Ողբ 3:1-66
א[Ա՛լեֆ]
3 Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսավ+ նրա ցասման գավազանով։
2 Ինձ էր, որ նա տարավ ու ման տվեց խավարի մեջ և ոչ թե լույսի+։
3 Ամբողջ օրը իր ձեռքը իմ դեմ է դարձնում+։
ב[Բեթ]
4 Մարմինս ու մաշկս մաշեցրեց+, ոսկորներս կոտրեց+։
5 Իմ դեմ պատնեշ շինեց, թունավոր խոտով+ ու նեղություններով ինձ շրջապատեց+։
6 Մութ տեղերում+ ինձ նստեցրեց ինչպես վաղուց մեռածի+։
ג[Գի՛մել]
7 Ասես քարե պարսպով նա ինձ պատեց, որ ես դուրս չգամ+։ Ծանրացրեց պղնձե ոտնաշղթաներս+։
8 Երբ ես օգնության համար կանչում եմ ու աղաղակում, նա արգելք է դնում իմ աղոթքին+։
9 Իմ ճանապարհները նա տաշած քարերով շրջափակեց+։ Իմ շավիղները ծռեց+։
ד[Դա՛լեթ]
10 Ինձ համար նա դարանակալ արջի պես է+, թաքնված առյուծի պես+։
11 Նա խառնեց իմ ճանապարհները և ինձ անգործության մատնեց։ Նա ամայացրեց ինձ+։
12 Իր աղեղը լարել է+ և նետի համար ինձ թիրախ է դարձնում+։
ה[Հե]
13 Իր կապարճի որդիներին նա երիկամներիս մեջ մխրճեց+։
14 Իմ հակառակորդների համար ես ծաղրի առարկա եղա+, ողջ օրը նրանց երգի նյութը դարձա+։
15 Նա ինձ դառնություններով կշտացրեց+, օշինդրով ինձ հագեցրեց+։
ו[Վավ]
16 Ատամներս խճով կոտրատում է+, ստիպեց ինձ մոխրի մեջ թավալվել+։
17 Դու մերժում ես, այնպես որ խաղաղություն չկա իմ հոգու համար։ Հիշողությանս մեջ ոչ մի լավ բան չի մնացել+։
18 Ես կրկնում եմ. «Կորավ իմ փառքը, և իմ ակնկալությունը՝ Եհովայից»+։
ז[Զային]
19 Հիշիր իմ տառապանքն ու իմ տնանկ վիճակը+, օշինդրը և թունավոր խոտը+։
20 Քո հոգին անպատճառ կհիշի և կխոնարհվի ինձ վրա+։
21 Սրտիս մեջ սա կպահեմ+։ Դրա համար էլ ես համբերությամբ կսպասեմ+։
ח[Խեթ]
22 Եհովայի սիրառատ բարության*+ շնորհիվ մենք չվերջացանք+, որովհետև անսպառ է նրա ողորմությունը+։
23 Ամեն առավոտ այն նորանում է+։ Մեծ է քո հավատարմությունը+։
24 «Եհովան է իմ բաժինը+,– ասում է իմ հոգին։– Դրա համար էլ ես համբերությամբ կսպասեմ նրան»+։
ט[Տեթ]
25 Բարի է Եհովան նրա հանդեպ, ով իր հույսը նրա վրա է դնում+, այն հոգու հանդեպ, ով նրան է փնտրում+։
26 Լավ է, որ մարդը լռությամբ+ սպասի+ Եհովայից եկող փրկությանը+։
27 Լավ է, որ մարդը իր երիտասարդության տարիներին լուծը կրի+։
י[Յոդ]
28 Թող նա առանձին նստի ու լուռ մնա+, որովհետև Աստված բեռ դրեց նրա վրա+։
29 Թող իր բերանը հողի մեջ դնի+։ Թերևս դեռ հույս կա+։
30 Թող իր այտը իրեն զարկողին տա+, թող նախատինքով կշտանա+։
כ[Քաֆ]
31 Եհովան չի մերժելու անվերջ+։
32 Թեպետ նա վիշտ պատճառեց+, սակայն անպայման ողորմություն ցույց կտա իր մեծ սիրառատ բարությամբ+,
33 Քանի որ իր սրտի ցանկությամբ չէ, որ մարդկանց որդիներին վիշտ ու նեղություն է բերում+։
ל[Լա՛մեդ]
34 Երբ երկրի բոլոր գերիներին+ ոտքերի տակ ճզմում են+,
35 Երբ Բարձրյալի երեսի առջև մարդու դատը ծռում են+,
36 Եվ երբ մարդուն իր դատի մեջ խաբում են, Եհովան հավանություն չի տալիս+։
מ[Մեմ]
37 Ո՞վ է նա, որ մի բան ասի, և կատարվի, եթե Եհովան չի պատվիրել, որ դա լինի+։
38 Բարձրյալի բերանից բարիքի հետ մեկտեղ չարիք դուրս չի գալիս+։
39 Ինչպե՞ս կարող է ապրող մարդը տրտնջալ+, մարդը, որն իր իսկ մեղքի համար է տառապում+։
נ[Նուն]
40 Եկեք ստուգենք մեր ճանապարհները, քննենք դրանք+ ու վերադառնանք Եհովայի մոտ+։
41 Մեր սիրտն ու ձեռքերը դեպի Աստված, դեպի երկինք բարձրացնենք+.
