Ողբ 4:1-22
א[Ալեֆ]
4 Ինչպե՜ս է խամրել փայլող ոսկին, ընտիր ոսկին+։
Սուրբ քարերը*+ թափված են բոլոր փողոցների անկյուններում+։
ב[Բեթ]
2 Սիոնի պատվական որդիները+, որոնք մի ժամանակ զտված ոսկու պես թանկարժեք էին,
Ինչպե՜ս համարվեցին իբրև կավե սափորներ՝ բրուտի ձեռքի գործեր+։
ג[Գի՛մել]
3 Շնագայլերն անգամ դեմ են տալիս ստինքներն ու կերակրում իրենց ձագերին։
Իմ ժողովրդի դուստրը անապատի ջայլամների պես+ անողորմ է դարձել+։
ד[Դա՛լեթ]
4 Ծարավից կաթնակերի լեզուն քիմքին է կպել+։
Երեխաները հաց են խնդրում+, բայց տվող չկա+։
ה[Հե]
5 Համեղ բաներ ուտողները սարսափահար են եղել փողոցներում+։
Ալ կարմիր հագուստների մեջ մեծացածները+ մոխրակույտեր են գրկում+։
ו[Վավ]
6 Պատիժը, որ տրվեց իմ ժողովրդի աղջկա անօրենության դիմաց, ավելի մեծ է, քան Սոդոմի մեղքի դիմաց տրվածը+,
Որը մեկ ակնթարթում տապալվեց, և ոչ մեկը նրան օգնության ձեռք չմեկնեց+։
ז[Զային]
7 Նրա ուխտավորները+ ձյունից մաքուր էին+, կաթից սպիտակ։
Նրանք մարջանից կարմիր էին+, փայլում էին ինչպես շափյուղա+։
ח[Խեթ]
8 Նրանց տեսքը մրից էլ սև է։ Փողոցներում նրանց չեն ճանաչում+։
Նրանց մաշկը կնճռոտվել է ոսկորների վրա+, ծառի պես չորացել է։
ט[Տեթ]
9 Սրից սպանվողների համար ավելի լավ էր+, քան սովից մեռնողների համար+,
Որովհետև դաշտի բերքի պակասությունից նրանք մաշվում են։
י[Յոդ]
10 Կարեկցող կանայք իրենց իսկ ձեռքերով եփեցին իրենց զավակներին+։
Նրանք կերակուր դարձան, երբ կործանվում էր իմ ժողովրդի դուստրը+։
כ[Քաֆ]
11 Եհովան ցույց տվեց իր ողջ զայրույթը+, թափեց իր բորբոքված բարկությունը+։
Նա կրակ վառեց Սիոնի վրա, որը լափեց նրա հիմքերը+։
ל[Լա՛մեդ]
12 Երկրի թագավորներն ու նրա բոլոր բնակիչները չէին հավատում+,
Որ ոսոխն ու թշնամին Երուսաղեմի դարպասներից ներս պիտի մտնեն+։
מ[Մեմ]
13 Նրա մարգարեների մեղքերի և նրա քահանաների անօրենությունների պատճառով+
Նրա մեջ արդարների արյունը թափվեց+։
נ[Նուն]
14 Կույրերի պես+ նրանք թափառեցին փողոցներում+, պղծվեցին արյունով+,
Այնպես որ ոչ մեկը չէր կարող դիպչել նրանց հագուստներին+։
ס[Սա՛մեխ]
15 «Հեռո՛ւ ճանապարհից, անմաքուրնե՛ր+,– բղավում են նրանց,– Հեռո՛ւ, հեռո՛ւ։ Մի՛ դիպեք մեզ»+։
Նրանք անտուն մնացին+ և թափառեցին+։ Ազգերի մեջ ասում են. «Նրանք այլևս չեն ապրի այստեղ+։
פ[Փե]
16 Եհովան ինքը ցրեց նրանց+։ Նա այլևս չի նայի նրանց վրա+։
Մարդիկ նույնիսկ քահանաներին պատվի չեն արժանացնի+, բարեհաճ չեն լինի ծերերի հանդեպ»+։
ע[Ային]
17 Մենք դեռ ողջ ենք, բայց մեր աչքերը մաշվում են զուր տեղը օգնության սպասելով+։
Նայելով չորս բոլորը՝ սպասում էինք մի ազգի, որը չէր կարող մեզ փրկություն բերել+։
צ[Ցա՛դե]
18 Նրանք որսացին մեր քայլերը+, որպեսզի մեր հրապարակներում ման չգանք։
Մեր վերջը մոտեցել է։ Մեր օրերը լրացել են, մեր վախճանը եկել է+։
ק[Կոֆ]
19 Մեզ հետապնդողները երկնքի արծիվներից ավելի արագընթաց էին+։
Լեռներում նրանք համառորեն հետապնդեցին մեզ+։ Անապատում մեզ համար դարանամուտ եղան+։
ר[Ռեշ]
20 Եհովայի օծյալը+՝ մեր ռնգերի շունչը+, բռնվել ու նետվել է իրենց մեծ փոսի մեջ+,
Նա, որի մասին մենք ասացինք. «Ազգերի մեջ նրա ստվերի+ տակ պիտի ապրենք»+։
ש[Սին]
21 Ցնծա՛ և ուրախացի՛ր+, ո՛վ Եդոմի դուստր+, որ Հուս երկրում ես բնակվում+։
Քեզ էլ կհասնի բաժակը+, կհարբես ու կբացես քո մերկությունը+։
ת[Թավ]
22 Քո անօրենության դիմաց պատիժը, ո՛վ Սիոնի դուստր, իր ավարտին է մոտեցել+։ Նա քեզ այլևս գերության չի տանի+։
Նա պատժեց քեզ քո անօրենության համար, ո՛վ Եդոմի դուստր։ Նա հայտնի դարձրեց քո մեղքերը+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «սրբարանի քարերը»։