Նեեմիա 6:1-19

6  Երբ Սանաբաղատին+, Տուբիային+, արաբացի+ Գեսամին+ ու մեր մնացած թշնամիներին տեղեկացրին, որ ես վերականգնել եմ պարիսպը+, և որ դրանում ոչ մի քանդված տեղ չի մնացել (թեև մինչ այդ դռները+ դեռ չէի կանգնեցրել դարպասների մեջ)+,  Սանաբաղատն ու Գեսամն իսկույն մարդ ուղարկեցին ինձ մոտ՝ ասելով. «Եկ պայմանավորվենք ու հանդիպենք+ Օնո+ դաշտահովտի գյուղերից մեկում»։ Սակայն նրանք մտադրվել էին վնաս հասցնել ինձ+։  Ուստի պատգամաբերներ ուղարկեցի նրանց մոտ+, որ ասեն. «Ես մեծ աշխատանք եմ անում+ ու չեմ կարող գալ։ Եթե աշխատանքը թողնեմ ու ձեզ մոտ գամ, այն կկանգնի»+։  Նրանք չորս անգամ մարդ ուղարկեցին՝ միևնույն բանն ասելով, բայց ամեն անգամ ես նույն պատասխանն էի տալիս նրանց։  Հինգերորդ անգամ Սանաբաղատը+ իր սպասավորին ուղարկեց ինձ մոտ՝ միևնույն խոսքն ասելով, և նրա ձեռքում մի բաց նամակ կար։  Դրա մեջ հետևյալն էր գրված. «Ազգերի մեջ լուր է տարածվել, նաև Գեսամն+ է ասում, թե դու և հրեաները մտադիր եք ապստամբել+, այդ պատճառով էլ շինում ես պարիսպը։ Այս խոսքերի համաձայն՝ դու նաև պատրաստվում ես նրանց վրա թագավոր դառնալ+։  Դու նույնիսկ մարգարեներ ես նշանակել, որ ամբողջ Երուսաղեմում քո մասին հայտարարեն. «Հուդայում թագավո՜ր կա»։ Եվ հիմա այս ամենը կհասնի թագավորի ականջին։ Այնպես որ արի խորհրդակցենք միասին»+։  Սակայն ես մարդ ուղարկեցի նրա մոտ ու ասացի. «Այդպիսի բան չկա+։ Դու ինքդ ես քո սրտում հորինում դրանք»+։  Նրանք բոլորը փորձում էին վախեցնել մեզ՝ ասելով. «Նրանք թևաթափ կլինեն+, և գործը չի արվի»։ «Բայց հիմա, ո՜վ Աստված, զորացրու իմ ձեռքերը»+։ 10  Ես գնացի Մետաբելի որդի Դալայիայի որդի Սեմայիայի տուն, որը փակվել էր իր տանը+։ Նա ասաց. «Եկ պայմանավորվենք+ ու հանդիպենք ճշմարիտ Աստծու տանը՝ տաճարի+ մեջ, և փակենք տաճարի դռները, քանի որ նրանք կգան քեզ սպանելու, նույնիսկ գիշերով+ կգան քեզ սպանելու»։ 11  Բայց ես ասացի. «Մի՞թե ինձ նման մարդը կփախչի+։ Եվ ո՞վ եմ ես, որ մտնեմ տաճարը ու ողջ մնամ+։ Չե՛մ մտնի»։ 12  Ես հարցուփորձ արեցի ու իմացա, որ Աստված+ չէր ուղարկել նրան, այլ Տուբիան ու Սանաբաղատն+ էին վարձել նրան+, որ իմ դեմ ասի+ այս մարգարեությունը։ 13  Նրան վարձել էին+, որպեսզի ես վախենամ+, այդպես վարվեմ ու մեղք գործեմ+, և դա նրանց համար առիթ լինի, որ իմ անունը արատավորեն+ և նախատեն ինձ+։ 14  «Հիշիր+, ո՜վ իմ Աստված, Տուբիայի+ ու Սանաբաղատի արարքները, ինչպես նաև մարգարեուհի+ Նովադիային ու մնացած մարգարեներին, ովքեր անընդհատ փորձում էին վախեցնել ինձ»։ 15  Ի վերջո, իլուլի քսանհինգին պարսպի+ շինարարությունն ավարտվեց. այն տևեց հիսուներկու օր։ 16  Երբ մեր բոլոր թշնամիները+ լսեցին այս մասին, և մեր շուրջը եղող բոլոր ազգերը տեսան դա, իրենք իրենց աչքից ընկան և իմացան, որ այս գործը արվել էր մեր Աստծու շնորհիվ+։ 17  Այդ օրերին Հուդայի իշխանավորները+ բազմաթիվ նամակներ էին գրում Տուբիային+ և նրանից նամակներ ստանում, 18  քանի որ Հուդայում շատերը նրա հետ երդումով կապված էին, որովհետև նա Արահի+ որդի Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Հովհանանը կնության էր վերցրել Բարաքիայի որդի Մեսուլամի+ աղջկան։ 19  Ինձ մոտ անընդհատ նրա մասին լավ բաներ էին խոսում+, իսկ իմ խոսքերը նրան էին հայտնում։ Ինձ վախեցնելու համար Տուբիան նամակներ էր ուղարկում+։

Ծանոթագրություններ