Ողբ 1:1-22
א[Ա՛լեֆ]
1 Ինչպե՜ս է միայնակ նստել նա+՝ նախկինում մարդկանցով լի քաղաքը+։
Ինչպե՜ս է ազգերի մեջ բազմամարդը+ որբևայրու պես դարձել+։
Ինչպե՜ս է գավառներում իշխանուհի եղողը հարկադիր աշխատող դարձել+։
ב[Բեթ]
2 Գիշերը նա անդադար լաց է լինում+, և նրա արցունքներն այտերի վրա են+։
Բոլոր իրեն սիրողների մեջ նա մի մխիթարող չունի+։
Նրա բոլոր ընկերները իրեն դավաճանեցին+, նրա թշնամիները դարձան+։
ג[Գի՛մել]
3 Տառապանքի և ուժից վեր ստրկական աշխատանքի+ պատճառով Հուդան գերության գնաց+,
Ազգերի մեջ բնակվեց+, իր համար հանգստություն չգտավ։
Բոլոր իրեն հալածողները նեղությունների ժամանակ իր վրա հասան+։
ד[Դա՛լեթ]
4 Սիոնի ճանապարհները սգում են, որովհետև տոնին եկողներ չկան+։
Նրա բոլոր դարպասներն ամայացել են+, քահանաները հառաչում են+։
Նրա կույսերը վշտահար են, և ինքն էլ դառնացած է+։
ה[Հե]
5 Նրա ոսոխները գլխավորներ եղան+, նրա թշնամիներն անհոգ են+,
Որովհետև Եհովան ինքը վիշտ բերեց նրան՝ նրա բազմաթիվ հանցանքների համար+։
Նրա երեխաները ոսոխի առաջից գերի գնացին+։
ו[Վավ]
6 Սիոնի դուստրը կորցնում է իր ամբողջ շքեղությունը+։
Նրա իշխանները նման են եղջերուների, որոնք արոտավայր չեն գտնում+,
Ուժասպառ եղած՝ նրանք գնում են հալածողի առջևից+։
ז[Զային]
7 Երբ նեղությունը եկավ, և մարդիկ զրկվեցին տներից, Երուսաղեմը հիշեց
Այն ամենը, ինչը հին օրերից ի վեր ցանկալի էր իրեն+։
Երբ նրա ժողովուրդը թշնամու ձեռքն ընկավ, և նա օգնական չուներ+,
Այդ ժամանակ թշնամիները տեսան նրան և ծիծաղեցին նրա խորտակման վրա+։
ח[Խեթ]
8 Երուսաղեմը ծանր մեղք գործեց+, ահա թե ինչու նա նողկալի դարձավ+։
Բոլոր նրան պատվողները նրա հետ վարվում են ինչպես ոչնչության հետ+, քանի որ տեսան նրա մերկությունը+։
Նա ինքն էլ հառաչում է+ ու շրջվում։
ט[Տեթ]
9 Նրա անմաքրությունը իր քղանցքների մեջ է+։ Նա չհիշեց իր ապագայի մասին+,
Ծայրաստիճան նվաստացած է։ Ոչ ոք չի մխիթարում նրան+։
Ո՜վ Եհովա, տե՛ս իմ տառապանքները+, թշնամին մեծամտացել է+։
י[Յոդ]
10 Թշնամին իր ձեռքը մեկնեց նրա բոլոր ցանկալի բաներին+,
Նա տեսավ ժողովուրդների, որոնք իր սրբարանը+ մտան,
Այն դեպքում, երբ դու արգելեցիր նրանց քո ժողովը մտնել։
כ[Քաֆ]
11 Նրա ողջ ժողովուրդը հառաչում է, հաց է փնտրում+։
Իրենց ցանկալի բաները նրանք ուտելիքի դիմաց տվեցին, որ ուժովացնեն իրենց հոգին+։
Նայի՛ր, Եհո՛վա, և տե՛ս իմ ստորացումը+։
ל[Լա՛մեդ]
12 Մի՞թե ձեր հոգը չէ, ո՛վ ճանապարհով բոլոր անցնողներ, նայե՛ք ու տեսե՛ք+.
