Ողբ 5:1-22

5  Հիշի՛ր, ո՛վ Եհովա, թե ինչ պատահեց մեզ+։ Նայի՛ր և տե՛ս մեր նախատինքը+։   Մեր ժառանգական կալվածքը անցավ օտարներին, մեր տները՝ օտարականներին+։   Որբեր դարձանք, հայր չունենք+։ Մեր մայրերը նման են այրիների+։   Մեր ջուրը փողով ենք խմում+։ Մեր փայտը վճարի դիմաց ենք ստանում։   Մինչև մեր պարանոցը մենք հալածվեցինք+։ Ուժասպառ եղանք և հանգստություն չունենք+։   Հացով կշտանալու համար ձեռքներս Եգիպտոսին+ ու Ասորեստանին+ մեկնեցինք+։   Մեր հայրերը մեղք գործեցին+։ Նրանք արդեն չկան, բայց նրանց անօրենության պատիժը մենք ենք կրում+։   Մեզ վրա ծառաներ իշխեցին+։ Նրանց ձեռքից մեզ ազատող չկա+։   Անապատի սրի պատճառով մեր հացը ձեռք ենք բերում մեր հոգիները վտանգի ենթարկելով+։ 10  Սովի տանջանքներից մեր մաշկը փռի պես տաքացավ+։ 11  Կանանց նվաստացրին+ Սիոնի վրա, կույսերին՝ Հուդայի քաղաքներում։ 12  Իշխաններին կախեցին իրենց ձեռքից+։ Նույնիսկ ծերերին չհարգեցին+։ 13  Երիտասարդները երկանաքար բարձրացրին+, տղաները փայտի ծանրության տակ ընկան+։ 14  Ծերերը այլևս չեն նստում դարպասների մոտ+, երիտասարդները չեն նվագում+։ 15  Մեր սրտի ուրախությունը դադարեց։ Մեր պարը սգի փոխվեց+։ 16  Մեր գլխի պսակն ընկավ+։ Վա՜յ մեզ, քանի որ մեղք գործեցինք+։ 17  Դրա համար մեր սրտերը հիվանդացան+։ Այս ամենի պատճառով մեր աչքերը խավարեցին+, 18  Քանի որ Սիոն լեռը ամայի դարձավ+։ Աղվեսներ են թափառում նրա վրա+։ 19  Բայց դու, ո՛վ Եհովա, հավիտյան կնստես քո գահին+։ Քո գահը սերնդից սերունդ է+։ 20  Ինչո՞ւ ես հավիտյան մոռանում մեզ+, թողնում ես երկար օրերով+։ 21  Մեզ հե՛տ բեր+ քեզ մոտ, ո՛վ Եհովա, և մենք իսկույն հետ կգանք։ Թող ամեն ինչ լինի առաջվա պես+։ 22  Բայց դու բոլորովին մերժել ես մեզ+։ Խիստ բարկացած ես մեզ վրա+։

Ծանոթագրություններ