Նեեմիա 8:1-18
8 Ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես+ հավաքվեց հրապարակում+, որը Ջրի դարպասի+ դիմացն էր։ Նրանք Եզրաս+ գրագրին ասացին, որ բերի Մովսեսի օրենքի+ գիրքը+, որը Եհովան տվել էր Իսրայելին+։
2 Ուստի Եզրաս քահանան+ օրենքը բերեց տղամարդկանց ու կանանց ժողովի+ առաջ, ինչպես նաև բոլոր նրանց առաջ, ովքեր կարող էին իրենց լսածը հասկանալ+. դա յոթերորդ ամսվա առաջին օրն էր+։
3 Ջրի դարպասի դիմաց գտնվող հրապարակում լուսաբացից+ մինչև կեսօր նա գրքից բարձրաձայն կարդաց+ տղամարդկանց, կանանց և մյուսների առաջ, ովքեր կարող էին իրենց լսածը հասկանալ։ Ամբողջ ժողովուրդը ուշադիր+ լսում էր+ օրենքի գրքից կարդացածը։
4 Եզրաս գրագիրը կանգնել էր փայտե բեմահարթակի+ վրա, որը նրանք պատրաստել էին այդ առիթի համար։ Նրա կողքին՝ աջ կողմում, կանգնած էին Մատաթիան, Սեման, Անայիան, Ուրիան, Քեղկիան և Մաասիան, իսկ ձախ կողմում կանգնած էին Փադայիան, Միսայելը, Մելքիան+, Հասումը+, Ասբադանան, Զաքարիան և Մեսուլամը։
5 Եզրասը բացեց+ գիրքը, և ամբողջ ժողովուրդը տեսավ այն, քանի որ նա նրանցից բարձր էր կանգնած։ Երբ նա բացեց այն, ողջ ժողովուրդը ոտքի կանգնեց+։
6 Հետո Եզրասը օրհնեց ճշմարիտ ու մեծ Աստված Եհովային+, և ամբողջ ժողովուրդը, ձեռքերը վեր բարձրացնելով+, ասաց. «Ամե՛ն, ամե՛ն»+։ Հետո ծնկի եկան+ և իրենց երեսը մինչև գետին խոնարհեցին Եհովայի առաջ+։
7 Մինչ ժողովուրդը կանգնած էր+, ղևտացիներ Հեսուան, Բանին, Սարաբիան+, Համինը, Ակկուբը, Սաբեթան, Օդիան, Մաասիան, Կոլիտան, Ազարիան, Հոզաբադը+, Հանանը և Փալայիան+ ժողովրդին բացատրում էին օրենքը+։
8 Նրանք բարձրաձայն կարդում էին+ գրքից՝ ճշմարիտ Աստծու օրենքից՝ բացատրելով ու պարզաբանելով դրա իմաստը, և օգնում էին ժողովրդին հասկանալ կարդացածը+։
9 Նեեմիան+, այսինքն՝ թարսաթան+, քահանա և գրագիր Եզրասը+ և այն ղևտացիները, ովքեր սովորեցնում էին ժողովրդին, ասացին նրանց. «Այս օրը սուրբ է ձեր Աստված Եհովայի համար+, սուգ մի՛ արեք ու լաց մի՛ եղեք»+,– քանի որ օրենքի խոսքերը լսելով՝ ամբողջ ժողովուրդը լաց էր լինում+։
10 Նա ասաց նրանց. «Գնացե՛ք, ճարպոտ բանե՛ր կերեք, քաղցր բանե՛ր խմեք և բաժի՛ն ուղարկեք+ նրանց, ովքեր ոչինչ չեն կարողացել պատրաստել, քանի որ այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար։ Մի՛ տրտմեք, որովհետև Եհովայի ուրախությունը ձեր ամրոցն է»։
11 Ղևտացիները խաղաղեցնում էին ողջ ժողովրդին՝ ասելով. «Լո՛ւռ մնացեք, քանի որ այս օրը սուրբ է։ Մի՛ տրտմեք»։
12 Եվ ամբողջ ժողովուրդը գնաց ուտել-խմելու, բաժիններ+ ուղարկելու և մեծ ուրախություն անելու+, քանի որ նրանք հասկացել էին այն խոսքերը, որ բացատրել էին իրենց+։
13 Երկրորդ օրը ամբողջ ժողովրդի ազգատոհմերի գլուխները, քահանաներն ու ղևտացիները հավաքվեցին Եզրաս գրագրի մոտ, որ խորությամբ հասկանան օրենքի խոսքերը+։
14 Նրանք օրենքում գտան այն գրվածքը, որում ասվում էր, որ Եհովան Մովսեսի+ միջոցով Իսրայելի որդիներին պատվիրել էր յոթերորդ ամսում+՝ տոնի ժամանակ, բնակվել տաղավարներում+,
15 հռչակել+ իրենց բոլոր քաղաքներում ու Երուսաղեմում+ և հայտարարել. «Գնացե՛ք լեռնային շրջանը+ ու բերե՛ք ձիթենու+ և յուղածառի* ճյուղեր, մրտենու ճյուղեր, արմավենու ճյուղեր և ճյուղաշատ ծառերի տերևներ, որպեսզի տաղավարներ պատրաստեք, ինչպես որ գրված է»։
16 Ժողովուրդն էլ գնաց, բերեց դրանք և իր համար տաղավարներ պատրաստեց՝ յուրաքանչյուրն իր տանիքի+ վրա, իր բակում, ճշմարիտ Աստծու տան գավիթներում+, Ջրի դարպասի+ հրապարակում+ և Եփրեմի դարպասի+ հրապարակում։
17 Այդպիսով՝ գերությունից վերադարձածների ամբողջ ժողովը տաղավարներ շինեց և բնակվեց նրանցում։ Իսրայելի որդիները մեծ ուրախություն ապրեցին+, քանի որ Նավեի+ որդի Հեսուի օրերից մինչև այդ օրը նրանք այդպես չէին արել։
18 Առաջին օրվանից մինչև վերջին օրը՝ ամեն օր բարձրաձայն ընթերցվում էր ճշմարիտ Աստծու գրքից+։ Յոթ օր նրանք նշեցին այդ տոնը, իսկ ութերորդ օրը, կանոնի համաձայն, հանդիսավոր հավաքույթ եղավ+։
Ծանոթագրություններ
^ Հայտնի չէ, թե սա ինչ ծառ է։ Այն գուցե սոճու մի տեսակ է։