Նեեմիա 7:1-73
7 Երբ պարիսպը վերականգնվեց+, ես անմիջապես կանգնեցրի դռները։+ Այնուհետև նշանակվեցին դռնապաններ+, երգիչներ+ ու ղևտացիներ։+
2 Երուսաղեմի վրա նշանակեցի իմ եղբայր Հանանիին+ և Ամրոցի+ իշխան Հանանիային, քանի որ նա վստահելի+ մարդ էր և ավելի շատ էր վախենում+ ճշմարիտ Աստծուց, քան շատերը։
3 Ես ասացի նրանց. «Երուսաղեմի դարպասները+ չպիտի բացվեն, մինչև արևը չսկսի տաքացնել։ Մինչ դռնապանները կանգնած են դռների կողքին, նրանք պետք է փակեն ու կողպեն դրանք։+ Երուսաղեմի բնակիչներից պահապաններ պետք է դրվեն՝ մի քանիսն իրենց պահակակետերում, իսկ մյուսները՝ իրենց տների դիմաց»։+
4 Քաղաքը մեծ ու ընդարձակ էր։ Այնտեղ քիչ մարդ էր ապրում+, և տներ դեռ չէին կառուցվել։
5 Իմ Աստվածը սրտիս մեջ դրեց+, որ հավաքեմ իշխանավորներին, փոխանորդներին ու ժողովրդին ու նրանց տոհմաբանությունը գրանցեմ։+ Ես գտա այն մարդկանց տոհմաբանության+ գիրքը, որոնք սկզբում էին եկել։ Այնտեղ գրված էր.
6 «Սրանք են գավառի+ բնակիչները՝ գերությունից+ դուրս եկած այն աքսորյալները, որոնց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր+ թագավորը աքսորել էր+ Բաբելոն, և որոնք հետագայում վերադարձան Երուսաղեմ և Հուդա՝ յուրաքանչյուրն իր քաղաքը+,
7 նրանք, ովքեր եկան Զորաբաբելի+, Հեսուայի+, Նեեմիայի, Ազարիայի*, Ռաամիայի*, Նաեմանիի, Մուրթքեի+, Բալսանի, Մասփարաթի*, Բագուեի, Նեումի* և Բաանահի հետ։
Ահա Իսրայել ժողովրդի տղամարդկանց թիվը.
8 Փարոսի+ որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու,
9 Սափատիայի+ որդիները՝ երեք հարյուր յոթանասուներկու,
10 Արահի+ որդիները՝ վեց հարյուր հիսուներկու,
11 Հեսուայի և Հովաբի որդիներից+՝ Փաաթ-Մովաբի+ որդիները՝ երկու հազար ութ հարյուր տասնութ,
12 Էլամի+ որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս,
13 Զաթուի+ որդիները՝ ութ հարյուր քառասունհինգ,
14 Զաքքայի+ որդիները՝ յոթ հարյուր վաթսուն,
15 Բանուիի+ որդիները՝ վեց հարյուր քառասունութ,
16 Բեբայիի+ որդիները՝ վեց հարյուր քսանութ,
17 Ազգադի+ որդիները՝ երկու հազար երեք հարյուր քսաներկու,
18 Ադոնիկամի+ որդիները՝ վեց հարյուր վաթսունյոթ,
19 Բագուեի+ որդիները՝ երկու հազար վաթսունյոթ,
20 Ադինի+ որդիները՝ վեց հարյուր հիսունհինգ,
21 Եզեկիայի տնից Ատերի+ որդիները՝ իննսունութ,
22 Հասումի+ որդիները՝ երեք հարյուր քսանութ,
23 Բեսեեի+ որդիները՝ երեք հարյուր քսանչորս,
24 Արիֆի+ որդիները՝ հարյուր տասներկու,
25 Գաբաոնի+ որդիները՝ իննսունհինգ,
26 Բեթլեհեմի+ և Նետոֆայի+ բնակիչները՝ հարյուր ութսունութ,
27 Անաթոթի+ բնակիչները՝ հարյուր քսանութ,
28 Բեթ-Ազամոթի+ բնակիչները՝ քառասուներկու,
29 Կարիաթարիմի+, Կեֆիրայի+ և Բեերոթի+ բնակիչները՝ յոթ հարյուր քառասուներեք,
30 Ռամայի+ ու Գեբայի+ բնակիչները՝ վեց հարյուր քսանմեկ,
31 Մաքմասի+ բնակիչները՝ հարյուր քսաներկու,
32 Բեթելի+ և Գայիի+ բնակիչները՝ հարյուր քսաներեք,
33 մյուս Նաբավի+ բնակիչները՝ հիսուներկու,
34 մյուս Էլամի+ որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս,
35 Հարիմի+ որդիները՝ երեք հարյուր քսան,
36 Երիքովի բնակիչները+՝ երեք հարյուր քառասունհինգ,
37 Լոդի+, Ադիդի+ և Օնոյի+ բնակիչները՝ յոթ հարյուր քսանմեկ,
38 Սենաայի+ որդիները՝ երեք հազար ինը հարյուր երեսուն։
39 Քահանաները. Հեսուայի տնից Հեդայիայի+ որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք,
40 Եմմերի+ որդիները՝ հազար հիսուներկու,
41 Փասուրի+ որդիները՝ հազար երկու հարյուր քառասունյոթ,
42 Հարիմի+ որդիները՝ հազար տասնյոթ։