Արդյոք կա՞ մի ցավ իմ ցավի նման, որ ինձ վրա է եկել+,
Որով Եհովան ինձ վիշտ պատճառեց իր բորբոքված բարկության օրը+։
מ[Մեմ]
13 Բարձունքից նա կրակ ուղարկեց իմ ոսկորների մեջ+, և նրանցից ամեն մեկին հպատակեցնում է։
Ցանց տարածեց իմ ոտքերին+ և ինձ ետ դարձրեց։
Նա ամայացրեց ինձ։ Ողջ օրը ես հիվանդ եմ+։
נ[Նուն]
14 Նա ուշադրությամբ հետևում էր իմ հանցանքներին+։ Նրա ձեռքում դրանք իրար են միահյուսվում։
Դրանք պարանոցիս վրա են ընկել+։ Ուժս երերում է։
Եհովան ինձ նրանց ձեռքն է մատնել, որոնց դեմ ես չեմ կարող կանգնել+։
ס[Սա՛մեխ]
15 Եհովան իմ միջից դեն նետեց իմ բոլոր զորավորներին+,
Իմ դեմ ժողով կանչեց, որ կոտորի իմ երիտասարդներին+։
Եհովան խաղող է ճզմում Հուդայի կույս աղջկա+ հնձանում+։
ע[Ային]
16 Այս բաների համար ես լաց եմ լինում+։ Աչքերիցս, աչքերիցս ջրեր են հոսում+։
Հեռացել է ինձանից մխիթարողը, հոգուս թարմություն տվողը։
Որդիներս բնաջինջ եղան+, որովհետև թշնամին մեծամտացել է+։
פ[Փե]
17 Սիոնը տարածում է իր ձեռքերը+։ Ոչ ոք չի մխիթարում նրան+։
Եհովան Հակոբի համար պատվեր տվեց նրա շուրջը եղող բոլոր թշնամիներին+։
Երուսաղեմը նողկալի բան է դարձել նրանց մեջ+։
צ[Ցա՛դե]
18 Արդար է Եհովան+, որովհետև ես նրա պատվերների դեմ ապստամբեցի+։
Լսեցե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, և տեսե՛ք իմ ցավը։
Իմ կույսերն ու երիտասարդները գերի գնացին+։
ק[Կոֆ]
19 Ես կանչեցի իմ սիրեկաններին+, բայց նրանք ինձ խաբեցին։
Իմ քահանաներն ու ծերերը* վախճանվեցին քաղաքում+,
Երբ ուտելու բան էին փնտրում իրենց հոգիները ուժովացնելու համար+։
ר[Ռեշ]
20 Տե՛ս, Եհո՛վա, ես սաստիկ նեղության մեջ եմ։ Աղիքներս գալարվում են+։
Սիրտս տակնուվրա է լինում իմ ներսում+, որովհետև ես ապստամբել եմ+։
Դրսում սուրը անզավակ է դարձնում+։ Տանը նույնպես մահ կա+։
ש[Շին]
21 Մարդիկ լսում են, թե ինչպես եմ հառաչում+, բայց ինձ մխիթարող չունեմ+։
Իմ բոլոր թշնամիները լսեցին ինձ վրա եկած աղետի մասին+ և ուրախացան, որ դու ես արել+։
Դու անշուշտ կբերես քո հռչակած օրը+, որ նրանք էլ դառնան ինձ պես+։
ת[Թավ]
22 Նրանց բոլոր չարությունները թող քո առջև գան։ Նրանց հետ խստությամբ վարվիր+,
Ինչպիսի խստությամբ որ ինձ հետ վարվեցիր իմ բոլոր հանցանքների պատճառով+։
Հառաչանքիս վերջ չկա+, և սիրտս ցավում է+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «երեցները»։