Նեեմիա 5:1-19
5 Սակայն տղամարդիկ ու կանայք մեծ աղաղակ+ բարձրացրին իրենց հրեա եղբայրների դեմ+։
2 Ոմանք ասում էին. «Մեր որդիներին ու աղջիկներին մենք գրավ ենք տալիս, որ հացահատիկ ձեռք բերենք, ուտենք ու ողջ մնանք»+։
3 Ուրիշներն էլ ասում էին. «Մեր արտերը, խաղողի այգիներն ու տները գրավ ենք տալիս+, որ հացահատիկ ձեռք բերենք սովի ժամանակ»։
4 Կային մարդիկ էլ, որ ասում էին. «Մեր արտերի ու խաղողի այգիների դիմաց պարտքով փող ենք վերցրել+, որ թագավորի տուրքը տանք+։
5 Մեր մարմինն ու մեր եղբայրների մարմինը նույնն են+, և մեր որդիները նրանց որդիներից չեն տարբերվում, բայց մենք ստիպված ենք մեր որդիներին ու աղջիկներին ստրկության տալ+, և մեր աղջիկներից մի քանիսն արդեն ստրկության են տրվել։ Մենք ի վիճակի չենք ինչ-որ բան անելու, քանի որ մեր արտերն ու խաղողի այգիները ուրիշներին են պատկանում»։
6 Երբ ես լսեցի նրանց աղաղակն ու այս խոսքերը, շատ բարկացա։
7 Ամեն ինչ ծանր ու թեթև անելուց հետո նախատեցի+ իշխանավորներին ու փոխանորդներին՝ ասելով. «Ձեզնից ամեն մեկն իր եղբորից ահռելի տոկոսներ+ է վերցնում»։
Այնուհետև նրանց պատճառով մեծ ժողով հավաքեցի+
8 և ասացի. «Մենք ամեն ինչ արեցինք, որ հետ գնենք+ մեր հրեա եղբայրներին, որոնք ծախվել էին ուրիշ ազգերի։ Հիմա էլ դո՞ւք եք վաճառում ձեր եղբայրներին+, որ մենք հետ գնենք նրանց»։ Այդ ժամանակ նրանք լռեցին և խոսք չէին գտնում ասելու+։
9 Ուստի ես շարունակեցի. «Դուք լավ բան չեք անում+։ Չէ՞ որ դուք մեր Աստծու+ հանդեպ վախով+ պետք է քայլեք, որպեսզի չնախատվենք+ ազգերի՝ մեր թշնամիների կողմից+։
10 Ես, իմ եղբայրներն ու սպասավորներն էլ ենք պարտքով փող ու հացահատիկ տալիս նրանց։ Ուստի խնդրում եմ, եկեք այլևս տոկոսով պարտք չտանք+։
11 Խնդրում եմ, այսօր վերադարձրեք նրանց արտերը+, խաղողի այգիները, ձիթենու այգիներն ու տները, ինչպես նաև փողի, հացահատիկի, նոր գինու և յուղի մեկ հարյուրերորդ մասը, որը նրանցից որպես տոկոս եք գանձում»։
12 Նրանք էլ ասացին. «Մենք կփոխհատուցենք+ և նրանցից ոչինչ չենք պահանջի+։ Ճիշտ քո ասածով կանենք»+։ Ուստի քահանաներին կանչեցի և մեղավորներին երդվել տվեցի, որ անեն այս խոսքի համաձայն+։
13 Ես նաև թափ տվեցի իմ հանդերձի ծալքն ու ասացի. «Յուրաքանչյուր մարդու, որը չի կատարի այս խոսքը, թող ճշմարիտ Աստված նրան նույն ձևով թափ տա նրա տնից ու ձեռք բերած ունեցվածքից։ Թող նույն ձևով նա թափ տրվի ու մնա առանց որևէ բանի»։ Ի պատասխան՝ ամբողջ ժողովն ասաց՝ ամե՛ն*+, և նրանք սկսեցին գովաբանել Եհովային+։ Ժողովուրդն արեց այնպես, ինչպես ասվել էր+։
14 Մի բան էլ. այն օրվանից, երբ թագավորն ինձ Հուդայի երկրում կառավարիչ+ նշանակեց Արտաքսերքսես+ թագավորի թագավորության քսաներորդ+ տարուց մինչև երեսուներկուերորդ տարին+, այսինքն՝ տասներկու տարի, ես ու իմ եղբայրները կառավարչին հասանելիք հաց չկերանք+։
15 Իսկ ինձնից առաջ եղած կառավարիչները բեռ էին դարձել ժողովրդի համար և հացի ու գինու համար նրանցից օրական քառասուն սիկղ արծաթ էին վերցնում։ Նրանց սպասավորներն էլ էին ժողովրդի վրա իշխանություն բանեցնում+։ Իսկ ես այդպես չէի վարվում+, քանի որ վախ ունեի Աստծու հանդեպ+։
16 Ավելին, ես էլ էի աշխատում պարսպի վրա+, և իմ բոլոր սպասավորները հավաքվել էին այնտեղ աշխատելու համար, ու մենք մի արտ անգամ ձեռք չբերեցինք+։
17 Իմ սեղանից ուտում էին հարյուր հիսուն մարդ՝ հրեաներ ու փոխանորդներ, ինչպես նաև մեր շուրջը եղող ազգերից նրանք, ովքեր գալիս էին մեզ մոտ+։
18 Ամեն օր ես պատվիրում էի, որ պատրաստեն մեկ ցուլ, վեց ընտիր ոչխար և թռչուններ, ինչպես նաև տասը օրը մեկ առատությամբ ամեն տեսակ գինի+ էին տալիս։ Բայց դրա հետ մեկտեղ կառավարչին հասանելիք հաց չէի պահանջում, քանի որ ժողովրդի ծառայությունը արդեն իսկ ծանր էր։
19 «Ո՜վ իմ Աստված, ինձ ի բարին+ հիշիր+ այն ամենի համար, ինչ արեցի հանուն այս ժողովրդի»։+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «թող այդպես լինի»։