42 «Մենք մեղք գործեցինք ու ապստամբեցինք+, և դու չներեցիր+։
ס[Սա՛մեխ]
43 Դու բարկությամբ փակեցիր քեզ մոտենալու ճանապարհը+ և հետապնդում ես մեզ+։ Դու սպանեցիր ու չխնայեցիր+։
44 Դու ծածկեցիր քեզ ամպերով+, որ այնտեղով աղոթք չանցնի+։
45 Մեզ աղբ ու թափթփուկ ես դարձնում ժողովուրդների մեջ»+։
פ[Փե]
46 Մեր բոլոր թշնամիներն իրենց բերանն են բացել մեր դեմ+։
47 Սարսափ և վիհ հասավ մեզ վրա+, ամայացում ու կոտորած+։
48 Աչքիցս ջրի վտակներ են հոսում իմ ժողովրդի դստեր կոտրվածքի համար+։
ע[Ային]
49 Աչքս արտասուք է թափում, հանգիստ չի առնում և չի դադարում+,
50 Մինչև որ Եհովան ցած նայի ու տեսնի երկնքից+։
51 Աչքս տանջում է իմ հոգին+՝ տեսնելով իմ քաղաքի բոլոր դուստրերին+։
צ[Ցա՛դե]
52 Իմ թշնամիներն առանց պատճառի+ ջանացին որսալ ինձ, ասես մի թռչնի+։
53 Կյանքիս վերջ տվին գուբի մեջ+ և վրաս քարեր գցեցին։
54 Ջրերը գլխիցս վեր բարձրացան+։ Ես ասացի՝ կմեռնեմ+։
ק[Կոֆ]
55 Ամենախոր գուբի միջից քո անունը կանչեցի, ո՛վ Եհովա+։
56 Լսի՛ր իմ ձայնը+։ Մի՛ փակիր ականջդ, երբ թեթևացում եմ խնդրում և օգնության կանչում+։
57 Այն օրը, երբ կանչեցի քեզ, դու մոտեցար+։ Դու ասացիր՝ մի՛ վախեցիր+։
ר[Ռեշ]
58 Դու պաշտպանեցիր իմ հոգու դատը, ո՛վ Եհովա+, փրկագնեցիր իմ կյանքը+։
59 Ո՛վ Եհովա, դու տեսար ինձ պատճառած չարիքը+։ Վարի՛ր իմ դատը+։
60 Դու տեսար նրանց վրեժխնդրությունը և իմ դեմ ունեցած նրանց բոլոր դիտավորությունները+։
ש[Սին] կամ [Շին]
61 Լսեցիր նրանց նախատինքը, ո՛վ Եհովա, իմ դեմ ունեցած նրանց բոլոր դիտավորությունները+,
62 Իմ դեմ ելնողների շուրթերի խոսքերը+ և ողջ օրը իմ դեմ ուղղված նրանց փսփսոցը+։
63 Նայիր, թե ինչպես են նրանք նստում ու վեր կենում+։ Ես նրանց երգի նյութն եմ դարձել+։
ת[Թավ]
64 Դու կհատուցես նրանց, ո՛վ Եհովա, իրենց ձեռքի գործերի համեմատ+։
65 Դու սրտի հանդգնություն կտաս նրանց+, քո անեծքը կտաս+։
66 Դու, Եհո՛վա, բարկությամբ կհետապնդես նրանց ու բնաջինջ կանես+ քո երկնքի տակից+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «նվիրված սիրո»։