դիմացը+, իսկ նրա կողքին՝ Ասաբանիայի որդի Քետտուսը։ 11  Մեկ ուրիշ հատված, ինչպես նաև Փռերի աշտարակը+ նորոգում էին Հարիմի+ որդի Մելքիան և Փաաթ-​Մովաբի+ որդի Ասուբը։ 12  Նրանց կողքին իր աղջիկների հետ միասին նորոգում էր Ալոեսի որդի Սեղումը՝ Երուսաղեմի կես շրջանի իշխանը+։ 13  Հովտի դարպասը+ նորոգում էին Անոնն ու Զանոայի+ բնակիչները։ Նրանք կառուցեցին այն և կանգնեցրին դրա դռներն+ իրենց սողնակներով+ ու նիգերով+։ Նրանք նաև նորոգում էին պարիսպը հազար կանգուն* երկարությամբ մինչև Մոխրի դարպասը+։ 14  Մոխրի դարպասը նորոգում էր Ռեքաբի որդի Մելքիան, որը Բեթ-​Աքարմայի+ շրջանի իշխանն էր։ Նա կառուցեց այն, կանգնեցրեց դրա դռներն իրենց սողնակներով ու նիգերով։ 15  Աղբյուրի դարպասը+ նորոգում էր Քոլոզեի որդի Սելլունը, որը Մասփայի+ շրջանի իշխանն էր։ Նա կառուցեց այն, գցեց դրա տանիքը, կանգնեցրեց դռներն+ իրենց սողնակներով ու նիգերով։ Նա նաև նորոգում էր Շելա* ավազանի+ պարիսպը մինչև Թագավորի պարտեզը+ և մինչև Աստիճանները+, որոնք իջնում են Դավթի քաղաքից+։ 16  Նրանից հետո մինչև Դավթի արքունական գերեզմանոցի+ դիմացը, մինչև արհեստական ավազանը+ և մինչև Հզորների+ տունը նորոգում էր Ազբուքի որդի Նեեմիան, որը Բեթսուրի+ կես շրջանի իշխանն էր։ 17  Նրանից հետո նորոգում էին ղևտացիները+ Բանիի+ որդի Ռեումի վերահսկողության ներքո, իսկ նրա կողքին Կեիլայի+ կես շրջանի իշխան Ասաբիան էր նորոգում իր շրջանի համար։ 18  Նրա կողքին նորոգում էին ղևտացիների եղբայրները Ենադադի որդի Բավայիի՝ Կեիլայի կես շրջանի իշխանի վերահսկողության ներքո։ 19  Նրա կողքին մեկ ուրիշ հատված նորոգում էր Մասփայի+ իշխան Հեսուայի+ որդի Եզերը. այն գտնվում էր Հենարանի+ մոտ գտնվող Զինանոցը բարձրացող ճանապարհի դիմաց։ 20  Նրանից հետո փութաջանորեն+ աշխատում էր Զաբբայի+ որդի Բարուքը, որը նորոգում էր մեկ ուրիշ հատված՝ Հենարանից մինչև քահանայապետ Ելիասիբի+ տան մուտքը։ 21  Նրանից հետո մեկ ուրիշ հատված՝ Ելիասիբի տան մուտքից մինչև Ելիասիբի տան ծայրը, նորոգում էր Ակկուսի որդի Ուրիայի+ որդի Մերամոթը։ 22  Նրանից հետո նորոգում էին քահանաները, որոնք բնակվում էին Հորդանանի շրջանում+։ 23  Նրանցից հետո իրենց տան դիմացը նորոգում էին Բենիամինն ու Ասուբը։ Նրանցից հետո իր տան մոտակայքը նորոգում էր Անանիայի որդի Մաասիայի որդի Ազարիան։ 24  Նրանից հետո մեկ ուրիշ հատված՝ Ազարիայի տնից մինչև Հենարանը+ և մինչև մյուս անկյունը, նորոգում էր Ենադադի որդի Բանուին։ 25  Նրանից հետո նորոգում էր Ուզայի որդի Փալալը։ Նա նորոգում էր Հենարանի դիմացը և Թագավորի տնից+ բարձրացող աշտարակի դիմացը՝ այն վերին շինությունը, որը Պահակների գավիթի+ մոտ էր։ Նրանից հետո նորոգում էր Փարոսի+ որդի Փադայիան։ 26  Նաթանայիմները+, որոնք բնակվում էին Օֆելում+, նորոգում էին մինչև Ջրի դարպասի+ դիմացը, որն արևելյան կողմում էր, նաև մինչև դուրս ցցված աշտարակը։ 27  Նրանցից հետո մեկ ուրիշ հատված՝ դուրս ցցված մեծ աշտարակի դիմացից մինչև Օֆելի պարիսպը, նորոգում էին թեկուեցիները+։ 28  Ձիերի դարպասից+ վեր նորոգում էին քահանաները՝ յուրաքանչյուրն իր տան դիմացը։ 29  Նրանցից հետո իր տան դիմացը նորոգում էր Եմմերի որդի Սադոկը+։ Նրանից հետո նորոգում էր Արևելյան դարպասի+ պահապան Սեմայիան՝ Սեքենիայի որդին։ 30  Նրանից հետո մեկ ուրիշ հատված նորոգում էին Սելեմիայի որդի Հանանիան և Սելեֆի վեցերորդ որդի Անոնը։ Նրանցից հետո իր սրահի+ դիմացը նորոգում էր Բարաքիայի որդի Մեսուլամը+։ 31  Նրանից հետո մինչև նաթանայիմների+ և առևտրականների+ տունը, որը Զննելու դարպասի դիմացն էր, և մինչև անկյան վերնատունը նորոգում էր ոսկերիչների+ համքարության անդամ Մելքիան։ 32  Անկյան վերնատան և Ոչխարների դարպասի+ միջև նորոգում էին ոսկերիչներն ու առևտրականները։

Ծանոթագրություններ

Մոտ 445 մ։
Նշ. է «ջրանցք»։ Սա ավազան է, որի մեջ ջուրը լցվում է ջրանցքի միջոցով։