Սաղմոս 10:1-18

ל [Լա՛մեդ] 10  Ո՜վ Եհովա, ինչո՞ւ ես հեռվում կանգնած մնում+,Ինչո՞ւ ես թաքնվում նեղության ժամանակներում+։   Իր ամբարտավանության մեջ ամբարիշտը անզսպորեն հետապնդում է ընկճվածին+,Նրանք բռնվում են նրանց հորինած գաղափարներով+։   Ամբարիշտը պարծենում է իր հոգու եսասիրական ցանկություններով+,Եվ ագահությամբ շահույթ ձեռք բերողը+ օրհնում է ինքն իրեն. נ [Նուն]Նա անարգում է Եհովային+։   Ամբարիշտն իր գոռոզամտությամբ Աստծուն չի փնտրում+,Նրա ողջ մտածմունքը սա է. «Աստված չկա»+։   Նրա ճանապարհները ծաղկում են ամեն ժամանակ+։Քո դատավճիռները վեր են նրա հասկացողությունից+։Նա արհամարհում է իր հանդեպ թշնամություն ցույց տվող բոլոր մարդկանց+   Եվ ասում է իր սրտում. «Ես չեմ սասանվելու+,Սերունդներ կանցնեն, բայց ինձ վրա աղետ չի գա»+։ פ [Փե]   Նրա բերանը լի է անեծքով, խաբեությամբ և կեղեքումով+։Իսկ լեզվի տակ չարիք կա ու վնաս+։   Նա նստում է գյուղերի դարանումԵվ իր թաքստոցից սպանում է անմեղին+։ ע [Ա՛յին]Նրա աչքերը թշվառի են փնտրում+։   Ծածուկ տեղում է դարանամուտ լինում, ինչպես առյուծը՝ իր որջի մեջ+։Դարանամուտ է լինում+, որ ուժով հափշտակի ընկճվածին։Նա ուժով հափշտակում է ընկճվածին ու իր ցանցի մեջ է գցում նրան+, 10  Որը կոտրված է և խոնարհվում է.Եվ վհատվածների բազմությունը ամբարշտի ուժեղ ճանկերի մեջ է ընկնում+։ 11  Ամբարիշտն ասում է իր սրտում+. «Աստված մոռացել է+։Նա ծածկել է իր երեսը+,Երբեք չի տեսնի»+։ ק [Կոֆ] 12  Վե՛ր կաց+, ո՛վ Եհովա։ Ո՛վ Աստված, բարձրացրո՛ւ քո ձեռքը+,Մի՛ մոռացիր ընկճվածներին+։ 13  Ինչո՞ւ է ամբարիշտն անարգում Աստծուն+։Նա իր սրտում ասում է. «Դու հաշիվ չես պահանջի»+։ ר [Ռեշ] 14  Դու տեսնում ես տառապանք ու վիշտ։Հետևում ես, որ դրանք քո ձեռքը վերցնես+։ Թշվառը+՝ որբը*, քեզ է հանձնում իրեն։Դո՛ւ ես դարձել նրա օգնականը+։ ש [Շին] 15  Կոտրի՛ր ամբարշտի ու չարագործի բազուկը+։Փնտրի՛ր նրա չար գործերը ու պատժի՛ր նրան, մինչև որ էլ ոչինչ չգտնես+։ 16  Եհովան թագավոր է դարեդար, այո՛, հավիտյան+։ Ազգերն անհետացել են նրա երկրից+։ ת [Թավ] 17  Դու կլսես հեզերի ցանկությունը+, ո՜վ Եհովա։ Դու կպատրաստես նրանց սրտերը+։Դու ուշ կդարձնես նրանց ու ականջ կդնես+, 18  Որպեսզի տեսնես որբի ու փշրվածի դատը+,Որպեսզի մահկանացուն՝ հողեղեն մարդը, այլևս ոչ մեկին սարսուռի մեջ չգցի+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անհայր տղան»։