Նեեմիա 4:1-23
4 Երբ Սանաբաղատը+ լսեց, որ մենք վերակառուցում ենք պարիսպը, բարկացավ+ և խիստ վիրավորվեց ու սկսեց ծաղրել+ հրեաներին։
2 Իր եղբայրների+ և Սամարիայի զորքի առաջ նա ասում էր. «Ի՞նչ են անում այդ թշվառ հրեաները։ Մի՞թե կարծում են, թե գլուխ կհանեն այդ գործից։ Մի՞թե զոհեր են մատուցելու+։ Ի՞նչ է, մեկ օրո՞ւմ են ավարտելու։ Մի՞թե այս աղբակույտից+ կենդանացնելու են այրված քարերը»։
3 Ամմոնացի+ Տուբիան+, որը նրա կողքին էր, ասաց. «Եթե նույնիսկ մի աղվես+ էլ բարձրանա նրանց շինած քարե պարսպի վրա, այն փուլ կգա»։
4 «Լսի՛ր+, ո՛վ մեր Աստված, մենք արհամարհանքի+ առարկա ենք դարձել։ Թող նրանց նախատինքը+ իրենց գլխին գա, և նրանց ավար ու գերի դարձրու ուրիշ երկրում։
5 Մի՛ ծածկիր նրանց հանցանքն+ ու մեղքը քո առաջից։ Թող այն չջնջվի, քանի որ նրանք անարգեցին շինարարներին»։
6 Մենք շարունակեցինք կառուցել պարիսպը, մինչև որ այն միակտոր դարձավ, և շինեցինք մինչև դրա բարձրության կեսը, ու ժողովուրդը սիրտ առավ, որ շարունակի աշխատանքը+։
7 Երբ Սանաբաղատը+, Տուբիան+, արաբացիները+, ամմոնացիներն+ ու ազոտոսցիները+ լսեցին, որ Երուսաղեմի պարսպի վերանորոգման աշխատանքները առաջ են գնում, և որ քանդված տեղերը ծածկվում են, խիստ բարկացան։
8 Նրանք միասին դավադրություն արեցին+, որ գան ու պատերազմեն Երուսաղեմի դեմ և ինձ նեղություն պատճառեն։
9 Սակայն մենք աղոթում էինք+ մեր Աստծուն և թե՛ գիշերը, թե՛ ցերեկը պահապաններ էինք կանգնեցնում, որպեսզի պաշտպանեն մեզ նրանցից։
10 Եվ Հուդայի բնակիչները սկսեցին ասել. «Բեռնակիրները+ ուժասպառ են եղել, բայց դեռ շատ աղբ+ կա։ Մենք ի վիճակի չենք կառուցելու պարիսպը»։
11 Բացի դրանից, մեր հակառակորդներն ասում էին. «Մինչև նրանք իմանան ու տեսնեն+, մենք նրանց մեջ կմտնենք, կսպանենք նրանց ու կկանգնեցնենք աշխատանքները»։
12 Երբ նրանց մոտ բնակվող հրեաները գալիս էին, տասը անգամ ասում էին մեզ. «Թշնամիները կգան այն բոլոր տեղերից, որտեղ մենք ապրում ենք, և որտեղ դուք վերադառնալու եք»։
13 Ուստի ես մարդկանց կանգնեցրի պարսպի հետևի ցածր և բաց տեղերում։ Մարդկանց կանգնեցրի ըստ իրենց տոհմերի՝ իրենց սրերով+, նիզակներով+ ու աղեղներով։
14 Սակայն երբ տեսա, որ նրանք վախենում են, իսկույն վեր կացա և ասացի իշխանավորներին+, փոխանորդներին+ ու մնացած ժողովրդին. «Նրանցից մի՛ վախեցեք+։ Եհովայի՛ն պահեք ձեր մտքում, նա մեծ+ ու ահազդու է+։ Կռվե՛ք հանուն ձեր եղբայրների+, որդիների, աղջիկների, կանանց ու տների»։
15 Այդ ժամանակ մեր թշնամիները լսեցին, որ մենք իմացել ենք այդ մասին, և որ ճշմարիտ Աստվածը խափանել է նրանց մտադրությունը+, ուստի բոլորս վերադարձանք պարսպի մոտ՝ յուրաքանչյուրս մեր գործին։
16 Եվ այդ օրվանից իմ երիտասարդների+ կեսը աշխատում էր, իսկ մյուս կեսը սպառազինված էր նիզակներով, վահաններով, աղեղներով ու զրահներով+, և իշխանները+ Հուդայի ողջ տան թիկունքում էին կանգնած։
17 Պարիսպը շինողներից ու բեռնակիրներից յուրաքանչյուրը մի ձեռքով աշխատում էր, իսկ մյուս ձեռքով+ նետողական զենք+ էր բռնել։
18 Աշխատանքի ընթացքում+ յուրաքանչյուր շինարար իր գոտկատեղին սուր էր կրում+, իսկ եղջյուր փչողը իմ կողքին էր+։
19 Իշխանավորներին, փոխանորդներին+ ու մնացած ժողովրդին ես ասացի. «Աշխատանքը մեծ է ու ծավալուն, իսկ մենք ցրված ենք պարսպի վրա՝ հեռու ենք իրարից։
20 Ուստի որտեղից որ լսվի եղջյուրի ձայնը, հավաքվեք այնտեղ՝ մեզ մոտ։ Մեր Աստվածը կպատերազմի մեզ համար»+։
21 Մինչ մենք աշխատում էինք, ժողովրդի մյուս կեսը լուսաբացից մինչև աստղերի երևալը նիզակներն էր բռնում։
22 Ես ասացի ժողովրդին. «Թող յուրաքանչյուր մարդ իր սպասավորի հետ գիշերի Երուսաղեմում+, և նրանք գիշերը մեզ համար պահապաններ կլինեն, իսկ ցերեկը՝ աշխատողներ»։
23 Ես+, իմ եղբայրները+, սպասավորներն+ ու պահապանները+, ովքեր իմ թիկունքում էին, չէինք հանում մեր հանդերձները, և յուրաքանչյուրի նետողական զենքն+ իր աջ ձեռքում էր։