43 Ղևտացիները. Օդևայի+ որդիներից՝ Կադմիելի+ տնից Հեսուայի որդիները՝ յոթանասունչորս։
44 Երգիչները+. Ասափի+ որդիները՝ հարյուր քառասունութ։
45 Դռնապանները+. Սեղումի+ որդիները, Ատերի որդիները, Տելմոնի+ որդիները, Ակկուբի+ որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի+ որդիները՝ հարյուր երեսունութ։
46 Նաթանայիմները+ սրանք էին. Զիհայի որդիները, Ասուֆայի որդիները, Տաբաոթի որդիները+,
47 Կերոսի որդիները, Սիայի* որդիները, Փադոնի որդիները+,
48 Լաբանայի որդիները, Ագաբայի+ որդիները, Սալամեի որդիները,
49 Հանանի+ որդիները, Գեդդելի որդիները, Գաարի որդիները,
50 Ռեայիայի+ որդիները, Ռասինի+ որդիները, Նեկոդայի որդիները,
51 Գազամի որդիները, Օզայի որդիները, Փասեի որդիները,
52 Բասիի+ որդիները, մոանիմցիների որդիները, Նեֆուշեսիմի*+ որդիները,
53 Բակբոկի որդիները, Ակուֆայի որդիները, Արուրի որդիները+,
54 Բասալոթի* որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները+,
55 Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները+,
56 Նեսիայի որդիները, Ատեֆայի որդիները+։
57 Սողոմոնի ծառաների որդիները+ սրանք էին. Սոտեի որդիները, Սոֆերաթի որդիները, Փարեդայի* որդիները+,
58 Հելայի որդիները, Դերկոնի որդիները, Գեդդելի որդիները+,
59 Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասեբայիմի որդիները, Ամոնի* որդիները+։
60 Բոլոր նաթանայիմները+ և Սողոմոնի ծառաների որդիները երեք հարյուր իննսուներկու հոգի էին։
61 Սրանք էին Թելմելայից, Թելարսայից, Քերուբից, Ադդոնից ու Եմմերից+ եկողները, որ չկարողացան ասել, թե որն է իրենց ազգատոհմն ու իրենց ծագումը՝ արդյոք իրենք Իսրայելից են, թե ոչ.
62 Դալայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները+՝ վեց հարյուր քառասուներկու։
63 Քահանաների+ որդիներից՝ Աբաիայի որդիները, Ակկուսի+ որդիները, Բերզելիի+ որդիները, որն իր համար կին վերցրեց գաղաադցի Բերզելիի+ աղջիկներից և նրանց անունով կոչվեց։
64 Նրանք փնտրեցին իրենց գրանցման մատյանը, որպեսզի հաստատեն իրենց տոհմաբանությունը, սակայն չգտան այն+, ուստի նրանց անմաքուր համարեցին և արգելեցին քահանայություն անել+։
65 Հետևաբար թարսաթան*+ ասաց, որ նրանք չպետք է ուտեն+ ամենասուրբ բաները, մինչև որ ուրիմով+ ու թումիմով+ քահանա չհայտնվի։
66 Ամբողջ ժողովը՝ որպես մեկ խումբ, կազմում էր քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն հոգի+,
67 բացի նրանց ծառաներից+, աղախիններից, որոնց թիվը յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ էր+։ Նրանց հետ կային նաև երկու հարյուր քառասունհինգ երգիչներ+ ու երգչուհիներ+։
68 Նրանք ունեին յոթ հարյուր երեսունվեց ձի, երկու հարյուր քառասունհինգ ջորի+,
69 չորս հարյուր երեսունհինգ ուղտ և վեց հազար յոթ հարյուր քսան+ էշ+։
70 Ազգատոհմերի+ գլուխներից+ ոմանք ընծաներ տվեցին աշխատանքների համար+։ Թարսաթան+ գանձատան համար տվեց հազար դրախմա* ոսկի, հիսուն գավաթ և հինգ հարյուր երեսուն պատմուճան՝ քահանաների համար+։
71 Իսկ ազգատոհմերի գլուխներից ուրիշները աշխատանքների համար տվեցին քսան հազար դրախմա ոսկի և երկու հազար երկու հարյուր մնաս* արծաթ+։
72 Մնացած ժողովուրդը տվեց քսան հազար դրախմա ոսկի, երկու հազար մնաս արծաթ և վաթսունյոթ պատմուճան՝ քահանաների համար։
73 Քահանաները+, ղևտացիները, դռնապանները, երգիչները+, ժողովրդից ոմանք, նաթանայիմներն+ ու ողջ Իսրայելը բնակություն հաստատեցին իրենց քաղաքներում+։ Յոթերորդ ամսում+ Իսրայելի որդիներն արդեն իրենց քաղաքներում էին»+։
Ծանոթագրություններ
^ Պարսկաստանի գավառի կառավարչի տիտղոս։